Ի՞նչ են զգում իմքայլականները, որ Թուրքիան աջակցում է Նիկոլ Փաշինյանին
Այսօր ԱԺ-ում ճեպազրույցների օր էր։ Ստորև ներկայացնում ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանն ուղղված հարցերից մեկն ու դրա վերաբերյալ իմքայլական պատգամավորներ Սուրեն Գրիգորյանի, Հայկ Կոնջորյանի և Արուսյակ Ջուլհակյանի պատասխանները։
Հարց. Դուք ի՞նչ զգացողություններ եք ունենում, երբ տեղեկանում եք, որ Թուրքիայի նախագահը, նաև թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպությունը աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Օրինակ՝ հպարտության զգացում ունե՞ք, որ Թուրքիայի նման հզոր կայսրությունն աջակցում է ձեզ։
Հայկ Կոնջորյան. Մենք հասկանում ենք՝ ինչ նպատակներով են այդ երկիրն ու երկրի ղեկավարը անում նման հայտարարություն, որ այդ հայտարարությունը ռեզոնանս առաջացնի և շահարկվի ՀՀ-ում։
Ակնհայտ է՝ այդ հայտարարության թիրախն այն է, որ Հայաստանում որոշ ուժեր դա օգտագործեն, և առաջին հերթին հարվածեն իշխանություններին ու Նիկոլ Փաշինյանին։ Ես ի՞նչ զգացողություն եմ ունենում։ Ունենում եմ այն զգացողությունը, որ այս պարագայում այդ հայտարարությունը դուք, մասնավորապես, վերցնում ու օգտագործում եք։ Ես կարծում եմ, որ դա հանդիսացել է Էրդողանի նպատակներից մեկը։ Ահա, թե ինչ զգացողություն ու վերլուծություններ ես ունեմ դրա վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ բոլոր այն շրջանակները, որոնք ուզում են, որ մեր ներքաղաքական իրավիճակին ոչ ոք չխառնվի, պետք է թույլ չտան, որ նման հայտարարությունները, որոնք ունեն հետին մտքեր, դառնան ՀՀ-ում շահարկման առարկա։
Հարց. Նախկինում երբևէ չի եղել դեպք, որ Թուրքիայի իշխանությունները, Ադրբեջանի բնակիչներն աջակցեն ՀՀ իշխանություններին։ Հիմա ի՞նչ է փոխվել։
Սուրեն Գրիգորյան. Ես կարծում եմ, որ հարցին բովանդակալից պատասխան տրվեց, թե ո՞րն է նման հայտարարությունների նպատակը։ Համարեք, որ նույն պատասխանը տվել եմ ես։ Եվ հավելեմ, եթե դուք ամոթի զգացողություն ունեք այդ հայտարարությունների պատճառով, ես վստահեցնում եմ ձեզ, որ այդ հայտարարությունների հավանականությունը էականորեն կնվազի, երբ Թուրքիայում և այլ պետություններում կտեսնեն, որ այդ հայտարարությունները չեն դառնում ներքաղաքական օրակարգ՝ այդ թվում լրագրողների կողմից։
Հարց. Իսկ դուք ամոթ զգո՞ւմ եք, որ Թուրքիան աջակցում է ձեզ, տիկի՛ն Ջուլհակյան։
Արուսյակ Ջուլհակյան. Իմ գործընկերներն ամեն ինչ ասացին, ես ավելացնելու ոչինչ չունեմ։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիները՝ Փաշինյանին. Պինդ եղիր Փաշիկ, մենք քեզ հետ ենք
- Չավուշօղլու․ «Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանում հեղաշրջման փորձը»