Հրդեհ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 5-ին, ժամը 07:30-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հրդեհ է բռնկվել։
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության լեռնափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է էլեկտրական ենթակայանում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։10-ին, մարվել՝ 08։30-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ