ԵԱՀԿ․ Խաղաղության հասնելու համար հասարակությունները պետք է ձգտեն տղամարդկանց և կանանց միջև հավասարության
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցում ամբողջ աշխարհի կանանց և աղջիկներին, քանի որ նրանք ձգտում են կերտել ապագա, որում բոլորը հավասար են:
Խորհրդարանականները կարևորել են ԵԱՀԿ տարածաշրջանում խաղաղության կառուցման և հակամարտությունների կանխարգելման գործում կանանց կարևոր ներդրումը և նրանց կարևոր դերը COVID-19 համաճարակից վերականգնմանն աջակցելու հարցում: Նրանք հայտարարել են, որ իրական խաղաղության և բարգավաճման հասնելու համար հասարակությունները պետք է շարունակեն ձգտել հավասարության հասնել տղամարդկանց և կանանց միջև:
«ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում կանայք առաջատար դիրքերում են COVID-19 համաճարակի դեմ պայքարում», - ասել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ լորդ Փիթեր Բաունեսը:
Բաունեսը նշել է, որ սա ոչ միայն ևս մեկ հիշեցում է անհամաչափ ծանր բեռի, որը կրում են կանայք մեր հասարակության մեջ, այլ նաև ցույց է տալիս, որ կանանց ղեկավարությամբ կարելի է իրական, դրական փոփոխությունների հասնել: Հետևաբար, պետք է շարունակենլ զորացնել կանանց, որպեսզի ավելի մեծ օգուտ բերեն հասարակությանը։
ԵԱՀԿ ԽՎ ղեկավար պաշտոններ զբաղեցնող մի շարք կանայք այդ կապակցությամբ տեսաուղերձներ են հղել։
2021 թ.-ի Կանանց միջազգային օրվա թեման է` «Կանայք ղեկավար պաշտոններում․իրավահավասար ապագայի հասնելը COVID-19 դարաշրջանում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան