Քաղաքական 09:50 15/03/2021 Հայաստան

«Շուշիի ազատագրման օրը դիմավորել Շուշին հանձնած կապիտուլյանտի հետ, հավասարազոր է կրկնակի նվաստացմանը»

Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը գրում է.

«Շուշիի ազատագրման օրը դիմավորել Շուշին հանձնած, հայրենիքը վաճառած կապիտուլյանտի հետ, հավասարազոր կլինի մեր ազգի կրկնակի նվաստացմանը։

Մինչև Շուշիի ազատագրման տոնը՝ մայիսի 9-ը,  2 ամսից քիչ ժամանակ է մնացել։

Տոն, որ մեր ժողովրդի, համայն հայության միասնության ու հաղթանակի, ինչպես նաև մեր ազգի վերածննդի խորհրդանիշն է։ Հաղթանակ, որ ձեռք բերվեց մեր հազարավոր տղաների կյանքի ու արյան գնով։ Տոն, որը նշելու համար աշխարհասփյուռ մեր հայրենակիցները Կանադաից մինչև Ավստրալիա, Մոսկվայից մինչև Արգենտինա, հատուկ ժամանում էին Հայաստան, Արցախ հաղթանակի օրը տոնելու ու հաղթանակի հետ հաղորդակցվելու համար։

Հիշում եմ, Արցախում՝ իմ վարչապետության տարիներին, մայիսյան եռատոնի օրերին սփյուռքահայերի մի խմբի էի ընդունել։ Որոնց թվում էր արգենտինահայ տարեց մի տղամարդ, ով դիմելով ինձ հպարտությամբ ասաց. «Պարոն Վարչապետ, ես ինձ հետ բերել եմ իմ չորս թոռներին, որ նրանք անձամբ հաղորդվեն հաղթանակի արժեքների հետ, զգան հաղթանակի համը ու գինը, թոթափեն լացկան ու տխուր աչքերի կոմպլեքսները ու հպարտանան, որ հայ են»։

Եվ, իսկապես, Շուշին փոխեց հայի հոգեբանությունը լինի դա Արցախում, Հայաստանում թե՛ սփյուռքում։ Շուշին շտկեց մեր ողնաշարը, ինքնավստահություն հաղորդեց մեզ ու միավորեց մեր ժողովրդին ընդհանուր հաղթանակների ու ընդհանուր նպատակների շուրջը։

Ուստի այսօր ծնկի եկած, համատարած սգի, շարունակվող ու սպասվելիք կորուստների, վաղվա օրվա նկատմամբ կորցրած հավատքի պայմաններում մեր ժողովուրդը առաջին քայլը, որ պետք է անի մեր ազգային արժանապատվությունը վերականգնելու ճանապարհին, դա հայրենադավ իշխանություններից օր առաջ ազատվելն է։

Այլապես. Շուշիի ազատագրման օրը դիմավորել Շուշին հանձնած, հայրենիքը վաճառած  կապիտուլյանտի ու պատերազմում պարտված նրա թիմի հետ, հավասարազոր կլինի մեր ազգի կրկնակի նվաստացմանը։ Ժամանակն է վերջապես սթափվելու, համախմբվելու ու մեր ազգի ճակատից մաքրելու անթասիբ, սեփական արժանապատվությունը չգիտակցող, նվաստացած ու պարտված ազգի խարանը։

Բավական է մեր տաքուկ տներում նստած, կապիտուլյանտի գոյությունը որպես վարչապետ բարդել առանձին անձերի, բանակի, Հայրենիքի փրկության առաջնորդների, Ռուսաստանի, երրորդ կամ անհայտ այլ ուժերի վրա։ Հայրենիքի ճակատագիր՝ բառիս բուն իմաստով Հայաստանի լինել-չլինելու հարցը, կախված է մեզնից յուրաքանչյուրից։

Շուշիի ազատագրումը, Արցախյան հաղթանակը կերտեցին այսօրվա ուսանողների, երիտասարդների ծնողներն ու հարազատները, որոնք կամավոր, առանց պարտադրանքի մեկնեցին ռազմաճակատ ու ապահովեցին վերջին 700 տարվա մեջ մեր առաջին հաղթանակը, որը համազգային զարթոնքի դեր կատարեց մեր ժողովրդի, ազգի, համայն հայության համար։

Համոզված եմ, որ այսօրվա երիտասարդությունը արժանի կլինի իր հայրերի կերտած հաղթանակներին, և ուս-ուսի տված, իր ծնողների, հարազատների հետ դուրս կգա փողոց ու կապահովի մեր բոլորիս հաղթանակը հայրենադավ խունտայի, իշխանությունը զավթած թուրքական գործակալների խմբակի նկատմամբ, պարզերես անելով մեր ազգը քաղակաքիրթ ժողովուրդների հայացքի ներքո, ապահովելով երկրի զարգացման կանխատեսելիությունը»։
 

ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐԸ ԴԻՄԱՎՈՐԵԼ ՇՈՒՇԻՆ ՀԱՆՁՆԱԾ, ՀԱՅՐԵՆԻՔԸ ՎԱՃԱՌԱԾ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ ՀԵՏ, ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ ԿԼԻՆԻ ՄԵՐ ԱԶԳԻ ԿՐԿՆԱԿԻ...

Опубликовано Анушаваном Даниеляном Воскресенье, 14 марта 2021 г.

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:29
Սարյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասնակից բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատական կտրվի. ՔԿ
Համացանցում տարածվող տեսանյութում դրսևորվող' Երևան քաղաքի Սարյան փողոցում «Երևանի գինու  օրեր» փառատոնի ժամանակ հունիսի 4-ի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հասարակ քաղաքացին կարող է «բարոյապես ճիշտ» լինել՝ իրեն հայհոյողին գետին տապալելով, բայց ոստիկանը՝ երբեք. Իրավապաշտպան
Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է.  «Ոստիկանական համազգեստ կրող ու ծառայություն իրականացնող մարդը, պատկերավոր ասած,...
Աղբյուր` Panorama.am
11:02
Քաղաքացուն հարվածած, գետնին գցած ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են
Ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է  ներկայացրել Սարյան փողոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ. «Քաղաքացու և...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ոստիկանը Սարյան փողոցում հարվածում ու գետնին է գցում քաղաքացուն
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «Օրվա իշխանության կողմից հանցավոր նպատակներով օգտագործվելու արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
00:19
Չավուշօղլուն և Աքարն այլևս նախարարներ չեն
Հուլիսի 4-ին Թուրքիայի խորհրդարանում տեղի է ունեցել վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը։...
Աղբյուր` Panorama.am
00:02
Փաշինյանն ու Ալիևը «ոտքի վրա» կարճ հանդիպում են ունեցել Անկարայում
Հունիսի 3-ին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը «ոտքի...
Աղբյուր` Panorama.am
22:33
«Ազգային խայտառակությունն հենց այս տեսքն ունի»
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.  «Ազգային խայտառակությունն հենց այս տեսքն ունի։ Հայաստանի «վարչապետը»...
Աղբյուր` Panorama.am
22:14
Տիգրանաշենն «անկլավի» կարգավիճակ չի ունեցել, այն ոչ միայն Հայաստանի առաջին Հանրապետության, այլ նաև Խորհրդային Հայաստանի մաս է
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է.  «Այս մասին արդեն խոսել եմ. պատմական փաստեր Տիգրանաշենի վերաբերյալ:...
Աղբյուր` Panorama.am
21:23
ՏԱՍՍ.Էրդողանը երդմնակալության ժամանակ հարգարժան հյուրերի թվում չի հիշատակել Փաշինյանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը չդիմեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, երբ թվարկում էր երդմնակալության արարողությանը...
Աղբյուր` Panorama.am
20:27
Փաշինյանը ներկա է գտնվել Էրդողանի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը
 Նիկոլ Փաշինյանն Անկարայում ներկա է գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը: ՀՀ կառավարության...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ս. Եղիա մարգարեի հիշատակության օրը՝ հունիսի 4-ին
Հայ Առաքելական եկեղեցու տոնելի սրբերի շարքում Ս. Եղիա մարգարեին առանձնահատուկ տեղ է հատկացված:
Աղբյուր` Panorama.am
19:45
Լաչինի գերեզմանատան ավերումն ու խաչքարերի ոչնչացումը. monumentwatch.org
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2023 թվականի մայիսի 18-ին «Կովկասի...
Աղբյուր` Panorama.am
19:42
Ալիևը տիկնոջ հետ առաջին շարքում, Փաշինյանը՝ երկրորդ
Անկարայում կայացել է Թուրքիայի նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությունը։ Կադրերում երևում է, թե ինչպես են Էրդողանն ու տիկինը ողջունում...
Աղբյուր` Panorama.am
19:30
Նոտր Դամի տանիքը վերականգնելու համար օգտագործվում են օրիգինալ նյութեր և տեխնոլոգիաներ
Փարիզի Աստվածամոր տաճարի տանիքը վերականգնելու համար օգտագործվում են այն նյութերն ու տեխնոլոգիաները, որոնք գոյություն են ունեցել ութ հարյուր տարի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հունիսի 1-ից հոկտեմբերի 31-ը Մատենադարանի թանգարանային մասում այցելուների սպասարկման ժամերն են՝ 10։00-17։50
Հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը Մաշտոցյան Մատենադարանի Թանգարանային մասում  այցելուների սպասարկման ժամերը սահմանվում են՝ 10։00-17։50,...
Աղբյուր` Panorama.am
19:01
Ներկայացվել է երեք մթերք, որոնք արգելափակում են քաղցկեղի բջիջների աճը
Էժան ապրանքների ցանկը, որոնք կարող են օգնել դադարեցնել քաղցկեղի բջիջների վերարտադրությունը, կազմել է ուռուցքաբան Իվան Կարասևը, ոորով կիսվել է իր...
Աղբյուր` Panorama.am
18:45
41-ամյա Իբրահիմովիչն ասել է, որ չի պատրաստվում թոշակի անցնել
«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ չի մտածում իր պրոֆեսիոնալ կարիերայի՝ մոտալուտ ավարտի մասին:...
Աղբյուր` Panorama.am
18:30
Այվազովսկու կտավը դարձել է աճուրդի թոփ-լոտը
«Նավը փոթորկոտ ծովում» հազվագյուտ ստեղծագործությունն վաճառվել է 3 245 000 ռուբլով։
Աղբյուր` Panorama.am
18:15
Եգիպտոսում ավազամրրիկը 4 մարդու կյանք է խլել
Եգիպտոսում ավազամրրիկի հետևանքով մահացել է չորս մարդ, հինգը վիրավորվել են։ Կահիրեի երկինքը նարնջագույն է դարձել։ Այս մասին գրում է MIR 24-ը։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Եկեղեցին Արարատյան շաբաթն այս տարի կնշի հունիսի 5-11-ը
Հայաստանյան Առաքելական եկեղեցին Արարատյան շաբաթն այս տարի կնշի հունիսի 5-11-ը 301թ.-ի պատմական իրադարձություններն են ընկած Արարատյան շաբաթվա...
Աղբյուր` Panorama.am
17:54
Windows-ին զրկել են հանրահայտ ֆունկցիայից
Ամերիկյան Microsoft ընկերությունը դադարեցնում է Windows օպերացիոն համակարգերում հանրահայտ գործառույթի՝ ձայնային օգնական Cortana-ի աջակցությունը։...
Աղբյուր` Panorama.am
17:43
Պեսկովը հաստատել է, որ «ոչ բարեկամ» երկրների լրագրողներին չեն հավատարմագրել Միջազգային տնտեսական ֆորումին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ «ոչ բարեկամ» երկրների լրագրողները հավատարմագրված չեն Սանկտ...
Աղբյուր` Panorama.am
17:41
Փաշինյանը Թուրքիայում է
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: ՀՀ կառավարության հաղորդմամբ, Ն.Փաշինյանին ուղեկցում է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
17:30
Եգիպտական բանակը հաստատել է Իսրայելի սահմանի մոտ սահմանապահի զոհվելու փաստը,Իսրայելի զոհերն 3-ն են
Շաբաթ օրը Իսրայելի հետ սահմանին փոխհրաձգության ժամանակ Եգիպտոսի անվտանգության ուժերի անդամ է զոհվել։ Եգիպտոսի բանակի ներկայացուցչի խոսքով՝...
Աղբյուր` Panorama.am
17:21
Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում հունիսի 3-ի ցերեկը, 5-ին, 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 4-ին, 6-7-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև...
Աղբյուր` Panorama.am
17:14
Աղբյուրը նշում է, որ հետախուզության ղեկավարը կարող է զբաղեցնել Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնը
Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը, ամենայն հավանականությամբ, հանրապետության նախարարների նոր կաբինետ կանցնի...
Աղբյուր` Panorama.am
17:05
Մոտոցիկլետը բախվել է Երևան-Գյումրի երթուղին սպասարկող «Mercedes-Benz»-ին, տուժած ուղևորների վիճակը ծանր է
Հունիսի 3-ին, ժամը 12:39-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սառնաղբյուր գյուղի...
Աղբյուր` Panorama.am
16:59
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում գնացքների բախման կապակցությամբ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր ցավակցությունն է հայտնել Հնդկաստանում գնացքների բախման կապակցությամբ, որը, ըստ վերջին տվյալների, ավելի քան 250 մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:45
Նիկոլ, Աթաթուրքի գերեզման էլ գնա ու զեկուցի, որ ծրագիրն իրագործում ես. Շարմազանով
««Բայրաքթարների» կենացն էլ չմոռանաս խմել՝ Նիկոլ»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սոս Հակոբյան. Կա սեփական, կենսական տարածքի պաշտպանություն, եթե դրա համար կա կամք
16:26 03/06/2023

Սոս Հակոբյան. Կա սեփական, կենսական տարածքի պաշտպանություն, եթե դրա համար կա կամք

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}