Հասարակություն 15:21 15/03/2021 Հայաստան

Երկու որդի, երկու եղբայր՝ Ջրականին

«Պատերազմն ինձնից խլեց մեծ տղայիս՝ Հարութին, հույս ունեմ, որ գոնե փոքրիս՝ Նարեկիս, կգտնենք, մտածում ենք, որ գերի է..., չնայած իրեն ճանաչողներն ասում են՝ Նարեկը գերի ընկնող տղա չէր»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմում է տիկին Թեհմինե Թևոսյանը։

Թեհմինե Թևոսյանը Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքի բնակիչ է, նրա երկու որդիները՝ Հարութ և Նարեկ Վարդանյանները, այս պատերազմի օրերին ծառայում էին Ջաբրայիլում։

«Սիրտս ոնց հանգստացավ»

Պատերազմի բոթը հասել էր ընտանիքին սովորական թվացող մի օր, երբ նրանք աշխատում էին հողամասում. հարազատներից մեկը զանգել է և լուր տվել՝ պատերազմ է։

«Բահը գցեցինք ու վազեցինք տուն, որ զանգենք ու երեխեքի հետ խոսենք։ Բայց զանգերին Հարութը չէր պատասխանում, ավելի ուշ ինքը զանգեց, հարցրինք՝ պատերա՞զմ է, ասաց՝ հա, թեթևակի, ոչ մի լուրջ բան չկա։ Մեզ ասաց՝ դուք լավ եղեք, մեր մոտ ամեն ինչ լավ է։ Նարեկիցս էլ նորություն չկար, իրեն էլ զանգեցինք, ասաց՝ մի վախեցեք, ամեն ինչ նորմալ է, դուք հանգիստ եղեք»,- պատմում է մայրը։

Այսպիսի պատասխան ծառայող տղաները տալիս էին բոլոր մայրերին։ Պատերազմից վատ իրենց մայրերի տխրությունն էր ու ցավը...

Եթե կրտսեր որդու հետ գոնե պատերազմի առաջին երեք օրերին կարողանում էին խոսել, ապա ավագ որդին՝ Հարութը, «հեռախոսի հետ սեր չուներ» ու տեղեկություն ծնողներն ավելի հաճախ ստանում էին ընկերոջ՝ Դավթի միջոցով։

«Զանգում էինք Դավիթին, ասում էր, որ ամեն ինչ նորմալ է, ապա հեռախոսը հասցնում էր Հարութին, որ խոսենք։ Հույս էին տալիս, ասում՝ ամեն ինչ լավ է...։ Հարութիս վերջին զանգը հոկտեմբերի 4-ին եղավ, առավոտ շուտ զանգեց, ասաց՝ չվախենաք, ձեզ լավ նայեք։ Դրանից հետո էլ զանգ չստացանք։ Ինքը անընդհատ ասում էր՝ ձեր տղան վախեցող տղա չի, դուք հանգիստ եղեք, լավ եղեք։ Մենակ մի անգամ՝ ամսի 3-ին զգացի, որ մի բան էն չի, երբ հարցրեց, թե ինչ նորություն կա։

Ես էլ մտածեցի, թե գիտի՝ մեր մոտ էլ է կրակոց, ասացի, որ մեր մոտ ամեն ինչ նորմալ է, ինքն էլ ասաց, որ ուրիշ բան է հարցնում՝ զինադադար չկա՞»,- մորմոքում է մայրը։

Զինադադար... Ինչ է մտածել մայրը, լսելով, որ որդիները սպասում են զինադադարի, հասկացե՞լ է, որ տեղները նեղ է՝ թեպետ լսել է «ամեն ինչ լավ է»։

Հարութն ու Նարեկը իրար կողք չէին, Հարութի առաջին հարցը տուն զանգելիս միշտ կրտսեր եղբոր մասին էր՝ լուր կա՞, լա՞վ է։

«Վերջին անգամ, երբ ասացի՝ չի զանգել, հույս էր տալիս, թե ոչինչ, կզանգի։ Մյուս օրը, որ զանգեց, ասացի՝ Նարեկը զանգել է, պատասխանեց՝ մա՜մ, ես էլ էդ էի ուզում իմանալ, սիրտս ոնց հանգստացավ»,- կարծես տղայի ձայնն ականջում ասում է մայրը։

Հարութի զոհվելու մասին ընտանիքը տեղեկանում է որդու զինակից ընկերոջ՝ Դավթի քեռուց։ Իսկ Դավիթը զոհվել էր...

Տիկին Թեհմինեի ամուսինն էլ՝ Սաքոն, խնդրել է, որ Դավիթի քեռին իրեն տա այն մարդու համարը, ով զանգել ու լուրը հայտնել էր։ «Ասաց, որ ինքն էլ կներկայանա որպես Հարութի քեռի, որ իրեն էլ ճիշտն ասեն...։ Ճիշտը թե չէ՝ ասում են, որ Դավթի զոհվելը տեսել են, բայց Հարութին ընկնելուց չեն տեսել։ Երևի ուղղակի այդ զինվորն ուզում էր խնայել մեզ»,- մտածում է մայրը։

Այդ դեպքից հետո ընտանիքին լուրեր են հասել, թե Հարութն ուղղակի վիրավոր է, ավելի ուշ ասել են, թե այլ ընկերների հետ խմբով գնացել է հատուկ առաջադրանք կատարելու։ Իսկ վերջում պարզ է դարձել, որ Հարութը զոհվել է ընկերոջ՝ Դավիթի մարմինը խրամատից դուրս բերելու ժամանակ։

«Էդ էնպիսի պոստ էր, որ մեզ ասում էին՝ գուցե անգամ չստացվի երեխեքի մարմիններն այդտեղից հանել։ Բայց հետո, արդեն ոնց որ ուրախանայինք, որ երեխեքի մարմինները դուրս են բերել։ Արդեն հունվարի 28-ին անալիզների պատասխաններն եղան ու Հարութիս մասին վերջնական տեղեկություն ստացանք»,- լացը հազիվ է զսպում մայրը։

Նա պատմեց, որ այդ ընթացքում երազում Հարութին է տեսել՝ ավտոմատը ձեռքին երկնքում կանգնած։

«Կրակում էր, սպիտակ ամպ էր գոյանում։ Ասացի՝ Հարութ ջան, էս ի՞նչ ես անում, խի՞ ես կրակում։ Ինքն էլ պատասխանեց՝ կրակում է, որ սպիտակ ամպով փակի իրեն, թուրքերը չտեսնեն, թուրքերից է պաշտպանվում։ Արթնացա, մտածեցի, որ տղայիս մի բան է եղել, որ երկնքում է..., երկնքից էլ էր թուրքերի դեմ պայքարում»,- խեղդվող ձայնով նշում է մայրը։

«Եթե Հարութը ճիշտ ժամանակին բանակ գնար»

Տիկին Թեհմինեն ափսոսանքով է ասում, որ եթե որդին ճիշտ ժամանակին բանակ գնար, այս դեպքը չէր լինի։

Նա պատմում է՝ Հարութը աչքի հետ կապված շատ լուրջ խնդիր է ունեցել, Մոսկվայում բարդ վիրահատություն անցել, որից հետո որոշել է վերադառնալ Հայաստան, ծառայություն անցնել, որպեսզի ապագայում էլ հնարավորություն ստանա ուսումը շարունակելու և բժիշկ դառնալու։

«Երբ եկանք Հայաստան, 6 ամսով տարկետում տվեցին իրեն։ Իր խնդիրն այնպիսին էր, որ կարող էր սահմանափակումներով ծառայել, բայց ինքը դեմ էր դրան, ասաց, որ չի ուզի իր զինգրքույկում թերի բան լինի։ Ու 6 ամիս ուշ գնաց ծառայության, հունվարի 24-ին պետք է արդեն ավարտեր, տուն գար»,- արցունքի միջից նշում է մայրը։

Թեև երազում էր բժիշկ դառնալ, դպրոցն ավարտել էր գերազանցությամբ, սակայն, Հայաստան վերադառնալուց հետո՝ նախքան բանակ գնալը, Հարութն աշխատանք էր գտել և որոշել՝ որքան հնարավոր է պետք է ընտանիքին օգնի, թեև ընտանիքը որևէ բանի կարիք չի ունեցել։

«Մեր ամենալավ երեխեքին կորցրեցինք»

«Ինքն ամեն կերպ ուզում էր ընտանիքին օգնել, մորն աշխարհի չափ սիրում էր, ուզում էր նրան միշտ ծաղիկեր նվիրել, ժպտալու առիթներ տալ։ Կյանքով լեցուն էր, նախաձեռնող, հետաքրքիր»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմում է Հարութի գործատուն՝ Մարինե Հովեյանը, ում ալրաղացում աշխատանքի էր անցել տղան։

Տիկին Մարինեն ժպիտով է հիշում՝ ինչպես էր Հարութն ուզում վարորդական իրավունքի վկայական ստանալ, հետաքրքրվում էր՝ ինչ պետք է անի, ում դիմի. «Ինքը շատ լավ վարում էր, բայց չգիտեր՝ Հայաստանում ինչպես է վարորդական իրավունք ստանալու կարգը»։

Նրա խոսքով, չի եղել դեպք, երբ Հարութը փորձեր հակադարձել իրեն, կամ գործը կիսատ թողներ։

«Պարտաճանաչ էր, նախաձեռնող։ Իրականում, ալրաղացում աշխատանքը ծանր է, բայց Հարութը սիրում էր, ուզում էր աշխատել, ասում էր՝ ի՞նչ կա, ջահել եմ, բա ո՞վ անի, եթե ես չանեմ։ Ու ես ոնց չէի ուզում, որ Հարութը բանակ գնար, որ իրեն 6 ամսով տարկետում էին տվել, մտածում էի, որ էլի կտան, չի գնա։ Ասում էի՝ Հարութ ջան, դու բանակ չես գնա, բայց ինքը մի օր եկավ ու ժպիտով ասաց՝ ես գնում եմ բանակ»,- հիշում է Մարինե Հովեյանը։

Կորոնավիրուսի հետևանքով ճանապարհները փակվելուց հետո, երբ հասկացել էր, որ զորացրվելուց հետո չի կարողանա ՌԴ մեկնել, Հարութը զանգել էր ընկերոջն ու խնդրել գործատուից հետաքրքրվել, որ երբ բանակից գա, կկարողանա՞ նորից իր հին աշխատանքին անցնել, իրեն կընդունե՞ն։

«Ես էլ ասացի, որ Հարութին փոխանցեն՝ սիրով սպասում եմ իրեն...։ Էն էլ էս պատերազմն այնքան դաժան վարվեց մեզ հետ, մեր ամենալավ երեխեքին, մեր սերունդը կորցրինք»,- ցավով նշում է տիկին Մարինեն։

Ի տարբերություն ավագ եղբոր, Նարեկի հետաքրքրությունները ավելի շատ կապված էին մեքենաների, էլեկտրականության հետ։

«Որ գնացել էինք ՌԴ, մի տատիկի հետ էինք ապրում..., իր տանն ինչ փչանար, մի քանի րոպեում սարքում էր Նարեկը։ Հիմա էդ տատիկը զանգում է, լացում, ասում է՝ ինչի՞ գնացիք, ինչի՞ տարաք երեխեքին։ Ասում է՝ ինչին ձեռք եմ տալիս, երեխեքի սարքածն է»,- պատմում է տղաների մայրը։

Նարեկը երազում էր մեծ ավտոտնակ ունենալու, իր գործը սկսելու մասին։ Սովորական երազանք, լրիվ իրականանալի...

«Մենք էլ հույս ունեինք, որ երեխա ենք մեծացրել, կգան, ամեն ինչ լավ կլինի, երեխեքին կհասցնենք իրենց նպատակներին, մենք էլ երջանիկ կլինենք...։ Բայց մեր կյանքում ամեն ինչ կիսատ մնաց. տունն էլ սարքեցինք, կիսատ մնաց, երեխեքին էլ մեծացրինք, կիսատ մնաց..., ամեն ինչ։ Ամեն օր նույն հարցն եմ տալիս՝ ինչո՞ւ է մեր կյանքում ամեն ինչ կիսատ»,- դողացող ձայնով ասում է մայրը։

«Մայր լինելու իրավունքը»

Վարդանյանների ընտանիքը հույսը չի կորցնում, որ տան կրտսեր որդին՝ Նարեկը, վերադառնալու է։

«Նարեկը լսել է իր եղբոր զոհվելու մասին, հնարավորություն է եղել, որ դիրքից իջնի։ Բայց ինքն ասել է՝ պետք է հասնի իր եղբորը։ Ու այդպես կորավ իր մասին ինֆորմացիան...։ Հիմա նարեկը համարվում է անհետ կորած»,- ցավով ասում է մայրն ու ավելացնում. «Հույս ունեմ, որ Նարեկս տուն կվերադառնա։

Ես մայր եմ, կուզեմ, որ գոնե Նարեկս գա, որ գոնե մայր կոչվելու իրավունք ունենամ, որ գոնե ինձ մայր ասող լինի»։




Զրուցեց Նարե Գևորգյանը



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները,...
Աղբյուր` Panorama.am
09:02
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով
Աղբյուր` Panorama.am
08:59
Սասունյան. Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա նույնքան ապաշնորհ ստորադասներն ամիսներ շարունակ հակահայկական հայտարարություններ էին անում։ Սկզբում նա նսեմացրեց...
Աղբյուր` Panorama.am
08:47
Քաղաքագետ. Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին
«Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին»,-կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
08:34
Առնո Բաբաջանյանի անվան քոլեջի կամերային նվագախումբը կկատարի Կոմիտաս վարդապետի Պատարագը
Պատարագի փոխադրումը կամերային նվագախմբի համար Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի ցանկությամբ իրագործել է Զարեհ Սահակյանցը շուրջ կես դար առաջ։
Աղբյուր` Panorama.am
08:18
Ձեռագրերի փրկությունը
Մատենադարանում այժմ պահվում է Մեծ եղեռնի ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր։
Աղբյուր` Panorama.am
08:00
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: Շուրջ 1,5 միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:
Աղբյուր` Panorama.am
23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
23:13
Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները սառեցվե՞լ են
Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ գործող իշխանությունների հակասական հայտարարություններն ու քայլերը շարունակվում են: Մինչ իշխանության...
Աղբյուր` Panorama.am
22:10
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Նոյեմբերյանի ոստիկանությունում է՝ տեսակցելու ազատությունից զրկվածներին
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին...
Աղբյուր` Panorama.am
21:56
Կիրանցի հատվածում այս պահին ճանապարհը փակ է, այնտեղ ջահերով երթ է անցկացվում
Տավուշի Կիրանց գյուղում էլ են ջահերով երթ անցկացնում։ Տեղացիները ջահերով հավաքվել են տեղի եկեղեցու բակում։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}