Դավիթ Թորոսյան. Կհանդիպենք դատարանում
Հանուն հայ զինվորի ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը գրում է.
«Կհանդիպենք դատարանում կամ ես դանդաղ սկսում եմ «սիրել» մեր իրավապահ համակարգը։
Արցախի դիրքերի համար նախատեսված գիշերային տեսանելիության սարքերի ինձանից արված խոշոր չափերի գողությունը հավանաբար կհիշեք։ Քննիչը կայացրել էր քրեական գործի քննությունը կասեցնելու մասին որոշումը, ինչի կապակցությամբ բողոք էինք ներկայացրել ՀՀ Գլխավոր Դատախազին` հույս ունենալով որոշման փոփոխություն։ Այսօր ստացվել է պատասխան այն մասին, որ բողոքը մերժվել է, «առարկայազուրկ և անհիմն լինելու» պատճառով։
Դե ինչ, կհանդիպենք դատարանում։ Այս գործը պետք է բացահայտվի. ես և փաստաբան Տիգրան Ղազարյանը վստահաբար թույլ չենք տալու գործը ինչ-որ փուլում քնի։
Վսհատ եմ, հետաքրքիր դատական նիստեր են սպասվում»։