Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է ՍԹԿ-ն
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է Երևանում մթնոլորտային օդի որակը՝ փետրվարի 25-Մարտի 3-ի դրությամբ։
«Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, Նոր Նորքում փետրվարի 28-ին և մարտի 2-ին, Շենգավիթում՝ մարտի 2-ին:
Ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան փետրվարի 25-ին, 27-ին և 28-ին: Նոր Նորքում՝ փետրվարի 26-28-ին:
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»,-ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում