Քաղաքական 13:41 06/03/2021 Հայաստան

Մենք գործ ունենք բացահայտ ցինիզմի ու խայտառակության հետ. Արման Սաղաթելյան

«Չեմ կարծում, որ պարզ խնդիր է այն, որ մարդը, ով համարում է, թե ինքն այս երկրի վարչապետն է, կարող է առավոտյան վատ տրամադրությամբ արթնանալ ու ԳՇ պետին ազատել աշխատանքից։ Դա իր դուքյանը չի»,- այսօր ՊՆ շենքի մոտ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին և բանակին աջակցություն հայտնելու համար անցկացվող ակցիայի ընթացքում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը։

Նրա խոսքով, այս ճգնաժամը հեշտ հանգուցալուծվող չէ, և իշխանություններն էլ դժվար թե ունենան այնքան ողջամտություն, որ հասկանան, թե որն է պետական ու ազգային շահը, հատկապես այն պարագայում, երբ գրեթե բոլոր ազգային ինստիտուտները պահանջում են իրենց օր առաջ հեռացումը։

«Այս իրավիճակում ակնկալել ողջամտություն, կառուցողական գործողություններ ու քայլեր..., անձամբ ես այդ աստիճան լավատես չեմ»,- ասաց նա։

Արման Սաղաթելյանը նկատեց՝ սահմանադրությունում հստակ ամրագրված են այն երաշխիքները, որոնք ապահովում են թիվ մեկ զինվորականի հնարավոր անձեռնմխելիությունը, և ՊՆ-ի անխախտելիությունը՝ հնարավոր քաղաքական բոլոր գործողությունների հետևանքով։

«Դրանով է ԳՇ պետը տարբերվում այլ զինվորականներից, և հենց այդ պատճառով է, որ նա նշանակվում է 5 տարի ժամկետով։ Եվ սահմանադրությունը չի սահմանում բացի նշանակումից այլ գործողություն՝ կապված ԳՇ պետի հետ։ Միանշանակ է, որ կապիտուլյանտների ընտրած ճանապարհը ողջամիտ չէ՝ այս իրավիճակից դուրս գալու համար։ Կրկնում եմ՝ ես լավատես չեմ։ Իշխանություններն ի վիճակի չեն գործել՝ ազգային շահերից ելնելով։ Մենք տեսնում ենք, որ երկիրը շարունակում են հանձնել»,- ասաց նա։

Արման Սաղաթելյանի  խոսքով, պարտության մեղավորները ոչ միայն չեն ընդունում իրենց մեղքը, այլ նաև սլաքներն ուղղում են բանակի վրա, մեղավորների են կարգում, նոր քավության նոխազներ են հորինում, որ երկարաձգեն իրենց «անփառունակ» իշխանությունը։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ընթացքում հրահանգներ է արձակել՝ ուղղված ԳՇ պետին, Արման Սաղաթելյանն արձագանքեց՝ ասելով, որ դա պոպուլիզմի հերթական դրսևորումն էր։

«Այդ ձևով նա ուզում է իշխել։ Նա ունակ չէ կառավարել, և կարծում է, որ իր մանիպուլյացիաներով, սրան-նրան մեղադրելով կարող է պահպանել իր իշխանությունը։ Սա ուղղակի խայտառակություն է, և այս տեսակ քարոզիչները վերջին շրջանում շատ են ակտիվացել։ Նրանք մեզ փորձում են հրամցնել, որ մենք ոչ թե խայտառակ ձևով տապալել ենք դիվանագիտական հարաբերությունները, բանակցությունները..., զորակոչը, այլ տարբեր քարոզիչների միջոցով ասում են՝ դե Արցախն ինչներիս էր պետք, այն մերը չէր..., և այսպես շարունակ։ Մենք գործ ունենք բացահայտ ցինիզմի ու խայտառակության հետ»,- ասաց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:15
ԱԱԾ-ն հերքում է մի խումբ անձանց կողմից Արմավիրի հատվածից հայ-թուրքական սահմանը անցնելու մասին լուրը
Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է այն տեղեկությունները, թե, իբր, Արմավիրի հատվածից հայ-թուրքական սահմանը անցել են այլ ազգի մի խումբ...
Աղբյուր` Panorama.am
18:08
Բասկետբոլի Եվրոպայի առաջնությունները կանցկացվեն նոր ձևաչափով
Կայացել է ՖԻԲԱ-Եվրոպայի Գործկոմի նիստը, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ կապված Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնությունների...
Աղբյուր` Panorama.am
18:01
Մեկ էլ՝ ալեյ հոպ, վկան նախկին ցուցմունքներին 180 աստիճան հակասող ցուցմունք է տալիս. Ամրամ Մակինյան
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ...
Աղբյուր` Panorama.am
17:46
ՊՆ. Ադրբեջանական ԶՈւ-ն հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում
Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
17:38
«Անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկվեն». ՀԱՊԿ-ը՝ Սյունիքի մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիագովն այսօր՝ մայիսի 13-ին, ՀԱՊԿ մշտական...
Աղբյուր` Panorama.am
17:30
Աշոտ Մինասյան. Վարչապետ կոչեցյալը, գուցե ստորագրել է, որ այդ տարածքները տալիս է
«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի խոսքով՝ մարդ կա, առհասարակ չի գիտակցում, թե ինչ է կատարվում Սյունիքում ու...
Աղբյուր` Panorama.am
17:23
Կազմակերպել են կեղծ ավտովթար
Մեղադրանք է առաջադրվել երեք անձի
Աղբյուր` Panorama.am
17:15
Վիճակը ճգնաժամային չէ, աղետալի է, ու այդ աղետը բերել է Նիկոլ Փաշինյանը. Շարմազանով
«Սրանք իրավունք չունեն կառավարել: Վիճակը ճգնաժամային չէ, աղետալի է, ու այդ աղետը բերել է Նիկոլ Փաշինյանը»,- լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Պատիվ ունեմ հայտնելու` այսօրվանից մաս եմ կազմելու Հայաստանում իրական փոփոխությունների. Թեհմինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը, որ նախկինում ընդգրկված էր «Լույս» խմբակցությունում, գրել է. «Սիրելի´...
Աղբյուր` Panorama.am
16:55
Վազգեն Մանուկյանը խորհրդի նիստի է հրավիրում
Նիկոլ Փաշինյանի՝ անհապաղ հրաժարականի պահանջով ձևավորված Հայրենիքի փրկության շաևժման կողմից վարչապետի միասնական թեկնածու հայտարարված Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
16:44
Թուրքիայի ՊՆ. Երկրում գտնվող Ս-400-ը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում
Թուրքիայում տեղակայված ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերը (SAM) ոչ մեկի համար վտանգ չեն ներկայացնում: Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
16:38
Սերժ Սարգսյանի պաշտպանները միջնորդեցին վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ...
Աղբյուր` Panorama.am
16:21
«Հայրենիք». Սյունիքում ստեղծված մարտահրավերները դիմագրավելու համար խիստ անհրաժեշտ է ազգային և առողջ ուժերի համախմբում
«Հայրենիք» կուսակցության խորհուրդն իր անհանգստությունն է հայտնում Սյունիքում և դրա շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձությունների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Գազայում զոհերի թիվը հասել է 83-ի, իսրայելական կողմն ունի 7 զոհ
Գազայում հակամարտության սրման երեք օրերի ընթացքում զոհվել է 83 մարդ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում տալով անկլավի...
Աղբյուր` Panorama.am
16:08
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն հայտնել է՝ ԱԺ առաջիկա ընտրություններին որ ուժերին կսատարեն
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն տարածել է հայտարարություն.  «Մեր դիրքորոշումները հրապարակային արտահայտելիս արդեն հայտնել...
Աղբյուր` Panorama.am
16:01
Զեկույց. «Թուրքիայում սահմանափակվում են ոչ մուսուլման փոքրամասնությունների իրավունքները»
Թուրքիայում շարունակում են սահմանափակել ոչ մուսուլման կրոնական փոքրամասնությունների իրավունքները: Այս մասին ասված է ԱՄՆ-ի պետքարտուղարության...
Աղբյուր` Panorama.am
15:50
Միասնական քննության օրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է ԳԹԿ տնօրենի պաշտոնակատարի հրամանը՝ 2021 թվականի միասնական քննության օրերը հաստատելու մասին:...
Աղբյուր` Panorama.am
15:42
Միհրան Հակոբյանը փակագծեր է բացում՝ ինչո՞ւ էին հետապնդում ու վարկաբեկում ԵՊՀ նախկին ռեկտորին
Քաղաքական գործիչ, պատմաբան Միհրան Հակոբյանը ԵՊՀ շենքի դիմաց այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց, թե ինչու էին այս իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
15:36
Ադրբեջանն այժմ փորձում է երկու խնդիր լուծել. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Թուրքը Հայաստանի սահմաններից վաղուց է ներս անցել։ Ես, որ ասում եմ Հայաստան, նկատի ունեմ նաև Արցախը»,- այսօր հրավիրված մամուլի...
Աղբյուր` Panorama.am
15:31
ՄԻՊ պատվիրակությունը մեկնել է Սյունիք
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ` սահմանների հետ կապված...
Աղբյուր` Panorama.am
15:25
«Տոկիոյի օլիմպիական խաղերը կմիավորեն աշխարհը»
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) « Տոկիո -2020»  կազմկոմիտեի հետ հարցում է անցկացնում գալիք խաղերի կայացման վերաբերյալ,...
Աղբյուր` Panorama.am
14:56
Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հրաժարվեց պատասխանել, թե ինչու էր մասնակցում ԱԽ նիստին
«Մենք հաղորդագրություն էինք ստացել, որ Սիսիանի մի քանի բնակիչներ թունավորման սիմպտոմներով դիմել են հոսպիտալացման։ Մեր արագ արձագանքման...
Աղբյուր` Panorama.am
14:45
Գործ ունենք ծաղկաքաղ, ընտրանքային մեղադրանքի հետ. Սերժ Սարգսյանի պաշտպան
Պաշտպանները միջնորդեցին տրամադրել գործի նյութերը
Աղբյուր` Panorama.am
14:43
Ապարան քաղաքում բացվեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության գրասենյակը
Հանուն անվտանգության, արդարության ու երկրի զարգացման` Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում բացվեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության...
Աղբյուր` Panorama.am
14:37
Սյունիքի մարզպետը կառավարության հայելին է. երկու կեղծիք մեկ օրում. «Փաստինֆո»-ն հրապարակում է ձայնագրությունը
«Փաստինֆո»-ն գրում է. «Սյունիքի մարզպետ, Գորիս քաղաքի նախկին զինկոմ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը ադրբեջանական զինուժի...
Աղբյուր` Panorama.am
14:22
Սյունիքի հանձնումը սկսված է․ «պիլոտային» հանձնումը հաջող անցավ. Politik.am
«Polotik.am»-ը գրում է. «Երեկ՝ մայիսի 12-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Սյունիքում լարված իրավիճակ է ստեղծվել, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
14:04
Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում գտնվող բնակելի շենք են ոչնչացրել
Իսրայելի ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել Գազա քաղաքի Ռիմալ շրջանում գտնվող 6 հարկանի բնակելի շենքին, որն ավերվել է: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:53
Կրեմլը արձագանքել է Դոնբասի հնարավոր անեքսիայի մասին լուրերին
Ռուսաստանըչի նախատեսում ու չի պատրաստվում որևէ մեկին անեքսիայի ենթարկել. նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
13:41
Ֆրենք Փալոն․ ԱՄՆ-ը պետք է օգտագործի իր ազդեցությունը՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի դուրս բերման համար
Ադրբեջանն այժմ  ներխուժել է Հայաստան` միջազգային իրավունքի ակնհայտ խախտմամբ: Այս մասին թվիթերում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոնը։...
Աղբյուր` Panorama.am
13:29
ՀՀԿ. Ապիկար վարչակազմը չի տիրապետում ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման ոչ ներքին, ոչ արտաքին գործիքակազմերին
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինն իր մտահոգությունն է հայտնում Սյունիքի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հրաժարվեց պատասխանել, թե ինչու էր մասնակցում ԱԽ նիստին
16:29 13/05/2021

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հրաժարվեց պատասխանել, թե ինչու էր մասնակցում ԱԽ նիստին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}