Երկու սրիկաներն էլ՝ Փաշինյանն ու նախագահ Սարգսյանը, պետք է հեռացվեն իշխանությունից. Բագրատյան
«Ընդդիմությունը պետք է շարունակի իր բողոքի ակցիաները մինչև դավաճանի հեռացումը, որից հետո գերիների հարցը կլուծվի պատշաճ մակարդակով»,- Դեմիրճյան փողոցում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ գերիների վերադարձը մարդասիրական իրավունքին վերաբերող հարց է, վաղուց Ալիևը դարձրել է քաղաքական առուծախի, քաղաքական շուկայի առարկա, քանի որ դիմացն արյան, էմոցիաների վաճառական է. «Ինքը գործ ունի վաճառականի հետ։ Փաշինյան Նիկոլը ոչ այլ ինչ է, քան առևտրական։ Միշտ էլ ինչ որ բան է վաճառել ու գնել։ Այդ մարդը պետք է հեռանա, որպեսզի մեր իրականության մեջ գոյություն ունեցող ցավոտ հարցերը լուծում ստանան»։
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է գնա, նա կատարել է հեղաշրջման փորձ՝ փորձելով ազատել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, մինչդեռ նա իրավունք չունի, 4,5 տարի էլ դեռ պետք է աշխատի Գասպարյանը։
«Նախագահը պոչ է խաղացնում, հիմնականում Փաշինյանի շեֆն է, մեկ-մեկ իբր ռեվերանս է անում մեր կողմը՝ փորձելով դեմքը փրկել։ Նախագահը օտարերկրյա գործակալ է։ Երկու սրիկաներն էլ՝ Փաշինյանն ու նախագահ Սարգսյանը, պետք է հեռացվեն իշխանությունից, նրանք կատարում են պետական հեղաշրջում»,- ասաց նա։
Հ. Բագրատյանն ասաց, որ Փաշինյանը զբաղված է խուլիգանությամբ, ֆեյսբուքյան խուլիգանություն է այդ մարդու արարքը, այլ բան չի կարող անել։
Ինչ վերաբերում է Տավուշի գյուղերին, նա նշեց, որ այսօր Տավուշում ռուս զինվորներ կան, նրանք, իր կարծիքով, չեն թողել ադրբեջանցիներին անեն այն, ինչ ուզում էին։
«Այս մեր ախմախը չի հասկանում, որ հայկական ԽՍՀ և ադրբեջանական ԽՍՀ սահմանը չի կարող լինել Հայաստանի ու Ադրբեջանի սահման։ Այն ժամանակ մի հատ գիծ էր, առու, հիմա առնվազն մեկ կիլոմետր լայնություն պետք է ունենա, ադրբեջանական գյուղերի մասին խոսք անգամ լինել չի կարող, եթե մանավանդ մեզ Արծվաշենը չեն վերադարձնում»,- ասաց Հ. Բագրատյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այն, ինչ անում է Փաշինյանը, սահմանադրական կարգի հերթական տապալում է. Վազգեն Մանուկյան
- Վահե Ղազարյանի ղեկավարած կառույցն արդեն վաղուց դարձել է դավաճանի անձնական օգտագործման թիկնազորը. Հովհաննիսյան
- Տեղեկություններ ունենք, որ բոլոր մարզերից ոստիկաններ են բերում դեպի Երևան. Իշխան Սաղաթելյան
- Ակնկալիք ու պահանջ ունենք, որ բանակն ու անձամբ Օնիկ Գասպարյանը պետք է մնա իր տեղում․ Իշխան Սաղաթելյան
- Նախագահ կոչվածը եղել է մեր պետության հիմքերը կրծող առնետներից մեկը. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Նիկոլ Փաշինյանի կողմից Օնիկ Գասպարյանին ազատելու մասին որոշումն ի սկզբանե առ ոչինչ էր․ Ղազինյան
- Վրաններ կխփենք ու կփակենք ԱԺ բոլոր մուտքերը, տղե՛րք, առա՛ջ. Վազգեն Մանուկյան
- Իջևանցիները սահմանների վերաբերյալ պարզաբանում են պահանջում Տավուշի մարզպետից
- Այս օրերին ռուսական զինվորականներ են տեղափոխվել Տավուշի մարզ. Պատգամավոր
- Աբրահամյան. Տավուշում ռուսական զորախմբի ներկայության վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեք
- ՊՆ-ն՝ Տավուշի գյուղերի մասին
- Բագրատյան. Ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի Ազատամուտ համայնքում
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին