Երկու զոհ՝ Հալաբյան փողոցի ՃՏՊ -ից
Մարտի 7-ին, ժամը 04:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցում` Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության թիվ 1 տարածքային ստորաբաժանման մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
ԱԻ նախարարության հաղորդմամբ, պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․Ղ․, ծնված 1988 թ.) բախվել Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության թիվ 1 տարածքային ստորաբաժանման ճաղավանդակին և հայտնվել բակում։
Փրկարարները վարորդի դին և ուղևորին (Ա․Խ․, ծնված 1988 թ․) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Ա․Խ․-ն հոսպիտալացվելէ «Արմենիա» ՀԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։
Փրկարարներն ավտոմեքենան տեղափոխել են ավտոքարշակի վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ