ՏԿԵՆ. Վայոց Ձորի ու Սյունիքի որոշ հատվածներում ձյուն է տեղում
Մարտի 5-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Ճամբարակի, Եղեգնաձորի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում։
ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: