Մեդիա Պաշտպան. Պատգամավորն իրավունք չունի մասնագիտական աշխատանք կատարող լրագրողների հետ նման կերպ վարվել
Մեդիա Պաշտպան նախաձեռնությունը հայտարարութմաբ արձագանքել է այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի մասնակցութամբ միջադեպին։
«ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` Սասուն Միքայելյանին հարց ուղղող լրագրող Անի Գևորգյանի վրա բղավելով, ապա` հրելով փորձել է խոչնդոտել լրագրողի մասնագիտական աշխատանքը։
Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանը բազմաթիվ անգամ աչքի է ընկել լրագրողների նկատմամբ կոպիտ և պատգամավորին ոչ հարիր պահվածքով։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է պատգամավորի նմանօրինակ վարքագիծը։ Պատգամավորն իրավունք չունի մասնագիտական աշխատանք կատարող լրագրողների հետ նման կերպ վարվել։ Այսօրինակ դեպքերը պետք է խստիվ բացառվեն։ Հորդորում ենք լրագրողական համայնքին միասնականություն ցուցաբերել` սատար կանգնելով իրենց գործընկերոջը»,-ասված է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Անդրանիկքոչարյանը հավաքական կերպար է՝ հիշեցնելու իր նմաններին ասպարեզից քշելու անհրաժեշտության մասին. Աբրահամյան
- Քոչարյան Անդրանիկը Եռաբլուրում դուրս է եկել հունից
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ