Քաղաքական 10:46 10/03/2021 Հայաստան

Ինչու՞ են Ալիևը, Էրդողանը և Պուտինը կողմնակից Հայաստանի վարչապետին. Սասունյան

Քանի որ իրավիճակը Հայաստանում օրեցօր դառնում է ավելի քաոսային՝ անհիմն մեղադրանքները  դառնում են սովորական երևույթ։ Այլևս հնարավոր չէ իրողությունները  տարբերել կեղծիքից։

Ցավոք, այնպիսի բառեր, ինչպիսիք են «դավաճան» և «թուրքերի կամ ադրբեջանցիների կողմից գնված», հայերն օգտագործում են իրենց հայրենակիցներին մեղադրելու համար՝ առանց որևէ ապացույցի: Բոլորս բազմիցս լսել ենք, որ Արցախի հարակից տարածքները նախկին նախագահները զիջել են պատերազմից շատ առաջ, և որ հայ դավաճաններն օգնել են թշնամուն՝ բացահայտելով մեր ռազմական գաղտնիքները կամ հորդորելով զինվորներին դադարեցնել մարտերը պատերազմի ընթացքում:

Այս մեղադրանքներն այնքան հաճախ են կրկնվել, որ բազմաթիվ հայեր հավատում են, որ դրանք իրական են: Կարևոր չէ, որ ոչ մի ապացույց չի ներկայացվել, վարկաբեկելով հեղինակությունը նրանց, ում հետ նրանք համաձայն չեն: Եթե պատերազմի ընթացքում այդքան դավաճաններ կային, ապա ինչպե՞ս է ստացվել, որ նման դավաճաններից ոչ մեկը չի ձերբակալվել և դատապարտվել դավաճանության համար: Սովորաբար, դավաճանները պատերազմի ընթացքում անմիջապես ձերբակալվում, դատապարտվում և գնդակահարվում են:

Ես չեմ հավատում, որ մեր մեջ դավաճաններ կան, ոչ էլ հայեր կան, որոնք իրենց հոգին փողի դիմաց ծախել են թշնամուն։ Այս պատմությունները հորինվել են պարզապես այն պատճառով, որ մենք համաձայն չենք միմյանց հետ։ Ցավալի է, որ հայերի մեծ մասը չգիտի, թե ինչպես կարելի է քաղաքակիրթ զրույց վարել՝ առանց վիրավորելու իրենց հետ անհամաձայն մարդկանց:

Այս վերլուծության մեջ ես կխուսափեմ օգտագործել «դավաճան» և «վաճառված» արտահայտությունները և հնարավորինս հավատարիմ կմնամ փաստերին, որքան էլ դժվար լինի դրանք զատորոշել։

Մի հարց, որն անընդհատ բարձրացվում է, այն փաստն է, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները երևում է, որ նախընտրում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընդդիմությունից: Սա չի նշանակում, որ Փաշինյանը դավաճան է կամ աշխատում է Հայաստանի թշնամիների շահերի համար: Իմ կարծիքով, Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը Փաշինյանի կողմնակից են Փաշինյանին երկու հիմնական պատճառով.

1)  Երեքն էլ գիտակցում են, որ Արցախյան պատերազմում պարտված և կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած Փաշինյանն ի վիճակի չէ դեմ գնալ Ադրբեջանի և Թուրքիայի, ու հատկապես Ռուսաստանի ցանկություններին: Եթե Փաշինյանը, որպես նախկին ընդդիմադիր ամբողջովին հակառուսական էր, ապա փոխեց իր մոտեցումը և սատարեց ռուսական բոլոր նախաձեռնություններին նույնիսկ պատերազմից առաջ:

Պատերազմից հետո նա լիովին պարտական է Պուտինին և չի համարձակվում դույզն իսկ շեղվել Ռուսաստանի նախագահի հրահանգներից: Սա հատկապես շարունակվեց այն բանից հետո, երբ նախագահ Պուտինը բազմիցս գովեց Փաշինյանին 2020 թ․ նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագիրը ստորագրելու և դրա պայմաններին հավատարիմ մնալու համար: Ադրբեջանն ու Թուրքիան նույնպես գոհ են, որ Հայաստանի պարտությունից հետո կա Փաշինյանի նման մի ղեկավար, որն ամբողջությամբ կատարում է համաձայնագրի պայմանները։

2)  Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը նաև հասկանում են, որ Փաշինյանի իշխանության տապալման դեպքում նրա իրավահաջորդը կարող է այդքան էլ պատրաստ չլինել կատարել եռակողմ համաձայնագրի պայմանները: Չնայած պարտված երկիրը չի կարող վիճարկել այդ պարտադրված պայմանները, սակայն այն փաստը, որ Փաշինյանի հակառակորդները դեմ են արտահայտվում համաձայնագրին, նշանակում է, որ Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը կարող են ստիպված լինել գործ ունենալ Հայաստանում նոր ղեկավարի հետ, որը կասկածի տակ կդնի համաձայնագրի պայմանները, որը երեք երկրները համարում են կատարված իրողություն:

Այնպես որ, Ալիևը, Էրդողանը և Պուտինը, բնականաբար, նախընտրում են գործ ունենալ Փաշինյանի հետ՝ ելնելով իրենց սեփական շահերից, այլ ոչ թե այն պատճառով, որ Փաշինյանը նրանց «գործակալն» է: Լավագույն պարագայում, կարող ենք ասել, որ Փաշինյանը դժկամությամբ է հետևում այս երեք ղեկավարներին։ Վատագույն դեպքում, նա իսկապես հավատում է, որ հրադադարի մասին համաձայնագիրը ձեռնտու է Հայաստանին՝ ճանապարհ հարթելու շրջափակված տրանսպորտային ուղիների վերացման ուղղությամբ, այդպիսով նպաստելով Հայաստանի տնտեսության խթանմանը։

Մենք կարող ենք լինել վերոհիշյալ վերլուծության տարբեր կողմերում, բայց մի բան շատ հստակ է՝ Փաշինյանը չպետք է հատի կարմիր գծերը, որոնք ամբողջովին հակասում են Հայաստանի ազգային շահերին: Մի բան է, որ պարտվելուց հետո պարտադրված ես համաձայն լինել քո թշնամիների հետ, բայց բոլորովին այլ բան է՝ ոգևորված կերպով կատարել նրանց ցանկությունները` սխալմամբ հավատալով, որ թշնամու պարտադրած  գործողությունները բխում են Հայաստանի շահերից:

Ալիևն ու Էրդողանը բազմիցս նշել են, որ պատրաստ են թույլ տալ Հայաստանին օգտագործել իրենց տրանսպորտային ուղիները որոշակի պայմաններում.

1) վերադարձնել Արցախի տարածքները Ադրբեջանին (ինչը հիմնականում իրականացվել է ուժի գործադրմամբ),

2) ճանաչել Թուրքիայի Հանրապետության գոյություն ունեցող սահմանները (այլևս հողատարածքներ չպահանջել Թուրքիայից),

3) դադարեցնել Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային հետապնդումը: Վերջերս Ալիևը մի նոր պահանջ ավելացրեց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը, ինչը  նշանակում է, որ Հայաստանը հրաժարվելու է Արցախը որպես հայկական տարածք պահանջելուց:

Իմ կարծիքով, Հայաստանի ներկայիս ղեկավարները պետք է մերժեն Ադրբեջանի և Թուրքիայի այս պահանջները: Սրանք կարմիր գծեր են, որոնք Հայաստանի ոչ մի կառավարություն չպետք է հատի՝ ապագա հայ սերունդներին զրկելով ազգի արդար պահանջները հետապնդելու իրավունքից:

Մնում է պարզել, թե արդյոք Հայաստանի հաջորդ ղեկավարները կկարողանան ուղիներ գտնել պատերազմի կորուստները նվազագույնի հասցնելու համար: Բայց մի բան հաստատ է. Փաշինյանը պետք է անհապաղ հրաժարական տա, որպեսզի նոր ու ավելի իրավասու ղեկավարությունը փորձի հաղթահարել այն աղետալի իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:27
Սենոր Հասրաթյան. Զզվանք եմ ապրում մեր ազգը ներկայացնող իշխանությունների թշվառությունից
ԶՈւ գնդապետ,  Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:20
Հանրապետության հրապարակի մի կողմում փորձն է, մյուս կողմում այն չեղարկելու պահանջով ակցիան
Հանրապետության հրապարակում մի կողմից «գունագեղ» տոնակատարությունների փորձն է ընթանում, մյուս կողմից այդ տոնակատարության չեղարկման...
Աղբյուր` Panorama.am
20:14
Խաչիկ Մանուկյան. Սեպտեմբերի 21-ը նշելու ենք, բայց ո՛չ՝ հողատու՛, դավաճա՛ն, դասալի՛ք, ազգադա՛վ գոյանքների հետ
Գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, որի որդին զոհվել է Արցախի վերջին պատերազմի ընթացքում, գրել է. «Մեր ինքնորոշման օրը՝ սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
20:07
Էլինար Վարդանյան. Բերման ենթարկվածների մեջ զոհված զինածառայողների ընտանիքի անդամներ են
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը գրում է. «Իմ գործընկերներ Ելենա Կիրակոսյանի և Հռիփսիմե...
Աղբյուր` Panorama.am
20:00
«Որդան կարմիր» արգելավայրն անտեր վիճակում է
Քաղաքացիներից մեկը «Panorama.am»-ի խմբագրությանն իր մտահոգությունն էր հայտնել՝ առ այն, որ տեղական կոսմետիկ միջոցներ արտադրող...
Աղբյուր` Panorama.am
19:53
Հատված զեկուցագրից. Ցուցարարները… կատարում էին անհիմն վանկարկումներ
Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, որ բողոքի ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելուց հետո այցելել էր ոստիկանության բաժիններ,...
Աղբյուր` Panorama.am
19:45
ԶԼՄ-ներին հայտնի է դարձել՝ որքան է Մեսսին աշխատելու ՊՍԺ-ի երեք մրցաշրջաններում
Պարի Սեն Ժերմենի հարձակվող Լիոնել Մեսսին ֆրանսիական ֆուտբոլային ակումբում երեք մրցաշրջանի ընթացքում կարող է վաստակել առնվազն 110 միլիոն եվրո։...
Աղբյուր` Panorama.am
19:36
Արմեն Գրիգորյանին շտապ օգնության մեքենայով տեղափոխել են 1-ին հիվանդանոց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. «Արդեն 2 ժամ է գտնվում եմ Երևան քաղաքի վարչության...
Աղբյուր` Panorama.am
19:30
Դեռահասը 2 ամսով հոսպիտալացվել է տեսախաղերից կախվածություն ունենալու պատճառով
Իսպանիայի Վալենսիա քաղաքում 15-ամյա դեռահասը երկու ամսով հոսպիտալացվել է «Fortnite» տեսախաղից կախվածության պատճառով: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:22
Նարեկ Սամսոնյան. Շուտով Հանրապետության փողոցները լեփ լեցուն են լինելու էս երկիրը սիրող մարդկանցով
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը գրում է. «Էսօրվա ընդդիմադիր ակտիվիստների նախաձեռնած միջոցառմանը...
Աղբյուր` Panorama.am
19:15
Մոսկվայի Ռուբլյովի թանգարանում ցուցադրվել են ավելի քան 50 վերականգնված սրբապատկերներ
Ավելի քան 50 հազվագյուտ սրբապատկերներ, որոնք վերականգնվել են Ուղղափառ Սուրբ Տիխոնովի անվան հումանիտար համալսարանի մասնագետների կողմից,...
Աղբյուր` Panorama.am
19:00
Նիկոլաս Քեյջը բացատրել է, թե ինչու երբեք չի անցնի թոշակի
Ամերիկացի դերասան Նիկոլաս Քեյջը հայտարարել է, որ չի պատրաստվում ավարտել կարիերան ու թոշակի անցնել: «Entertainment Weekly»-ին տված...
Աղբյուր` Panorama.am
18:45
Արմեն Ջիգարխանյանի թատրոնը նոր անուն կստանա
Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող Մոսկվայի դրամատիկական թատրոնը նորացվում է, այն նոր անուն կստանա, և ստեղծագործական հայեցակարգը...
Աղբյուր` Panorama.am
18:30
Հազարավոր հաիթցի փախստականներ հավաքվել են Տեխասի կամրջի տակ
Հաիթիի կղզուց մոտ 12 հազար ներգաղթյալներ հավաքվել են Տեխասի դել Ռիո քաղաքի կամրջի տակ։ Նրանց մեծ մասը հայտնվել է երկրում, անցնելով Ռիո Գրանդե...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայտնի է դարձել ամենաշատ գումար կորցրած միլիարդատերը
Չինական Pinduoduo տեխնոլոգիական հարթակի հիմնադիր Կոլին Հուանգը այս տարի ամենամեծ վնասներն է կրել միլիարդատերերի շրջանում: «Գազետա...
Աղբյուր` Panorama.am
18:00
Գիտնականները հայտնաբերել են թռչունի, որն ապրել է 120 մլն տարի առաջ
Գիտնականները 120 մլն տարի առաջ ապրած թռչնի բրածո են հայտնաբերել, որն առանձնացել է արտասովոր երկար փետուրե պոչով: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
17:49
«Ադրբեջանցիների թիրախում երեխաներն են»
Կապան-Գորիս ճանապարհին այս անգամ ադրբեջանցի զինվորականների թիրախում են հայտնվել արցախցի երեխաները: Այս դեպքում՝ խնդիրը ոչ թե մեքենայի...
Աղբյուր` Panorama.am
17:42
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 18-ի ցերեկը, 20-ին, 22-ին՝ առանձին շրջաններում, 23-ին` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:...
Աղբյուր` Panorama.am
17:35
Մոտ 100 մարդ է պայքարում «Արևիկ»-ում շարունակվող հրդեհի դեմ
Սեպտեմբերի 18-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում վերսկսած հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 86 փրկարար ծառայող և...
Աղբյուր` Panorama.am
17:18
Ծերացման հետազոտությունների ինստիտուտը նշել է երկարակեցության լավագույն սննդակարգը
ԱՄՆ-ում ծերացման հետազոտության «Բաքի» ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են դիետա, որը կարող է զգալիորեն մեծացնել կյանքի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռուբեն Մելիքյան. Ոստիկանության կենտրոնականի բաժնում են նաև պատգամավորներ Արթուր Ղազինյանն ու Հայկ Մամիջանյանը
Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը գրում է. «Ուրախալի է, որ 8-րդ գումարման Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները...
Աղբյուր` Panorama.am
17:05
Արման Թաթոյանը մասնակցել է ՌԴ ԿՀԸ-ի միջոցառմանը
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցում է Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կազմակերպված Պետդումայի...
Աղբյուր` Panorama.am
16:56
Ռուբեն Մելիքյան. Իրավապահների գործողությունները ակնհայտորեն անհամաչափ են
Իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը գրում է. «Շառլ Ազնավուրի հրապարակում խաղաղ հավաք...
Աղբյուր` Panorama.am
16:42
Գևորգ Պետրոսյան. Այսօր կարծես ընդդիմությունը լրիվ մոռացել է փողոցային պայքարի մասին
ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, որն այսօր մասնակցում էր «գունագեղ» տանակատարության դեմ բողոքի ակցիային, կոչ է անում...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հայկ Մամիջանյան. Քիչ անց կայցելեմ ապօրինի բերման ենթարկված երիտասարդներին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը գրում է. «Մի քանի րոպեից կայցելեմ ակցիայի ընթացքում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
16:18
Վարդան Բալյան. Իսկական ժամանակն է գունագեղ տոնակատարություններով նշել մեր անկախության 30-ամյա տարեդարձը
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է. «Ընդամենը մի քանի օրից լրանում է Արցախյան վերջին պատերազմի տարելիցը: Պատերազմ, որի...
Աղբյուր` Panorama.am
16:05
«Կառավարություն կոչվածը պետք է անհապաղ պարզաբանում տա Բաթումիում Փաշինյանի անհետացման վերաբերյալ»
Yerevan.today կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է. «Այսօր մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ Նիկոլը երբ պաշտոնական այցով...
Աղբյուր` Panorama.am
15:52
«Թուրք ասկյարներ». Լարված իրավիճակ ու քաշքշուկ Ազնավուրի հրապարակում
Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ին կայանալիք «գունագեղ» տոնակատարության դեմ բողոքի ակցիայի ընթացքում մինչ ելույթ էր...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ոստիկանները բերման ենթարկեցին «գունագեղ» տոնակատարության դեմ բողոքի դուրս եկած քաղաքացուն
Երևանի կենտրոնում՝ Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ այս պահին իրականացվում է բողոքի ակցիա ընդդեմ սեպտեմբերի 21-ին տեղի ունենալիք գունագեղ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}