Տղամարդը տարիներ շարունակ ապրել է իր կնոջ կմախքի հետ՝ վախենալով միայնությունից
Իռլանդական Քով քաղաքի բնակիչներից մեկը մի քանի տարի ապրել է իր կնոջ կմախքի հետ՝ վախենալով միայնությունից, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։
Նշվում է, որ 78-ամյա Դանիել Մալլին տանն է պահել իր կնոջ աճյունը: Նա ոստիկանությանը խոստովանել է, որ չի ցանկանում համակերպվել կնոջ մահվան հետ և բաժանվել կնոջից նրա մահից հետո: Իրավապահները հետաքննություն են սկսել կնոջ մահվան հանգամանքների վերաբերյալ:
Երբ կնոջ մասին հարցեր են տվել, Մալլին միշտ պատասխանել է, որ իր կինը ՝ Քրիստինան, արտերկրում է: Սակայն հարևանների մեծ մասը, ինչպես նշում է պորտալը, չգիտեին, թե իրականում ուր է Քրիստինան։
Թոշակառուի դին հայտնաբերվել է մի քանի օր առաջ: Եվ քանի որ Մալլին բժիշկներին չէր հայտնել կնոջ մահվան մասին, բժշկական ծառայությունները սկսել էին մտահոգվել, երբ Քրիստինան չէր ներկայացել պատվաստումների: Բժիշկները հարցուփորձ են արել զույգի հարևանուհուն, և նա պատասխանել է, որ ինքը չի ճանաչում Քրիստինա Մալլիին և նրանց տանը տեսել է միայն Դենիել Մալլիին:
Փաստաթղթերի համաձայն, զույգն ամուսնացել է 1976 թվականին: 1995 թ.-ին նրանք տեղափոխվել են Քովում գտնվող կիսակառույց տուն: Ենթադրվում է, որ Քրիստինա Մալլին այժմ պետք է 80 տարեկանից բարձր տարիքի լիներ։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ