Տավուշում անտառահատումների վերաբերյալ դատարան է ուղարկվել 5 քրեական գործ 28 անձի վերաբերյալ
2020թ. ընթացքում Տավուշի մարզի տարածքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի ծառահատման 502 դեպք: Դրանցից 138-ով հարուցվել են քրեական գործեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 8,6%-ով: Վիճակագրական նման տվյալներ է հրապարակել գլխավոր դատախազությունը։
Ըստ աղբյուրի, աճը պայմանավորված է լատենտային բնույթ կրող նման հանցագործությունները Ոստիկանության Տավուշի մարզային վարչության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների գործունեության արդյունքում նման դեպքերի բացահայտման, անտառային տնտեսության պահպանման, փայտանյութի տեղափոխման ուղիների նկատմամբ հսկողության աշխատանքի ակիվացմամբ:
Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո ապօրինի ծառահատման դեպքերի առթիվ հարուցված և քննվող, ինչպես նաև դատարանում քննված և ավարտված 20 քրեական գործերով արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 170 մլն ՀՀ դրամ։
Դատախազության կողմից մի շարք քաղաքացիների 24 առաջարկություններ են ուղարկվել ընդհանուր 17մլն ՀՀ դրամի չափով վնասը կամովին վերականգնելու համար: Դատարանում քննված և ավարտված գործով պատճառված վնասի չվերականգնված գումարը բռնագանձելու նպատակով դատախազների կողմից պետական իրավասու մարմնին գրություններ են ուղվել՝է ողջամիտ ժամկետներում ներկայացնելու համապատասխան հայցադիմումներ:
2020թ. ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել ապօրինի ծառահատումների վերաբերյալ 25 քրեական գործ 28 անձի վերբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ