Ռուսները 2020 թվականին իրենց հաշիվներից արտարժույթներով 28 միլիարդ դոլար են հանել
Անցած տարվա ընթացքում ռուսաստանցիները բանկային հաշիվներից ավելի քան 28 մլրդ դոլարի արտարժույթ են կանխիկացրել, ինչը 21% -ով ավելին է, քան 2019-ին: Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի վիճակագրությանը:
Նշվում է, որ կանխիկացման ժամանակ ամենատարածված թղթադրամները դոլարն ու եվրոն են եղել:
Ըստ թերթի, ռուսները սկսել են իրենց հաշիվներից գումար հանել կորոնավիրուսի համաճարակի և ճգնաժամի ժամանակ անկայունության, ինչպես նաև ավանդների ցածր տոկոսադրույքների պատճառով:
Բացի այդ, փորձագետների կարծիքով, քաղաքացիները կանխիկացրել են այն դոլարները և եվրոները, որոնք բանկերում պահվում էին «սևօրվա համար»:
Բանկերից ամենից հաճախ փողը դուրս էր բերվել մարտին և դեկտեմբերին, դրանց ծավալը հասել էր համապատասխանաբար չորս և երեք միլիարդ դոլարի:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին