Քաղաքական 21:46 05/03/2021 Հայաստան

Արա Սաղաթելյան. Քչերը գիտեն, որ 2011-ին Ադրբեջանում շատ հստակ գին էր նշանակված իմ գլխի համար

«Ես տանելու եմ ավելի սուր ու անընդմեջ պայքար։ Ես գտնում եմ, որ նորմալ չի, երբ, կներեք արտահայտությանս համար, մի բիճ գեղցի երկիրը տակնուվրա է արել ու տարբեր կեղծարարությունների, զերծարարությունների հիման վրա իրեն այնքան վստահ է զգում, որ անգամ ԱԱԾ համակարգը դարձրել է իշխանությունների քիլլեր»,-հայտարարեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նա հիշեցրեց ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի հայտարարությունը, երբ նշել էր, որ չի կարելի ԱԱԾ-ն վերածել քաղաքական գործիքի։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ այսօր նա ազատ արձակվեց 14-օրյա կալանքից։

«Գործը, որով փորձում են ինձ մեկուսացնել հասարակությունից, ըստ ԱԱԾ փաստաթղթերի,  հարուցվել է հոկտեմբերի 10-ին։ Ավելի քան վստահ եմ, որ այս գործը ևս եղել է քննարկման առարկա։ Առավել քան վստահ եմ, որ Միքայել Համբարձումյանի հրաժարականի հիմքը եղել է այս, Վազգեն Մանուկյանի ու մի շարք այլ նման գործեր, երբ կեղծ, շինծու մեղադրանքներով մարդկանց փորձում են զրկել ազատությունից»,-ասաց Սաղաթելյանը։

Հարցին, թե ինչո՞ւ է թիրախ ընտրվել հենց Արա Սաղաթելյանը, վերջինը պատասխանեց, երկրի ղեկավարն ու նրա որոշ պնակալեզներ, որոնք զբաղված են տեղեկատվական, քաղաքական ոլորտով, մտասևեռվածություն ունեն իր հետ կապված։

«Բացի այդ բոլորին հայտնի է, որ ես Միքայել Մինասյանի ընկերն եմ, նրա թիմի անդամ եմ։ Ըստ երևույթին, ձեռքերը չեն հասնում Միքայել Մինասյանին, և նա փորձումէ  այս կերպ որոշակի անհարմարություն պատճառել։ Ուզում եմ տեղեկացնել, որ մեր ընկերությունն ու թիմն այնքան ստաբիլ են, որ նման աննորմալ քայլերով ոչնչի չեն հասնի, առավել ևս նման մեղադրանքներով»,-ասաց Արա Սաղաթելյանը։

Նա հիշեցրեց, որ սա իր նկատմամբ հարուցված հինգերորդ գործն է, որով փորձում են իրեն  ազատությունից զրկել։

Սաղաթելյանը չբացառեց, որ իրեն անազատությունից զրկելը կարող է կապված լինել նաև իր՝ հակադրբեջանական քարոզչության իրականացման հետ։

«Քչերը գիտեն, որ 2011-ին Ադրբեջանում շատ հստակ գին էր նշանակված իմ գլխի համար, շատ բարդ իրադարձությունների արդյունքում։ Ադրբեջանական մամուլը, մասնագիտական շրջանակաները պարզապես երջանիկ էին, այն մարդիկ, որ 2009, 2010, 2011 թվականներին ինձ որակում էին հայկական Գեբելս ու այլ վիրավորական արտահայտություններ անում, շատ երջանիկ էին։ Գիտե՞ք, տվյալ անձի ու նրա շրջապատի ստրկամտությունն այնքան մեծ է, որ ինքը կարող է մի բանը մի քանի տեղ վաճառել։ Քանի որ ՆԻկոլ Փաշինյանի ողջամտության մասին խոսք լինել չի կարող, ես բավարար հիմքեր ունեմ կարծելու, որ ինքը սպոնտան որոշումներ է կայացնում և անում է, կամ էլ նրան իր համար ոչ ակնհայտ ձևով կառավարում են»,-նշեց Սաղաթելյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:00
Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես...
Աղբյուր` Panorama.am
09:56
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
«Երկիր»-ին հասած տեղեկություններով` ոստիկանությունը փակել է Բաղանիս-Ոսկեպար ճանապարհահատվածը, առնվազն 600 կարմիր բերետավորներ ու ԱԱԾ...
Աղբյուր` Panorama.am
09:55
Հենրիխ Մխիթարյան. Անմոռանալի մրցաշրջան
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է միլանյան թիմի հաղթանակն Իտալիայի առաջնությունում
Աղբյուր` Panorama.am
09:50
Ապրիլի 23-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 23-ին ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 386.44 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:34
Միհրան Մախսուդյանին կանչել են քննչական կոմիտե
Ոսկեպարի բնակիչ, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են Քննչական կոմիտե։ Panorama.am-ը կապ հաստատեց վերջինիս հետ, պարզելու...
Աղբյուր` Panorama.am
09:32
«Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմում ոչ միայն հարցերի բովանդակությունը չեն կարդում, այլև խմբային խուսափում են գնահատական տալուց
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 15-ին հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպը՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ». Տավուշի բնակիչները կենաց-մահու կռիվ են տալիս` Ադրբեջանին հող չհանձնելու համար, իսկ Նոյեմբերյանի համայնքապետը ԱՄՆ-ում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի սահմանամերձ գյուղերի բնակիչները կենաց-մահու...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Փաստ». Առաջին դեպքը չէ, որ իշխանականներն ուղղակի անցնում են «ջրի հատակը, մինչև անցնի վտանգը»
«Փաստ» թերթը գրում է. «Տավուշում ստեղծված իրավիճակը գնալով ավելի է թեժանում: Տավուշցիների ու ընդհանրապես ընդդեմ...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Ժողովուրդ». ՏԿԵՆ փոխնախարարը հայտնում է, որ Գևորգ Նալբանդյանը մեքենայությունների մեջ է եղել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞վ է ի վերջո խոշոր գործարար Գևորգ Նալբանդյանը, ում կենսագրության մեջ միայն նշված է վերջինիս՝...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Հրապարակ». Տիգրան Համասյանի համերգին չեն մասնակցել մարզային և տեղական իշխանության ներկայացուցիչները
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 21-ին աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը Խուստուփի լանջին 2 ժամանոց համերգ է տվել։...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Ժողովուրդ». Ինչ նոր զարգացումներ կան 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Ալիևի ռեժիմը կարող էր Արայիկ Հարությունյանի հարցազրույցն օգտագործել որպես կոմպրոմատ
«Փաստ» թերթը գրում է. «Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել...
Աղբյուր` Panorama.am
09:13
Ինտերը 20-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն
Իտալական Ա Սերիայի 33-րդ տուրի շրջանակում կայացավ ««Ինտեր»-«Միլան» հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով։ Հենրիխ...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Գոռ Ալոյանը Տավուշի դատախազի պաշտոնը լքում է Տավուշի համար ճակատագրական պահին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ Տավուշում իրավիճակը լարված է, և քաղաքացիները պայքարում են իրենց հող ու ջրի համար, գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Հայաստանն էլ մեծ հաջողություն է համարել, որ չեն կանգնել վատագույն տարբերակի վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տևական ժամանակ երեք...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Տավուշը կարող է լինել նոր սկզբի մեկնարկը
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին իշխանական ու մերձիշխանական քարոզչամեքենան ուղղակի մաղձ է թափում բոլոր հնարավոր ու...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Ինչ նոր զարգացումներ կան 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Փաշինյանը հայրենի Տավուշում կիրառում է «Բաժանիր, որ տիրես» մարտավարությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն արդեն մի քանի օր է՝ Տավուշի Կիրանց, Ոսկեպար գյուղերում սադրիչների է գործի դրել,...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Հենց իշխանությունների նախաձեռնությամբ էլ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցն այլևս արարողակարգային պայման չէ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 15-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն էր ժամանել Ղազախստանի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
07:30
Ապրիլի 23-ի հոսանքազրկումների մասին
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
Աղբյուր` Panorama.am
23:23
Ալեն Սիմոնյանը մեղադրել է Ռուսաստանին և Ադրբեջանին Հայաստանի դեմ հիբրիդային հարձակման մեջ
ՀՀ ԱԺ-ից հայտնում են. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթ է ունեցել Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների...
Աղբյուր` Panorama.am
23:09
Մեր կողմից ձեռք բերված սպառազինությունը Ադրբեջանի գնած սպառազինության 15-20 %-ից ավել չէ. Նիկոլ Փաշինյան
«Իհարկե, ներդրողները՝ այո, տնտեսական գլոբալ կայունությունը՝ այո, բայց առաջին հերթին մենք ենք շահառուները խաղաղության: Եվ այս...
Աղբյուր` Panorama.am
22:50
Իրենք կարո՞ղ են գնան Վազգեն Սարգսյանի գերեզմանի մոտ և ասեն՝ Սպարապետ՝ դու սխալ էիր՝ Նիկոլը ճիշտ. Շարմազանով
«Իրենք կարո՞ղ են գնան Վազգեն Սարգսյանի գերեզմանի մոտ և ասեն՝ Սպարապետ՝ դու սխալ էիր՝ Նիկոլը ճիշտ, դու օկուպանտ ես, սպարապե՛տ»,-...
Աղբյուր` Panorama.am
22:00
Տավուշի սահմանային համայնքների ղեկավարները այս պահին Նիկոլ Փաշինյանի մոտ են
24News-ի բացառիկ տեղեկություններով՝ Տավուշի սահմանային համայնքների ղեկավարները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
21:50
ԼՂ-ի խաղաղապահ զորախումբը, հասկանալիորեն չի կարող մնալ նաև Հայաստանում. Արմեն Գրիգորյան
ԼՂ ռուս խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ և ավտոշարասյուն ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման...
Աղբյուր` Panorama.am
21:38
Բայց Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչը որ ՀԱՊԿ-ին արել է՝ ՀԱՊԿ-ն է արել. Նիկոլ Փաշինյան
«Շատ են ասում, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի մասին այսպես ասեց, այնպես ասեց, թե Հայաստանը ՀԱՊԿ-ում էս արեց, էն արեց, բայց Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
21:21
ՀՀ ՊՆ-ն Ոսկեպարի և Բաղանիսի հատվածում ականազերծման շրջանակներում իրականացրել է պայթեցումներ
ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են «Ապրիլի 22-ին՝ ժամը 20:10-20:30-ն ընկած ժամանակահատվածում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա...
Աղբյուր` Panorama.am
20:46
Միրզոյանը Տոյվո Կլաարի հետ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին
Ապրիլի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:...
Աղբյուր` Panorama.am
20:29
«Մենք ոչ իրանց լաթին ենք, ոչ էլ՝ հացին, թուրքը՝ թուրք ա, ուզում ա յեղը հալես գլխին»․ 96-ամյա կիրանցի տատիկ
Տավուշի Կիրանց գյուղի բնակիչ 96-ամյա Լենա տատը խոնարհվում է երիտասարդների առջև, որոնք համացանքում կիսում են իր ուսանկարներն ու գոտեպնդող խոսքեր...
Աղբյուր` Panorama.am
20:05
Գիշերը Կիրանցի մոտ ճանապարհը չի բացվելու
Տավուշում ճանապարհը փակ պահող քաղաքացիները  հայտնում են, որ գիշերը Կիրանց գյուղի հատվածում կշարունակի փակ մնալ Հայաստան-Վրաստան միջպետական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց
15:23 22/04/2024

«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}