ՎԵՏՕ-ն՝ «Ֆեյսբուք»-ի սեփականատերերին. Վերանայել անձնական տվյալների պաշտպանության քաղաքականությունը
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը տարածել է հայտարարություն՝ ուղղված «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի սեփականատերերին։
Տարածած հայտարարության մեջ ասված է.
««ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումն իր մտահոգությունն է հայտնում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերի անձնական տվյալները քաղաքական հետապնդումներին ծառայեցնելու ՀՀ ապօրինի իշխանությունների փորձերը:
Ինչպես գիտեք, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը սկսել է ՀՀ իշխանությունների կողմից հարուցված շինծու քրեական գործերի հիմքով տրամադրել ֆեյսբուքյան օգտատերերի անձնական տվյալներ, ինչն իշխանությունը ծառայեցնում է քաղաքական բռնաճնշումներ իրականացնելու իր նպատակին:
Ցավում ենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը, որը հայտարարում է, թե ունի անձնական տվյալների պաշտպանության խիստ քաղաքականություն, ըստ երևույթին, քաղաքական կամ մեզ համար անհասկանալի այլ պատճառներով, այս պահին դարձել է քաղաքական հալածանքների, հետապնդումների, ապօրինի բանտարկությունների և ձերբակալությունների հովանավոր:
Կոչ ենք անում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի սեփականատերերին՝ վերանայել անձնական տվյալների պաշտպանության իրենց քաղաքականությունը: Անգամ եթե ՀՀ ապօրինի իշխանությունները հղում են անում հարուցված քրեական գործերին, տեղեկացնում ենք, որ դրանք շինծու են և հարուցվում են քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու, ապօրինի բանտարկելու նպատակով»։
Հայտարարություն «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումն իր մտահոգությունն է հայտնում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի...
Опубликовано ՎԵՏՕ VETO ВЕТО Пятница, 5 марта 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Ակնկալում եմ, որ այսօր մենք Սաղաթելյան Արային կտեսնենք ազատության մեջ. Արմեն Մինասյան
- Արթուր Վանեցյան. Այստեղ եմ՝ ի աջակցություն իմ ընկեր Արա Սաղաթելյանի
- Արա Սաղաթելյանին կալանավորելու դեմ բողոքի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը
- Ռուբեն Մելիքյան. Արա Սաղաթելյանի դեմ գործը ծաղր է ոչ միայն իրավաբանության, այլև առողջ տրամաբանության համար
- Վահե Հակոբյանը՝ Սաղաթելյանի դեմ քրգործի մասին. Քաղաքական տեռոր ու անբանություն
- Արա Սաղաթելյանի փաստաբան. Իմ ակնկալիքը վերաքննիչ դատարանից օբյեկտիվ, արդար, օրինական որոշման կայացնումն է
- Ժամը 13:00-ին վերաքննիչ դատարանում կքննվի քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանի կալանքի հարցը. Մալյան