Բրիտանական «HALO Trust»-ը թուրքերին է փոխանցել Արցախի ականապատված տարածքների քարտեզը. 24News
«Բրիտանական «HALO Trust» ընկերությունը, որն Արցախում զբաղվում էր բարեգործական աշխատանքով, թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, որն էլ հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի ՊԲ-ի պաշտպանական ականապատված տարածքները»։ Այս մասին 24News-ին հայտնել է Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։
«Հավաստի աղբյուրներից ինձ հայտնի է դարձել, որ «HALO Trust» ընկերությունը, որն աշխատում էր բրիտանական բարեգործական կազմակերպության անվան տակ ու զբաղված էր ականների չեզոքացման աշխատանքներով, Արցախում աշխատած ժամանակահատվածում ձեռք է բերել հայկական կողմի ականապատված տարածքների քարտեզներն ու փոխանցել թուրքական հատուկ ծառայություններին։
Սրա պատճառով պատերազմի ժամանակ հակառակորդը կարողացել է բարեհաջող կերպով անցնել ականապատված տարածքներով։ Վտանգավոր տարածքները ուսումնասիրելու անվան տակ այս ընկերությունն իրականացրել է հետախուզական գործողություններ Արցախի ամբողջ տարածքում։
Այս կազմակերպությունը հիմնադրվել է բրիտանական խորհրդարանի անդամ և բրիտանական բանակի նախկին գնդապետ Քոլին Քէմբլ Միթչելի կողմից 1988 թ-ին»,- ասել է Ավագյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ի խոսնակ․ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հասցեին լրտեսության մեղադրանքներն անհիմն են
- ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը հապճեպ հեռացել է Հայաստանից
- Այս տարիների ընթացքում Արցախում զոհերի քառորդ մասը երեխաներ են եղել, ինչը ցնցող բարձր վիճակագրություն է. HALO
- HALO. Արցախում երեխաները հատկապես խոցելի են, կլաստերային զենքերը դաժան նմանություն ունեն խաղալիքներին
- Արցախի նախագահ. «The HALO Trust»-ը կենսական նշանակություն ունի երկրի համար
- Մարուքյանը դիմել է ԱՄՆ կոնգրեսին՝ հնարավորություն տալ HALO Trust-ին աշխատել Արցախում
Լրահոս
Տեսանյութեր
Ներկա իշխանությունն «ազգային» բառից խորշում է այնքան, ինչքան թուրքը խոզի մսից. Կրթության փորձագետ