Բայդեն. ԱՄՆ զինված ուժերում սեռական բռնությունը սպառնալիք է ազգային անվտանգության համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ ԱՄՆ-ի բանակում սեռական բռնության և ոտնձգությունների տարածված խնդիրը սպառնալիք է ազգային անվտանգության համար, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Կանանց միջազգային օրվան ուղղված ուղերձում երկրի ղեկավարը նշել է, որ ԱՄՆ զինված ուժերը պետք է պայքարեն կանանց նկատմամբ սեռական բռնության և ոտնձգությունների դեմ:
Նա նշել է, որ նման պահվածքն անընդունելի է և զզվելի, հատկապես ԱՄՆ-ի զինված ուժերում, որի ստորաբաժանումների համախմբումը հիմնականում հիմնված է գործընկերների հանդեպ վստահության վրա։
Ամերիկացի առաջնորդը խոստացել է, որ իր վարչակազմը համապարփակ աշխատանքներ է իրականացնելու, որպեսզի վերջ դնի նման չարիքին։