Քաղաքական 17:22 05/03/2021 Հայաստան

ԳՇ պետի պաշտոնազրկման գործընթացը հակասահմանադրական է դրա կատարումը կարող է հանգեցնել պատասխանատվության. Փաստաբան

«Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը հրապարակած հոդվածում գրում է.

«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնազրկման գործընթաց սկսելն ի սկզբանե հակասահմանադրական է և այդ գործընթացքում վարչապետի և նախագահի կողմից ընդունված ակտերն առոչինչ են և ենթակա չեն կատարման, իսկ կատարումը կարող է հանգեցնել պատասխանատվության:

ՀՀ սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով: Ինչ վերաբերում է սահմանադրության 133-րդ հոդվածին, որի համաձայն Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը, ապա անհրաժեշտ է նկատի ունենալ, որ այն չի վերաբերում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, քանի որ ինչպես արդեն նշվել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նշանակման հետ կախված հարցերը կարգավորվում են Սահմանադրության 155-րդ հոդվածով, որտեղ նշված է, որ Զինված ուժերի շտաբի պետը նշանակվում է օրենքով սահմանված ժամկետով: «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշանակվում է հինգ տարի ժամկետով: Նշված իրավակարգավորումների լույսի ներքո պարզ է դառնում, որ մինչև պաշտոնավորման հինգ տարին լրանալը ԳՇ պետը չի կարող պաշտոնից ազատվել:

Ինչ վերաբերում է «Զինվորական ծառայության և զինծառայողի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավորումներին, նախ հարկ է նշել, որ 40-րդ հոդվածով սահմանվել են զինծառայողներին պաշտոնից ազատելու հիմքերը (դրանցից են այլ պաշտոնի նշանակվելը, զինվորական ծառայությունից ազատելը, հաստիքների կրճատումը և այլն): Նույն հոդվածում 2018 թվականին ավելացվել է 3 մասը, որի համաձայն՝

«…Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքեր, թե ոչ»:

Չքննարկելով նշված նորմի՝ ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցը (մեր կարծիքով դա հակասահմանադրական է, քանի որ դրանով հիմք է դրվում Զինված ուժերի քաղաքականացմանը, և ամեն դեպքում կամայական որոշումները հակասում են իրավական պետության սկզբունքին), գտնում ենք, որ ամեն դեպքում այն կիրառելի չէ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնանկության հարցը լուծելիս, քանի որ ինչպես արդեն նշվել է, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշանակվում է հինգ տարի ժամկետով: Ի հավելումն նշվածի Հանրապետության նախագահի իրավասությունները սահմանվում են բացառապես Սահմանադրությամբ և օրենքներով նրան ավել իրավունք չի կարող տրվել, իսկ Սահմանադրությամբ Հանրապետության նախագահն իրավասու չէ դադարեցնել Գլխավոր շտաբի պետի լիազորությունները: Հավելյալ մանրամասները՝ համապատասխան նորմատիվ հղումներով, նկարագրված են գործընկեր Արամ Օրբելյանի տեղեկանքում:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ նախ սահմանադրությամբ ՀՀ վարչապետին և նախագահին զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ազատելու իրավասություն վերապահված չէ և, երկրորդ, առկա չէ որևէ իրավական հիմք, որով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի լիազորությունները կարող են դադարեցվել:

Այսպիսով, Հանրապետության նախագահի հրամանագիրը, որով Գլխավոր շտաբի պետը ազատվում է (անկախ նրանից կստորագրի Հանրապետության նախագահը այն, թե ոչ, համապատասխան ակտը համարվելու է Նախագահի հրամանագիր) առոչինչ է (ընդունվելու է դրա իրավասությունը չունեցող անձի կողմից): Հայաստանի Հանրապետության «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 62-րդ հոդվածի 2֊րդ մասի համաձայն որ առ ոչինչ վարչական ակտն ընդունման պահից (բնականաբար նաև՝ իրավունքի ուժով ընդունման պահից) իրավաբանական ուժ չունի և ենթակա չէ կատարման կամ կիրառման: Հաշվի առնելով նշվածը, հանգում ենք այն եզրակացության, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պետք է շարունակի պաշտոնավարել:

Ցավոք, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի տարած հայտարարությամբ նշվում է, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն իր պարտականությունների կատարումը կշարունակի ընդամենը մի քանի օր: ՀՀ ԳՇ պետի կողմից իր լիազորությունների իրականացումը դադարեցնելը դեմ է սպայի պատվին, քանի որ դրանով նա կդրժի զինվորական երդումը, ինչպես նաև առերևույթ կհանգեցի քրեական պատասխանատվության:

Այսպես ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդված համաձայն՝ հանցագործություն է համարվում զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելը, որը զուգորդվել է դրանց չկատարմամբ կամ փաստացի դադարեցմամբ: Արարքի կատարումը ռազմական դրության ժամանակ համարվում է ծանր հանցագործություն:

Ինչ վերաբերում է վարչապետի կողմից առաջարկություն ներկայացնելուն, ապա այս պարագայում առերևույթ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով սահմանված «Պաշտոնական լիազորությունները անցնելը» հանցագործության հատկանիշներ։ Պաշտոնական լիազորությունների անցնել է համարվում պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին: Ընդ որում նույն հոդված երրորդ մասով առավել խիստ պատասխանատվություն է սահմանված, եթե արարքի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ: Տվյալ դեպքում որպես ծանր հետևանք կարող է դիտվել ՀՀ զինված ուժերի միանձնյա և կենտրոնացված ղեկավարման սկզբունքի խաթարումը կամ դրա սպառնալիքը: Ընդ որում նույն հոդվածով կարող է պատասխանատվություն առաջանալ նաև Հանրապեպետության նախագահի համար, եթե Սահմանադրությամբ ամրագրված չլիներ ՀՀ նախագահի անձեռնամխելությունը: Ամեն դեպքում Հանրապետության նախագահի պատասխանատվությունը նույնպես կարող է քննարկման առարկա դառնալ սահմանադրության տառացի մեկնաբանման դեպքում, քանի որ համաձայն Սահմանադրության վերջինս անձեռնմխելի է գործողությունների համար, բայց ոչ անգործության, ինը առկա է սույն դեպքում: Նմանատիպ քրեական պատասխանատվություն կարող է առաջանալ նաև ցանկացած այլ անձի նկատմամբ, ով համաձայնվի և փորձի կիրարկել Նախագահի հրամանագիրը, եթե վերջինս՝ ըստ վարչապետի «իրավունքի ուժով ուժի մեջ մտնի»:

Հաշվի առնելով նշվածը, կոչ ենք անում մնալ օրինականության շրջանակներում և չձեռնարկել Սահմանարությունից և օրենքներից չբխող գործողություններ, իսկ ակտը «ընդունած» մարմիններին կոչ ենք անում անհապաղ վերացնել համապատասխան առոչինչ ակտը, ապահովելով Գլխավոր շտաբի պետի պաշտոնավարումը մինչև օրենքով սահմանված ժամկետի ավարտը, իսկ Գլխավոր շտաբի պետին կոչ ենք անում շարունակել ծառայությունը և այն չդադարեցնել հիմք ընդունելով առոչինչ վարչական ակտը և կատարելով այն»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:51
Կորոնավիրուսից մահացել է հայագետ-տոմարագետ Գրիգոր Բրուտյանը
Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վաղ առավոտյան կորոնավիրուսի պատճառով երկնային ճամփորդ...
Աղբյուր` Panorama.am
12:25
Իրանի միջուկային օբյեկտում վթար է տեղի ունենեցել
Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտում կիրակի օրը էլեկտրաէներգիայի բաշխման ցանցում վթար է տեղի ունեցել: ՏԱՍՍ-ի փոխանցման՝ այդ մասին հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
12:13
Ղրիմն արձագանքել է թերակղզին Ուկրաինային վերադարձնելու մասին Էրդողանի հայտարարությանը
Ռուսաստանի նախագահին կից Ղրիմի մշտական ներկայացուցչության միջազգային իրավական հարցերի աշխատանքային խմբի ղեկավար Ալեքսանդր Մոլոխովը...
Աղբյուր` Panorama.am
11:57
Սամվել Գասպարյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն
102 կգ քաշային կարգում երկամարտի 390 կգ արդյունքով ապրիլի 10-ին Եվրոպայի չեմպիոն է դարձել Սամվել Գասպարյանը, իսկ փոխչեմպիոն՝ 380 կգ արդյունքով՝...
Աղբյուր` Panorama.am
11:17
11.04.21- Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 650 նոր դեպք,15 հիվանդ մահացել է
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 202817...
Աղբյուր` Panorama.am
11:16
Արցախի պաշտպանության բանակի ողնաշարը ջարդվեց արկածախնդրության հետևանքով.Էդգար Էլբակյան
Քաղաքագետ, ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի  գիտաշխատող Էդգար Էլբակյանը գրում է. «ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ...
Աղբյուր` Panorama.am
21:28
Աթանեսյանը հրապարակել է, թե ինչ հիմքով է բանակից ազատվել Նիկոլ Փաշինյանը
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը, որ ֆեյսբուքյան բազմաթիվ գրառումներով Նիկոլ Փաշինյանին հորդորում էր հրապարակել բանակից ազատվելու իրական պատճառը, գրել...
Աղբյուր` Panorama.am
20:00
Կրկնազատիկը՝ ապրիլի 11-ին
Ապրիլի 11-ին Հայ առաքելական եկեղեցին կնշի Կրկնազատիկը, որը ը երբեմն կոչվում է «Նոր կիրակի»։  «Նոր և չքնաղ է այդ տոնի...
Աղբյուր` Panorama.am
19:45
Սա սրտի մխիթարանք էլ չէ, տրամաբանության շեղում է. Սամվել Ֆարմանյան
«Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր Սամվել Ֆարմանյանը գրում է. «Մարզական մեր նվաճումները գնահատել ու մեր մարզիկներին խրախուսել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Ատամների և որովայնի ցավը՝ ազդանշան սրտի կաթվածի սպառնալիքի մասին
Ատամների և որովայնի ցավը կարող է վկայել սրտի կաթվածի սպառնալիքի մասին: Այս մասին ասել է թերապևտ Ալեքսեյ Բեզիմյանին, փոխանցում է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ակադեմիկոս Գինցբուրգը հույս է հայտնել, որ Sputnik V-ն անժամկետ իմունիտետ կապահովի
Գամալեի անվան կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգն ակնկալում է, որ ռուսական Sputnik V  պատվաստանյութի ազդեցությունն անժամկետ կլինի:...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ապրիլի 1-ին «Finnair»-ին զավեշտալի հայտարարություն էր տարածել դեպի Մարս ավիատոմսերի վաճառքի մասին
Ֆիննական ազգային փոխադրող «Finnair»-ը ապրիլի 1-ին՝ Հումորի օրը, զավեշտալի հաղորդագրություն է հրապարակել այն մասին, որ սկսում է...
Աղբյուր` Panorama.am
18:45
Հելսինկիի փողոցներում բնակիչները գայլ են տեսել
Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում գայլ են նկատել: Այդ մասին գրում է «Գազետա ռու»-ն «Հելսինկիում առավոտյան գայլ է նկատվել:...
Աղբյուր` Panorama.am
18:30
«Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը կկայանա ապրիլի 11-ին
VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը կկայանա ապրիլի 11-ին՝ ժամը 15:00-ին: Այս...
Աղբյուր` Panorama.am
18:15
Ռուսաստանը ծրագրում է «գրավել» Յուպիտերն ու Սատուրնը
Ռուս գիտնականները սկսել են միջուկային տիեզերական շարժիչների օգտագործմամբ թռիչքներ ծրագրել դեպի Յուպիտեր, Սատուրն, Ուրան կամ Նեպտուն մոլորակներ,...
Աղբյուր` Panorama.am
18:00
Արցախի դեմ սանձազերծված պատերազմին մասնակից սիրիացի վարձկանների գումարները չեն տվել. WarGonzo
Սիրիացի թուրք վարձկանները, որոնք մասնակցել են Արցախի դեմ մարտերին, դժգոհել են վճարումներ չստանալուց: Ըստ «Լենտա ռու»-ի՝ այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:45
Ստեփանակերտի բնակելի տների հարևանությամբ հայտնաբերվել է «Սմերչ»-ից արձակված կասետային ռումբ
Ստեփանակերտի Բրյուսով թաղամասի բնակելի տների հարևանությամբ հայտնաբերվել է «Սմերչ» հրթիռային համակարգից արձակված կասետային ռումբ։ Այս...
Աղբյուր` Panorama.am
17:32
ՀՊՏՀ նախկին ռեկտոր. Ապօրինությունների արձանագրումն, իհարկե, արդեն մեկ քայլ առաջ է
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը հրապրակել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պատասխան նամակը համալսարանի...
Աղբյուր` Panorama.am
17:20
ԵՄ-ն ԱՄՆ-ին առաջարկել է վեց ամսով դադարեցնել փոխադարձ տուրքերը
ԵՄ-ն ԱՄՆ-ին առաջարկել է վեց ամսով դադարեցնել փոխադարձ տուրքերը`արդյունաբերությանը հանգիստ շունչ քաշելու հնարավորություն տալու համար:...
Աղբյուր` Panorama.am
17:07
Սատկած կետեր՝ Սան Ֆրանցիսկոյի ափերին
Սան Ֆրանցիսկոյի ծովախորշի ափերին ինն օրվա ընթացքում արդեն չորրորդ անկած մոխրագույն կետի մարմինն են գտել։ San Francisco Chronicle-ը նշում է,...
Աղբյուր` Panorama.am
16:55
Արքայազն Հարրին վերադառնում է Մեծ Բրիտանիա ՝ մասնակցելու արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը
Արքայազն Հարրին պատրաստվում է վերադառնալ Մեծ Բրիտանիա պապի՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար:...
Աղբյուր` Panorama.am
16:43
Նաիրա Կարապետյան. Հասարակությունը պատրաստ չէր այսպիսի անկեղծ և սթափ գնահատականի, որը հնչեցրեց Միքայել Մինասյանը
ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Միքայել...
Աղբյուր` Panorama.am
16:30
«Այդ ժամանակվանից ես գիշերը վատ եմ քնում». Չարլզ Միշելը՝ Եվրահանձնաժողովի ղեկավարին աթոռ չտալու մասին
Եվրախորհրդի ղեկավար Չարլզ Միշելը խոստովանել է, որ ինքը գիշերը լավ չի քնում Անկարայում բանակցություններում տեղի ունեցած միջադեպի պատճառով, երբ...
Աղբյուր` Panorama.am
16:19
Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուս է վթարի ենթարկվել
Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, վթարի հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
16:07
«Այսօր ընդունվում են հակաժողովրդական օրենքներ, բայց ներկայացվում են ժողովրդին հաճո ձևակերպումներով»
«Այսօր ընդունվում են հակաժողովրդական օրենքներ, բայց ներկայացվում են ժողովրդին հաճո ձևակերպումներով»,- «Զարթոնք» ազգային...
Աղբյուր` Panorama.am
15:55
Կրակոցներ Քասախ գյուղում
Ոստիկանության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Քասախ գյուղի Սարգսյան փողոցի շենքերից մեկի հետնամասում մի տղամարդ...
Աղբյուր` Panorama.am
15:55
Ստվերային շուկայում ռուսական պատվաստանյութ են վաճառում
Փորձագետները ինտերնետի ստվերային հատվածում հայտնաբերել են կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութերի վաճառքի առաջարկներ: Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:44
Արման Թաթոյանն ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն  ապրիլի 10-ին ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: ՄԻՊ...
Աղբյուր` Panorama.am
15:32
Սամվել Մարտիրոսյան. Բողոքներով հնարավոր է մաքրել քարտեզը
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, անդրադառնալով Google Maps քարտեզներում Երևանի փողոցներն ադրբեջանցիների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան
13:36 17/03/2021

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}