Զախարովան պատմել է՝ ինչպես է ընտրում իր զգեստները
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատմել է, թե որտեղից է ընտրում իր զգեստները: Այս մասին գրում է Ria-ն։
Youtube-ի ալիքի շոուի ժամանակ հարցին, թե արդյոք նա ունի՞ իր սեփական ոճաբանը, Զախարովան ասում է, որ ինքը ոճաբան չունի։
«Մեզ մոտ ոչ ոք հաստիքով ոճաբան չունի»,- ավելացրել է դիվանագետը։
Զախարովան նշում է, որ ինքը ոչ թե կերպար է ընտրում, այլ հագուստ, ասելով, որ երկար ժամանակ գնումների համար խանութներ չի գնում, և ամեն ինչ գնում է ինտերնետով:
«Ապրանքները բերում են առաքման կետ, գնում եմ, փորձում եմ, ինչ-որ բան վերցնում եմ, ինչ-որ բան չեմ վերցնում»,- ավելացրել է նա, ասելով, որ քանի որ հաճախ չի գնումներ կատարում, այդ պատճառով էլ միանգամից շատ ապրանքներ է պատվիրում։
«Եվ շատ հարմար է մեկ անգամ այդ ամենը փորձել և տեսակավորել», - ասել է Զախարովան: