Նունե Ներսիսյանը լուսանկարներ է հրապարակել. Սա Իջևանի շուկան է ու Իջևանի գունդը
«Պարացելսուս» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Նունե Ներսիսյանը պնդում է՝ Տավուշում ռուս զինվարականներմ ինչ-որ աշխատանքներ են կատարում։ Չափագրման մասին տեղեկությունները հերքող պետական մարմիններին նա հիշեցնում է, որ պատեարզմի օրերին այդ մարմինները շարունակաբար ստել են՝ թաքցնելով իրականությունը։
Նունե Ներսիսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ, նշելով, որ դրանք արվել են Տավուշի մարզի Իջան քաղաքում։
«Սա Իջևանի շուկան է, ու Իջևանի գունդը։ Ռուս խաղաղապահները Իջևանի շուկայում գնումներ են անում։ Հիմա սպասում եմ ՊՆ-ի ու Տավուշի մարզպետի հերքմանը։ Բայց մի բան էլ զգուշացնեմ, չգրեք Բումբումիկի հերոսներն են, մարտի 8-ի առթիվ ռուսական հագուստ են հագել, շոու անեն»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախը կործանման հասցրիք, հիմա էլ Գեղարքունիք, Սյունիք, Տավուշ. Թևան Պողոսյան
- Աբրահամյան. Տավուշում ռուսական զորախմբի ներկայության վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեք
- ՊՆ-ն՝ Տավուշի գյուղերի մասին
- Բագրատյան. Ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի Ազատամուտ համայնքում