Բերման ենթարկվեցին Փաշինյանի աջակից Իլհամ Ալիևի լուսանկարը պարունակող պարկը կառավարություն բերած քաղաքացիները
«Մենք բերել ենք խորհրդանշական իրեր, որոնք պետք է հանձնենք կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանին»,- լրագրողներին հայտնեցին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները:
Նրանք տեղեկացրին, որ ցանկանում են ներս մտնեն և անձամբ Փաշինյանին ցույց տան, թե ինչ կա պայուսակում, իսկ եթե չստացվի, ապա այն կթողնեն շենքի դիմաց:
Նա ցույց տվեց պայուսակի պարունակություը, որում առկա էին դիմակ, որն, ըստ իրենց, հանել են Փաշինյանի երեսից՝ բացահայտելով նրա կեղծավորությունը, իսկ փուչիկը խորհրդանշում է նրա սուտը:
Ըստ քաղաքացիների՝ պայուսակում կա նաև կախարդական փայտիկ, 2018 թվականի միասնական քարտեզ և Փաշինյանի աջակից Իլհամ Ալիևի լուսանկարը:
Ոստիկանները մոտեցան և հորդորեցին քաղաքացիներին վերցնել պայուսակը, որից հետո նրանց բերման ենթարկեցին ոստիկանության կենտրոնի բաժին՝ անձը պարզելու հիմնավորմամբ: Քաղաքացին պատրաստվում էր ցույց տալ անձը հաստատող փաստաթուղթը, ինչին սակայն ոստիկաններն ուշադրություն չդարձրին: