Կիևը պետք է պատրաստվի Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզմանը․Վալերի Չալի
Կիևը պետք է պատրաստվի Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզմանը, «Էսպրեսո» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Վալերի Չալին, փոխանցում է «Ռիա Նովոստին»։
Դիվանագետը Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել «դադարեցնել ագրեսորի հետ բոլոր փոխհարաբերությունները»:
«Մենք պետք է պատրաստ լինենք խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ: Անհրաժեշտ է պատրաստել այս որոշումը և հետագա քայլերի դեպքում անմիջապես վերցնել այն»,-ասել է Չալին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ