Քաղաքական 12:30 05/03/2021 Հայաստան

Սյունիքի դրապասները բաց են թշնամու առաջ, փոխարենը ժողովրդի առաջ զոդվում են ԱԺ դարպասները. Իվետա Տոնոյան

«Սյունիքի դրապասները բաց են թշնամու առաջ, փոխարենը ժողովրդի առաջ զոդվում են ԱԺ դարպասները»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն՝ իր խոսքը հիմնավորելով երկու օր առաջ ընդդիմության հանրահավաքի մասնակիցներին Աժ շենքից դիպուկահարների նշանառության տակ պայհելու փաստով:

Պատգամավորը նաև տարակուսանք հայտնեց իշխանության ներկայացուցիչների ոգևորության վերաբերյալ, որոնք հայտարարում էին, թե մարտի 1-ի հանրահավաքը մարդաշատ է եղել և տարածում էին լուսանկարները:

«Հանրապետութան հրապարակում հավաքված էր ժամանակին Նիկոլ Փաշինյանի վստահության քվե տված 880 հազար քաղաքացիների միայն 3 տոկոսը, անգամ 3 տոկոսը չէր կազմում»,- նկատեց Իվետա Տոնոյանը:

Նրա խոսքով, քաղաքականության մեջ զարգացումներն անասելի արագ են ընթանում և ցանկացած պահի կարող է ցանկացած գործընթաց տեղի ունենալ և լինել փոփոխություններ:

Իվետա Տոնոյանը հայտնեց, որ վարչապետի հրապարակած օրակարգի վերաբերյալ դեռ կուսակցության որոշումը չկա և եթե նպատակահարմար չգտնեին այն քննարկել, ապա կհայտարարեին, իսկ Վազգեն Մանուկյանի թեկնածության պաշտպանության հարցը չի քննարկվել կուսակցության քաղխորհրդի նիստում, հետևաբար՝ նա մնում է ԲՀԿ-ի թեկնածուն:

«Այս պահին Նիկոլ Փաշինյանի վերջին առաջարկի հետ կապված մենք քննարկում չենք ունեցել, որովհետև, այս դեպքում պետք է բացառապես քաղաքական խորհրդի ձևաչափում այդ որոշումը կայացվի՝ քաղաքական նոր իրողությունների քննարկումներից հետո»,- նշեց Տոնոյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության մյուս պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հայտնեց, որ արտահերթ ընտրությունների հարցը որպես ստեղծված  ճգնաժամի հաղթահարման տարբերակ իրենց օրակարգում է, խնդիրը դրանց անցկացման ժամկետների մեջ է:

«Մենք օրական կորցնում ենք 5-7 մլն դոլար, պետական կառավարման համակարգը չի գործում և եթե այս վիճակը շարունակվի ամիսներ, ապա փաստի առաջ ենք կանգնելու և դրա տակից դժվար կլինի դուրս գալը»,- հայտարարեց Մելքումյանը:

Իվետա Տոնոյանը, լրացնելով գործընկերոջը,  նկատեց, որ ԲԴԽ նախագահ-«Իմ քայլը»  խմբակցության երեք օր տևած քննարկումը և արդյունքների բացակայությունը ԱԺ-ի աշխատանքային ռեսուրսների վատնում էր:

«Երեք օր շարունակ «Իմ քայլը»  խմբակցության մի խումբ պատգամավորներ լծված էին ԲԴԽ նախագահին անարգանքի սյունին գամելով, գործընթացին չառնչվող տարբեր հարցադրումներ ներկայացնելով, քանի որ այս դեպքում Վճռաբեկ դատարանների դատավորների ընտրության հարցն էր քննարկվում»,- ընդգծեց պատգամավորը և հավելեց, որ կառավարություն-ԱԺ հարցուպատսախանն էլ դեպի ոչնչի տանող ճանապարհ է, քանի որ վարչապետին ուղղված մի քանի տասնյակ հարցերից Նիկոլ Փաշինյանը մեկ հարցի հարկ համարեց անդրադառնալ, ինչը կոնկրետ ինստիտուտի կողմից անձնական քամահրական վերաբերմունք էր ԱԺ-ի նկատմամբ:

Պատգամավոր Արման Աբովյանն էլ հայտնեց, որ բանակը շարունակում է մնալ Հայաստանի ամենակարևոր ինստիտուտը և իշխանությունները պարտավոր են հաշվի նստել բանակի հետ:

«Այն իրավիճակը, որը ստեղծվել է իշխանությունների անհասկանալի, ապիկար գործողությունների հետևանքով, ամեն օր խորացնում և ծանրացնում է վիճակը»,- հայտարարեց Արման Աբովյանը:

Պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հետ ԲՀԿ առաջնորդի հանդիպման ժամկետի մասին հարցին՝ Իվետա Տոնոյանը նշեց. «Քանի որ այսօր ԲՀԿ-ի քաղաքական խորհրդի նիստ նշանակված չէ, իսկ այդ հանդիպումը պետք է տեղի ունենա քաղխորհրդի նիստից հետո, տրամաբանորեն՝ այսօր Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպում նախատեսված չէ»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:44
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալն ու աշխատակիցը ձերբակալվել են․ Դատախազություն
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանը և թաղապետարանի քաղաքաշինության ու հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանը ձերբակալվել...
Աղբյուր` Panorama.am
20:27
Անհետ կորածների ծնողները տեղեկություններ են փոխանցել՝ իրենց երեխաների գերեվարված լինելու մասին
Մենք քննարկում անցկացրեցինք անհետ կորած անձանց ծնողների հետ, որոնք ստացել էին  տեղեկություն՝ իրենց երեխաների գրեվարված լինելու մասին։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:58
18 երեխա գտնվում է Կազանի մանկական հիվանդանոցում, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար
Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած ողբերգական միջադեպի արդյունքում զոհերի թիվը հասել է 9-ի: Այս մասին տեղեկացրել է Թաթարստանի նախագահ Ռուստամ...
Աղբյուր` Panorama.am
19:51
Քրիստ Հովսեփյանը սուտ մատնություն է կատարել Արթուր Վանեցյանի նկատմամբ. Արսեն Բաբայան
«Իմ իրավապաշտպանը» ՀԿ նախագահ Քրիստ Հովսեփյանը սուտ մատնություն է կատարել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր...
Աղբյուր` Panorama.am
19:43
«Մեծ ցուցակ». Անջելինա Ջոլին կատակել է իր միայնության մասին
Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին E! News տված հարցազրույցում կատակել է իր մենակության մասին թեմայի շուրջ: Այս մասին գրում է news.ru կայքը:...
Աղբյուր` Panorama.am
19:34
Խորապես մտահոգված ենք Երուսաղեմում շարունակվող բախումների կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ
Հ ԱԳՆ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Խորապես մտահոգված ենք Երուսաղեմում շարունակվող բախումների կապակցությամբ։ Կոչ ենք...
Աղբյուր` Panorama.am
19:25
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կազանում տեղի ունեցած ողբերգական դեպքի առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնում՝ Կազան քաղաքի «Թիվ 175 գիմնազիայում» այսօր տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել Տատյանա Մոսկալկովային՝ Կազանում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետ կապված
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա...
Աղբյուր` Panorama.am
19:12
Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված աչաջուրցու մոտ թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվել
Մայիսի 10-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար, ոստիկանության ծառայողները Բաղրամյան պողոտայից բերման են...
Աղբյուր` Panorama.am
19:05
Թոմ Քրուզը հրաժարվել է ստացած «Ոսկե գլոբուս»-ներից
Ամերիկացի հայտնի դերասան Թոմ Քրուզը հրաժարվել է նախկինում ստացած «Ոսկե գլոբուս» արձանիկներից: Նման որոշում նա ընդունել է...
Աղբյուր` Panorama.am
18:57
Արցախի ՄԻՊ-ը մասնակցել է ԵԽ պատգամավորների կողմից կազմակերպված առցանց համաժողովին
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը մայիսի 11-ին մասնակցել է Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի կողմից...
Աղբյուր` Panorama.am
18:50
Հայաստանին ուղղվող նոր պահանջներն ու զիջումները գնալով ընդլայնվում են․ Տիգրան Աբրահամյան
ԱՀ նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց, որ հումանիտար հարցերը պետք է...
Աղբյուր` Panorama.am
18:44
Թուրքիայի մի շարք քաղաքներում հակաիսրայելական ցույցեր են
Թուրքիայի մի շարք քաղաքներում հակաիսրայելական ցույցեր են տեղի ունեցել: Այս մասին գրում է ermenihaber-ը։ Պատճառն Արևելյան Երուսաղեմում...
Աղբյուր` Panorama.am
18:37
Պահպանվել է կայուն օպերատիվ մարտավարական իրավիճակ․ ՊՆ
Մայիսի 10-ին և 11-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
18:31
Արցախի նախագահի աշխատակազմը վերջին շաբաթում ստացվել է 1,261 զանգ
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին ընթացիկ տարվա մարտի 8-ից մինչև մայիս...
Աղբյուր` Panorama.am
18:24
ՌԴ օդուժը սահմանների մոտ բռնել է 4 օտարերկրյա ռազմական ինքնաթիռ
ՄիԳ-31 կործանիչը Բարենցի ծովի վրա ընդհատել է Նորվեգիայի ռազմաօդային ուժերի «Օրիոն» պարեկային ինքնաթիռի թռիչքի ուղությունը:...
Աղբյուր` Panorama.am
18:17
Վանուհի Մանասյանն ու Արտյուշ Գոմցյանը դարձել են Վրաստանի բռնցքամարտի չեմպիոններ
Բռնցքամարտի Վրաստանի առաջնությունից Վանուհի Մանասյանը և Արտյուշ Գոմցյանը վերադարձել են չեմպիոնական տիտղոսով։ Jnews-ը գրում է, որ մայիսի 5-9-ը...
Աղբյուր` Panorama.am
18:10
Ռադայի երկու պատգամավոր կասկածվում են դավաճանության մեջ
Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան հայտնել է, որ Գերագույն ռադայի երկու պատգամավոր կասկածվում են պետական դավաճանության մեջ, բայց չի...
Աղբյուր` Panorama.am
18:02
Փաշինյանն իր գիրանալն էլ կարող է պետության համար որպես ձեռքբերում ներկայացնել. հոգեբան
«Փաշինյանի երեկվա ճառը եզակի չէր, դա «100 փաստ» շարքի նման էր, երբ որպես ձեռքբերում էր ներկայացվում այն, որ ձմռանը ձյուն է...
Աղբյուր` Panorama.am
17:56
Էդգար Ղազարյան. Հայաստանի թուրքասեր իշխանությունները Ադրբեջանին կփոխանցեն ականապատված տարածքների քարտեզները
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է. «Բաքվում Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից և դրանց...
Աղբյուր` Panorama.am
17:50
Առցանց ապառիկ գնումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ԻԴԵԱԼ համակարգ»-ի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել եզակի հնարավորությունից` ձևակերպել ապառիկ վարկ անմիջապես https://shop.idealsystem.am/ կայքից և ստանալ...
Աղբյուր` Panorama.am
17:44
ԶԼՄ. Իրանում սկսվել է նախագահի թեկնածուների գրանցումը
Իրանում երեքշաբթի օրը սկսվել են գալիք`տասներեքերորդ նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների գրանցումները: Ինչպես հայտնում է Press...
Աղբյուր` Panorama.am
17:37
Հայ աթլետները նախապատրաստվում են Սան Մարինոյում կայանալիք առաջնության
Խորվաթիայի Սպլիտ քաղաքում մայիսի 9-ին ավարտվել է Եվրոպայի նետորդների գավաթի խաղարկությունը:  Հայաստանից մասնակցել են երկու աթլետներ:...
Աղբյուր` Panorama.am
17:31
Բուհերի ընդունելության քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13.360 դիմորդ
Մայիսի 10-ին ավարտվել է բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021 թվականի ընդունելության միասնական, կենտրոնացված և ներբուհական...
Աղբյուր` Panorama.am
17:23
3 տարի է, ինչ ԵՊՀ-ն պաշարված ամրոցի պես դիմադրում է նիկովիդ հիվանդությանը. Դավիթ Ափոյան
«Իմ խնդրանքն է համալսարանով մտահոգ բոլոր մարդկանց՝ անպայման մասնակցե՛ք ընտրություններին, ընտրե՛ք ում ուզում եք՝ բացի Նիկոլից: Հիմա համալսարանին օգնելու որևէ այլ միջոց չկա»:
Աղբյուր` Panorama.am
17:17
Արտաշատում վաճառված հասարակական օգտագործման կանաչ տարածքների գործով դիմել են դատախազություն
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021թ. մարտ-ապրիլ...
Աղբյուր` Panorama.am
17:11
ԸՕ-ով ունենք մեծ ծավալի գործիքակազմ, ինչը հնարավորություն է տալիս հետևելու ողջ ընտրական գործընթացը. ԿԸՀ նախագահ
«Ընտրությունների կազմակերպման և անցկացման հետ կապված հիմնական փոփոխությունը, որ տեղի է ունեցել և գործելու է այս ընտրությունների ժամանակ,...
Աղբյուր` Panorama.am
16:58
ԵՊՀ-ում տեղի է ունեցել «Թալիշերենի բայերի բառարանի» առաջին հատորի շնորհանդեսը
ԵՊՀ իրանագիտության ամբիոնում այսօր տեղի է ունեցել նույն ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի և իրանցի թալիշ գործընկերների հակահեղափոխությամբ Իրանում...
Աղբյուր` Panorama.am
16:43
Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել ՌԴ ժողովրդական արտիստ Միխայիլ Բաղդասարովին
Մոսկվայի «Ցվետնոյ բուլվար» փողոցի կրկեսում կայացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, կենդանիների վարժեցնող Միխայիլ Բաղդասարովի...
Աղբյուր` Panorama.am
16:34
Արման Թաթոյանը Ադրբեջանի նախագահի հայատյաց ելույթներն ուղարկել է միջազգային կառույցներին
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Ադրբեջանի նախագահի այն ելույթները, որոնք հայատյացության ու թշնամանքի քաղաքականության վկայություն են, պաշտոնական նամակով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով
16:35 06/05/2021

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}