Բելառուսի դատախազությունը Տիխանովսկայային արտահանձնելու խնդրանքով դիմել է Լիտվային
Բելառուսի գլխավոր դատախազությունը Սվետլանա Տիխանովսկայային արտահանձնելու խնդրանք է ուղարկել Լիտվային՝ կառավարության, հասարակական անվտանգության և պետական կարգի դեմ ուղղված հանցագործությունների համար նրան պատասխանատվության ենթարկելու նպատակով: Այդ մասին ուրբաթ հայտնել են դատախազության մամուլի ծառայությունից:
Մարտի 2-ին Բելառուսի քննչական կոմիտեն հայտարարել է, որ նախաձեռնելու է Տիխանովսկայայի արտահանձնման գործընթաց, և համապատասխան փաստաթղթերը փոխանցում է հանրապետության գլխավոր դատախազություն: Լիտվայի ԱԳՆ-ից «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են, որ իրենց երկիրը չի հանձնում այն մարդկանց, ովքեր ենթակա են քաղաքական հետապնդումների:
«Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազությունը Սվետլանա Տիխանովսկայային արտահանձնելու վերաբերյալ հարցում է ուղարկել Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազություն՝ կառավարության, հասարակական անվտանգության և պետության կարգի դեմ հանցագործությունների համար վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,-տելեգրամ ալիքում հայտնել է Բելառուսի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: