Այսպիսի բան ասողը շարքային անբարոյական է.Արսեն Բաբայանը՝ «Իմ քայլի» պատգամավորին
Հայրենիք կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը Ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հայտարարությանը առ այն, որ նախորդ շաբաթ գերիների մեծ խումբ պետք է գար, սակայն Հայաստանում ներքաղաքական զարգացումները խոչընդոտել են դրան, գրում է․
«Այսպիսի բան ասողը շարքային անբարոյական է...
Այ ուսապարկ, թուրք շեֆիդ ղեկավար Ալիևն ասում է, որ բոլոր գերիներին վերադարձրել են, որին թուրք շեֆդ ոչինչ չի պատասխանում:
Ու դու հիմա անբարոյականի նման գերիների հարազատներին օգտագործում ես թուրքական իշխանությունդ երկարաձգելու համար:
Դու ոչնչով չես տարբերվում ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված այն տականքից, որն ադրբեջանցի ներկայանալով գերիներից մեկի քրոջը ատիպել էր մերկ լուսանկարվել և իրեն ուղարկել»:
Ավելի վաղ, 1in.am–ի հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն ասել է․
«Մենք որոշակի զարգացումներ ունեինք և որոշակի պայմանավորվածություններ կային, հիմա արդեն պոստ ֆակտում կարող եմ այդ մասին խոսել, հարազատներից շատերը տեղյակ էին, որ գործընթաց գնում էր։ Այո, մենք ակնկալիք ունեինք վերադարձի, ես սա չեմ ժխտի, բայց այդ պահից կանգ էին առել բոլոր տեսակի գործընթացները, և սա էր պատճառը, որ նախորդող շաբաթվա ընթացքում որոշակի զարգացումներ տեղի ունեցան՝ մասնավորապես օրինակ Գյումրիում կապված Խծաբերդի գերիների հետ, այնուհետև նախորդող շաբաթվա ընթացքում հանդիպում եղավ վարչապետի հետ, անգամ այց եղավ Գյումրի, որոնք իրավիճակը փորձեցին ներկայացնել այնպես, ինչպես կա և մեր խնդիրն է այդ ելակետից շարունակել մեր աշխատանքները»։