Իրավունք 14:46 09/03/2021 Հայաստան

«Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում չարաշահումներ են կատարվել

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում կատարված չարաշահումների դեպքերի հանգամանքները:

ՀՀ քննչական կոմիտեի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Շիրակի մարզի «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը, 2011թ. նոյեմբերի 28-ին նշանակվելով նշված պաշտոնին, օժտված լինելով կազմակերպատնօրինչական և վարչատնտեսական լիազորություններով, նույն կազմակերպության համապատասխան աշխատակիցների օժանդակությամբ 2012-2019թթ. ընթացքում, շահադիտական նպատակով և անձնական այլ դրդումներով, կազմել է կեղծ փաստաթղթեր և, պաշտոնեական դիրքն օգտագործելով, դիտավորությամբ վատնման և յուրացման եղանակով հափշտակել դպրոցին հատկացված խոշոր և զգալի չափերով գումարները՝ ընդհանուր՝ 6.170.221 ՀՀ դրամ, որից 1.528.055 ՀՀ դրամի հափշտակությանն օժանդակել է նույն կազմակերպության հաշվետարը:

Բացի այդ, Գյումրի քաղաքի բնակչուհուն դպրոցում աշխատանքի ընդունելու և  նշված դպրոցի աշխատակիցների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու, ինչպես նաև չկատարելու համար տնօրենը նրանցից պահանջել ու միջնորդավորված և անձամբ որպես կաշառք ստացել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի գումարներ: Համապատասխան աշխատակիցների դասաժամերը չկրճատելու պատրվակով, տնօրենը նաև դրդել է նրանց կաշառք տալու փորձ կատարելուն:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի գործավարը, նույն ՊՈԱԿ-ում աշխատելով նաև որպես ուսուցիչ, նպաստել է կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ արդեն կայացած համաձայնության իրականացմանը: Վերջինս փորձել է նաև այլ պաշտոնատար անձի կաշառք տալ՝ կազմակերպությունում դասաժամերի քանակը չնվազեցնելու, այդ պատճառով տարբեր ուսումնական տարիների ընթացքում դասարաններ չմիացնելու և իր դասաժամերը չկրճատելու նպատակով ու այդ պատրվակով կազմակերպության տնօրենին փոխանցել է 10.000-ական ՀՀ դրամ:

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2017թ. հուլիսին «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պահանջով, Գյումրի քաղաքի 63-ամյա բնակչուհին, դստեր օգտին գործողություններ կատարելու՝ նշված կազմակերպությունում որպես երաժշտության ուսուցչուհի հրամանագրելու և աշխատանքի ընդունելու համար, անձամբ նրան որպես  կաշառք տվել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.099.400 ՀՀ դրամին համարժեք 2.300 ԱՄՆ դոլար գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով (8 դրվագ), 38-325-րդ հոդվածի 1-ին մասով, 38-325-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (3 դրվագ), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով (6 դրվագ), 38-34-312-րդ հոդվածի 1-ին մասով (6 դրվագ):

Դպրոցի գործավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-312-րդ հոդվածի 1-ին մասով (6 դրվագ), հաշվետարին ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, իսկ Գյումրի քաղաքի 63-ամյա բնակչուհուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:44
Լևոն Քոչարյան. Հարցը պետք է այսպես դրվի. ովքե՞ր են անկարողները, ձախողածներն ու ստախոսները, և ովքե՞ր են կարող ուժերը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախկին vs Նոր, թե՞ սխալ հարցադրում...
Աղբյուր` Panorama.am
21:36
Միքայել Մինասյան. Նիկոլի այսօրվա ղժղժոցից և նախապատրաստվող պայմանագրի թեման խլացնելու փորձից պետք է մի քանի հետևություն անել
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է. «Նիկոլը Հայաստանը համառորեն վերադարձնում է  2020-ի սեպտեմբերի 26։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
21:34
Լևոն Տեր-Պետրոսյանը վարակվել է կորոնավիրուսով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է առաջին նախագահի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
21:34
Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու վերաբերյալ հրապարակումները դատախազությունն ուղարկել է ոստիկանություն
ՀՀ դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․ «Լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու...
Աղբյուր` Panorama.am
20:41
Երթուղայինում տեղի ունեցած սպանության գործով պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարածի ինքնությունը
Երթուղային միկրոավտոբուսի մեջ տեղի ունեցած սպանության գործով պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:37
Իշխանությունները նոր արշավ են սկսել մեդիայի դեմ․ «Մեդիա Պաշտպան»
Այսօր ԱԺ-ում պատգամավորները գոռգռում էին լրագրողների վրա, անպատասխան թողնում հարցերը, փորձում սարկազմով լռեցնել, հարձակումներ են սկսել...
Աղբյուր` Panorama.am
20:33
Դատապարտում ենք լրագրողներին և նրանց ընտանիքների անդամներին թիրախավորելու բոլոր փորձերը․ Ժուռնալիստների միություն
«Հայաստանի ժուռնալիստների միությունը» հայտարարություն է տարածել այս օրերին լրագրողներին և նրանց ընտանիքների անդամներին թիրախավորելու...
Աղբյուր` Panorama.am
20:30
ՈՒԵՖԱ․ Եվրո-2020-ի հանդիպումները Հռոմում կանցկացվեն հանդիսականների ներկայությամբ
Չորեքշաբթի, ապրիլի 14-ին, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությանը (ՈՒԵՖԱ) տեղեկացրել է, որ Իտալիայի...
Աղբյուր` Panorama.am
20:22
Հյուսիսային պողոտայում ռեստորանի ծխատարում բռնկված հրդեհի հետևանքով փրկարարները տարհանել են մոտ 65 քաղաքացու
Ապրիլի 14-ին, ժամը 17։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայի շենքերից մեկից ծուխ է...
Աղբյուր` Panorama.am
20:14
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչով դիմել է միջազգային հանրությանը
Հայատյացության հերթական դրսևորում էր օրերս Բաքվում բացված, այսպես կոչված, «Ռազմավարի զբոսայգին»՝ հայ զինվորականներին և...
Աղբյուր` Panorama.am
20:05
Կապիտուլյանտին նույն թեմաներով, նույն հարցերի շրջանակում պատասխանելն անիմաստ է. Սերժ Սարգսյանի գրասենյակ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտնում է․ «Ազգային Ժողովում կապիտուլյանտի այսօր հնչեցրած ստերի առիթով խնդրում ենք...
Աղբյուր` Panorama.am
19:53
Հստակեցվել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի կատարելագործմանն ուղղված հետագա քայլերը․ Վալերի Գերասիմով
Ապրիլի 14-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին՝ նվիրված...
Աղբյուր` Panorama.am
19:46
Արդյո՞ք պետք է ենթադրել, որ հետևել եք առաջին նախագահի հորդորին՝ պատերազմով տվել եք հողերը․ Ա․ Կոստանյանը՝ Փաշինյանին
ԱԺ  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ԱԺ-ում հարց ու պատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանից...
Աղբյուր` Panorama.am
19:41
Հրաժարական պատրաստվում եմ տալ ապրիլի վերջին տասնօրյակում. Փաշինյան
ԱԺ-ում հարց ու պատասխանի ընթացքում պատգամավոր Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանից, թե ե՞րբ է պատրաստվում հրաժարական տալ։...
Աղբյուր` Panorama.am
19:35
Մեղադրական դատավճիռ՝ քննությանը խոչընդոտելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության սպառնալիք գործադրելու վերաբերյալ գործով
2 անձի վերաբերյալ մեղադրական դատավճիռ է կայացվել դեպքի վայրից իրեղեն ապացույց հանդիսացող ավտոմեքենան առանց թույլտվության, ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
19:27
Հայաստանն ընդունել է նոր կրոն, որի բարձրագույն խորհրդանիշը ու պաշտանմունքը՝ Պարտության Աստվածն է․ Ա․ Իշխանյան
Հայաստանն ընդունել է նոր կրոն, որի բարձրագույն խորհրդանիշը ու պաշտանմունքը՝ Պարտության Աստվածն է։Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
19:16
Հյուսիսային պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացրել են
Ապրիլի 14-ին, ժամը 17։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայի շենքերից մեկից ծուխ է...
Աղբյուր` Panorama.am
19:05
Հերթական 10.000 ծառը կտնկվի Սևանա լճի ափին
 Շրջակա միջավայրի նախարարությունը մեծ թափով շարունակում է «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում մեկնարկած ծառատունկերը։Այս...
Աղբյուր` Panorama.am
18:58
Շտաբային մարզումներ են իրականացվել խաղաղապահ բրիգադում
Ապրիլի 13-ից 14-ը ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում իրականացվել են շտաբային մարզումներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության...
Աղբյուր` Panorama.am
18:46
Կամավոր ճակատ մեկնած և զորակոչված մեր քաղաքացիները հայտնվել են բյուրոկրատական լուրջ քաշքշուկների առջև․ Ս․ Գրիգորյան
«Հայրենիքին տալիս են, բայց չեն պահանջում։ Եվ  հայրենիքը արժանվույն գնահատում է բոլոր նվիրյալներին»,-ԱԺ-ում հարց ու պատասխանի...
Աղբյուր` Panorama.am
18:40
Հրդեհ Հյուսիսային պողոտայում․ փրկարարները տարհանել են 30 քաղաքացու
Ապրիլի 14-ին, ժամը 17։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայի շենքերից մեկից ծուխ է...
Աղբյուր` Panorama.am
18:37
Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել․ ՀՀ ՊՆ
Ապրիլի 13-ին և 14-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ,...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կամ ձեր խորհրդականները թույլ են տվել, որ ձեզ խաբեն, կամ դուք գնացել եք արկածախնդրության. Գևորգ Գորգիսյանը՝ Փաշինյանին
«Կամ ձեր խորհրդականները թույլ են տվել, որ ձեզ խաբեն, կամ նրանք ձեզ խորհուրդ են տվել և դուք չեք լսել ու գնացել եք արկածախնդրության»,-...
Աղբյուր` Panorama.am
18:18
Դանիան դադարեցնում է AstraZeneca պատվաստանյութի կիրառումը
Դանիան որոշում է կայացրել հրաժարվել կորոնավիրուսի դեմ շվեդ-բրիտանական AstraZeneca ընկերության պատվաստանյութից: Այդ մասին հայտնում է Politiken...
Աղբյուր` Panorama.am
18:09
«ՀՀ ՄԻՊ ֆինանսական անկախության վերացումը կվտանգի Երեխաների հարցերով օմբուդսմանների ցանցում լիիրավ անդամակցությունը»
Երեխաների հարցերով օմբուդսմանների եվրոպական ցանցի ղեկավար Բրյուս Ադամսոնը բաց նամակով դիմել է Արարատ Միրզոյանին
Աղբյուր` Panorama.am
18:01
Մեկնարկել է «Ֆուտբոլը դրպոցներում» ծրագիրը
Մեկնարկել են «Ֆուտբոլը դրպոցներում» կրթական ծրագրի և «Բաց զվարճալի ֆուտբոլի դպրոցներ»  ծրագրի շրջանակներում...
Աղբյուր` Panorama.am
17:43
Էլինար Վարդանյան. Ծափեր նոր Եռաբլուրի հիմնադրին
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Էլինար Վարդանյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ. «Լենան, Լուլուն,...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ըստ Փաշինյանի՝ գերիների վերադարձի մասին իշխանության տարածած հակասական տեղեկությունների համար պատասխանատու է Ալիևը
«Խնդրում եմ հստակ պատասխանել՝ արդյո՞ք եղել է Ադրբեջանի հետ պայմանավորվածություն՝ ապրիլի 8-ին հայ գերիներին վերադարձնելու...
Աղբյուր` Panorama.am
17:33
Ամերիաբանկը շուկայում տեղաբաշխում է 20 մլն դոլար և 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական թողարկումները
Ամերիաբանկը տեղաբաշխում է դոլարային և դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական թողարկումները` 20 մլն դոլար և 5 մլրդ դրամ...
Աղբյուր` Panorama.am
17:32
Բանակցությունների համար նախ և առաջ պետք է ստեղծել պայմաններ նվազագույն վստահության համար. Արա Այվազյան
«Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և որը կորոշի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան
13:36 17/03/2021

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}