Պատերազմին մասնակցած կին սպաները խրախուսվել են գերատեսչական մեդալներով
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մարտի 5-ին ՊՆ վարչական համալիրում հյուրընկալել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի իգական սեռի կուրսանտներին, ինչպես նաև արցախյան պատերազմին մասնակցած մի շարք կին զինծառայողների։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Կանանց միջազգային օրվան ընդառաջ՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներին հանձնել է պատվոգրեր և նվերներ։ Արցախում ծավալված պատերազմին մասնակցած կին սպաներին էլ Վաղարշակ Հարությունյանը խրախուսել է գերատեսչական մեդալներով։
ՀՀ ՊՆ-ից նաև հայտնում են, որ հանդիպման ընթացքում Վաղարշակ Հարությունյանը կարևորել է կանանց ներգրավվածությունը զինված ուժերում, բարձր գնահատել հայրենիքին ծառայելու նրանց պատրաստակամությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները