Քաղաքական 10:38 18/03/2021 Տարածաշրջան

Իրանի հաջորդ նախագահը հնարավոր է լինի զինվորական

Իրանի նախագահական ընտրությունները կկայանան 2021թ. հունիսի 18-ին: Մինչև հիմա շրջանառվում են մի քանի բարձրաստիճան զինվորականների անուններ, որոնցից ամենակարևորը և աչքի ընկնողը Իրանի նախկին պաշտպանության նախարար և Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի ներկայիս ռազմական խորհրդականի՝ գեներալ Հոսսեին Դեհղանի անունն է, հաջորդը՝ գեներալ Սաիդ Մոհհամադի: Այս մասին գրում է «Հայաստան-Իրան» ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Փույա Հոսսեյնին։

«Մոտակա տարիների աշխարհագրական, տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին դիմադրելու համար, Իրանի դեմ արտաքին ռազմական միջամտություններին և տնտեսական պատժամիջոցներին դիմակայելու համար՝ Իրանի ժողովուրդը հնարավոր է ընտրի Իրանի Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի գեներալներից մեկին, որն ունի ռազմական փորձառություն և միջազգային պատժամիջոցների դեմ տնտեսական - դիմադրողական կառավարման մեծ փորձ:

Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի 52-ամյա գեներալ Սաիդ Մոհամմադը, ով 2018թ.-ից մինչև 2021թ-ի մարտի 7-ը հանդիսանում էր «Խաթամ ալ-Անբիյա» ինժեներական-շինարարական շտաբ-կաբինետի հրամանատարը, և ս.թ. մարտի 7-ին զբաղեցրած պաշտոնից իր հրաժարակաից հետո՝ ԻԻՀ նախագահական ընտրությունների թեկնածուների շարքում է:

Գեներալ Սաիդ Մոհամմադը ծնվել է 1968 թ.-ին, Թեհրանում, ԻՀՊԿ -ին անդամագրվել է տասնինը տարեկան հասակում, 1988 թ.-ին՝ Իրան - Իրաքյան պատերազմի ավարտից մեկ տարի առաջ: Գեներալ Սաիդ Մոհամմադը, բացի ռազմական փորձառությունը, աչքի է ընկնում ակադեմիական ձեռքբերումների ու մեգա-պրոեկտների կառավարման մեծ հմտությամբ: Նա Քաղաքաշինության գիտությունների դոկտորի թեկնածություն է ստացել Թարբիաթ Մոդարեսի համալսարանում՝ 2009 թ.-ին:

2007-ից մինչև 2014 թթ.-ը նա զբաղեցրել է « Սեպասադ Գրուպ» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը. ԻՀՊԿ -ի ենթակառույց հանդիսացող կարևոր ինժեներական կառույց, որը հայտնի է Իրանում ամբարտակների ու կարևոր պետական ենթակառույցների կառուցման իր նախագծերով:
«Խաթամ ալ-Անբիյա» -ն առավել ճանաչված է նրանով, որ մեծ ներգրավվածություն ունի Իրանի տնտեսության տարբեր ոլորտներում, հատկապես՝ էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում:

Գեներալ Սաիդ Մոհամմադը ԻՀՊԿ-ի ապարատից նոր ծագող աստղ է: Այս առումով, Wall Street Journal-ի 2019 թ. հուլիսյան զեկույցը գեներալ Սաիդ Մոհամմադին անվանեց հանգուցյալ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի «նմանակը՝ տնտեսական ոլորտում»: Իսկ Թոնի Բլեյերի «Գլոբալ Փոփոխությունների Ինստիտուտ»-ը նրան անվանել է «ԻՀՊԿ-ի Սև Նժույգը (Dark Horse)»:

2014 թ. -ին International Mega-Project Award (Մեգա - նախագծերի Միջազգային Մրցույթ -մրցանակաբաշխություն) մրցույթում նրան շնորհվել է բրոնզե մրցանակ՝ Նախագծերի Կառավարման Միջազգային Ասոցիացիայի (IPMA) լավագույն նախագծի համար:

Իրան-Իրաքյան պատերազմից հետո, Իրանի Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսը իր ենթակայության ներքո ստեղծեց «Խաթամ ալ-Անբիյա» ինժեներական-շինարարական շտաբ-կաբինետը՝ պատերազմի ավերածության հետևանքները վերացնելու, երկրի ենթակառուցվածքները վերականգնելու և վերակառուցելու նպատակով, հիմք ունենալով Իրանի Սահմանադրության 147-րդ հոդվածը, որը թույլ է տալիս ռազմական կառույցներին իրենց ներուժով և փորձառությամբ օգնել և մասնակցել խաղաղ ժամանակներում երկրի կառուցման գործընթացներին:

«Խաթամ ալ-Անբիյա» -ն, որն ունի առնվազն 812 կախյալ տնտեսական ընկերություններ, 650.000 հաստիքային և պայմանագրային աշխատողներ, մոտ 10.000 իրականացված նախագծեր, շուրջ 5000 կայացած համագործակցություն տեղական կապալառուների հետ՝ վճռորոշ դեր ունեցավ Իրանի պետական և տնտեսական կյանքում։

«Խաթամ ալ-Անբիյա»-ի աշխատանքի արդյունքում Իրանը որոշ չափով կարողացել է չեզոքացնել տնտեսական պատերազմը Իրանի դեմ, աշխարհի ամենաաննախադեպ ու ամենածանր պատժամիջոցները, շատ տնտեսական ոլորտներում ապահովել Իրանի իրական անկախությունը արտաքին աշխարհից ու նվազեցրել պատժամիջոցների վնասը՝ Իրանի տնտեսության վրա:

Արցախի պատերազմից հետո, Բաքվում տեղի ունեցած զինվորական շքերթի ժամանակ, երբ Էրդողանը բանաստեղծություն կարդաց Արաքսի մասին և Իրանում համապատասխան բուռն քննադատություններ բռնկվեցին Էրդողանի դեմ, նաև Սաիդ Մոհհամադը՝ «թշնամի գործիչ և գայլ» անվանելով Էրդողանին, իր թվիթերյան էջում նրա մասին գրել է հետևյալը. «Թշնամու սցենարը արդեն հրթիռակոծումը չէ, այլ Իրանի մասնատումը: Ուշադրություն դարձրեք Էրդողանի խոսքերին: Նրանք գայլերի պես դարանակալել են Իրանի շուրջը՝ Իրանը մասնատելու համար»»,-գրել է Հոսսեյնին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:14
Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրությունը կանցկացվի ժամը 14.30-ին
Այսօր ժամը 14.30-15.30 ընկած ժամանակահատվածում խորհրդարանականները Հաշվեքննիչ պալատի անդամ կընտրեն։ Հիշեցնենք, որ իշխանական «Իմ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Սենոր Հասրաթյան. Ծանրագույն իրավիճակից դուրս գալու համար մեր ժողովուրդը պարտադրված է ունենալ ուժեղ առաջնորդ.
ԶՈւ գնդապետ,  Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
12:57
Բոլորով պետք է գործենք «մենք պետություն չենք, բայց պետությունը մենք ենք» բանաձևով. Արթուր Վանեցյան
««Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միության» ստեղծումը պարտադիր էր: Մեր երկիրը գտնվում է աղետալի...
Աղբյուր` Panorama.am
12:48
Քաղաքական պոպուլիզմն ավերիչ կարող է լինել ընտրություններին նախապատրաստվող ՀՀ-ի համար. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ
«Հզոր համախմբմամբ, ուժերի գերագույն մոբիլիզացիայի հաշվին մեզ հաջողվելու է  երկիրը փրկել անխուսափելի փլուզումից»,-...
Աղբյուր` Panorama.am
12:41
Վարդան Բալյանը՝ ՔՊ-ի մասին. Հրեաներից կարգախոսներ գողացողները հեղափոխության կեղծողներից իզուր են երազում հաղթանակ կեղծող դառնալ
Քաղաքական վերլուծաբան  Վարդան Բալյանը գրում է. «Ապագա կա.  իշխող քաղաքսկան ուժը քաղաքական գրագողության դասական մարմնացում է։...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուն ներկայանում է դատարկ դահլիճում
ԱԺ-ն քննարկում է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը։ Իշխող «Իմ քայլը» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Գեղամ Հովեյանի...
Աղբյուր` Panorama.am
12:22
ԵԱՀԿ գործող նախագահ․Շտապ ավարտել ձերբակալվածների և աճյունների փոխանակումը
ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն թվիթերում գրառում է կատարել՝ «ողջունելով հայ ձերբակալվածների ազատ արձակումը»։ «Ողջունում եմ...
Աղբյուր` Panorama.am
12:16
Պուտինը մեկնաբանել է Moderna-ի պատվաստանյութի լավագույնը ճանաչվելը
«Միայն տասը տարի անց պարզ կդառնա, թե որքան ժամանակակից և օգտակար են արտասահմանյան դեղերը կորոնավիրուսի կանխարգելման համար»- այս...
Աղբյուր` Panorama.am
12:11
Ադրբեջանն հունվար-ապրիլին Թուրքիայից գնել է մոտ 117 միլիոն դոլարի պաշտպանական և ավիացիոն արտադրանք
Հունվար-ապրիլին Թուրքիայից արտահանվել է 68.8 միլիարդ դոլարի պաշտպանական և ավիացիոն արտադրանք: Anadolu-ն նման տվյալներ է մեջբերում՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
12:02
«Իմ քայլը» խմբակցությունը Գեղամ Հովեյանի թեկնածությունն առաջադրեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում
Աժ-ն սկսեց քննարկել Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համալրման օրակարգային հարցը:  Նիստը նախագահող փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը...
Աղբյուր` Panorama.am
11:56
Հուիբ-Յան դը Ռույթեր. Հայաստանն այն երկիրն է, որտեղ մենք գտնում ենք ճիշտ գործընկերներ
«Հայաստանն այն երկիրն է, որտեղ մենք գտնում ենք ճիշտ գործընկերներ` մեր կողմից դրված զարգացման նպատակներն իրագործելու համար»,-...
Աղբյուր` Panorama.am
11:56
Հակառակորդ երկրի բազում պաշտոնյաների նկատմամբ հետախուզումներ են հայտարարվել. Դավթյան
«Մեր ամենօրյա աշխատանքի լրջագույն մասը տրամադրվում է գերիների վերադարձի հետ կապված աշխատանքներին, այդ առումով ՌԴ գլխավոր դատախազը ևս...
Աղբյուր` Panorama.am
11:53
Մենք դեռ հետաքրքիր ենք Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության դեմ հանդես եկող պետություններին․ Վարուժան Գեղամյան
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Հայկական մամուլը գրեթե չանդրադարձավ այն փաստին, որ վերջին օրերին Սաուդյան Արաբիան փակեց իր երկրի...
Աղբյուր` Panorama.am
11:41
Բայդենը Սիրիայի դեմ գործող պատժամիջոցները ևս մեկ տարով երկարաձգելու որոշում է ընդունել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է Սիրիայի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների ժամկետը ևս մեկ տարով երկարաձգել, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝...
Աղբյուր` Panorama.am
11:33
Ֆրանսիան պաշտոնապես փոխեց պատվաստումների իր քաղաքականությունը
Pfizer-BioNTec պատվաստանյութն ապահովում է ավելի քան 95% պաշտպանություն COVID-19-ի դեմ: Սրանք Իսրայելում անցկացված ամենամեծ ուսումնասիրության...
Աղբյուր` Panorama.am
11:25
Հայաստանը որպես կողմ՝ նույնիսկ իրեն վերաբերվող հարցերում, բացակայում է. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է՝ Արցախի համար դժվար է պատկերացնել ավելի մեծ սպատնալիք, քան...
Աղբյուր` Panorama.am
11:10
Սուբյեկտայնություն և ներքին լեգիտիմություն չունեցող կապիկը չպետք է ղեկավարի այս երկիրը. Արա Սաղաթելյան
«Ձեզ հայտնի է, որ ես Միքայել Մինասյանի թիմից եմ, մեր թիմը շատ կազմակերպված և կուռ կառույց է։ Այս ընտրություններին մեր թիմը չի մասնակցում՝...
Աղբյուր` Panorama.am
11:10
«Ֆեյսբուքը հեռացրել է Ադրբեջանի հետ կապված ֆեյք էջեր, որոնք նաև հայերեն ապատեղեկատվություն են տարածել պատերազմի օրերին»
Ֆեյսբուքի նոր ուղղորդված գործողությունների մասին զեկույցում կրկին Ադրբեջանն է հայտնվել։ Հայտնաբերվել է մեծ ֆեյքերի խումբ, որը, ամենայն...
Աղբյուր` Panorama.am
11:01
07.05.2021. Կորոնավիրուսի 356 նոր դեպք է գրանցվել, 21 մարդ մահացել է
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5245 կորոնավիրուսով հիվանդ։
Աղբյուր` Panorama.am
10:58
Ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա ուղղության տրանսպորտային թունելով երթևեկությունը
Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա ուղղության տրանսպորտային թունելի լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ....
Աղբյուր` Panorama.am
10:56
Հայկական կողմը պետք է դադարի Արցախի հարցով լինել շատ զգայուն. իմքայլական պատգամավոր
ԱԺ հերթական նիստում իմքայլական պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն անդրադարձավ 44-օրյա պատերազմիրց հետո Արցախի շուրջ տեղի ունեցածին, և ներկայացրեց իր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Փաշինյանի երբեմնի պաշտպանը նրա դեմ դատական հայց է ներկայացրել
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական...
Աղբյուր` Panorama.am
10:51
Սպիտակ տուն. ՆԱՏՕ-ի դռները պետք է բաց լինեն անհրաժեշտ պայմանները կատարող երկրների համար
Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորություն ընձեռել անդամակցել ցանկացող այն երկրներին, որոնք պատրաստ են...
Աղբյուր` Panorama.am
10:46
Կոնգրեսական Քրիս Սմիթը կոչ է անում ԱՄՆ-ին 50մլն դոլար ուղիղ մարդասիրական օգնություն հատկացնել Արցախին
Կոնգրեսական Քրիս Սմիթը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ամենատարեց անդամը, կոչ է արել Ներկայացուցիչների...
Աղբյուր` Panorama.am
10:44
Իսպանացի պատգամավոր․ Ադրբեջանը պետք է անհապաղ հայ ժողովրդին վերադարձնի բոլոր ռազմագերիներին։
Իսպանիայի կոալիցիոն կառավարության մաս կազմող «Միավորված՝ կարող ենք» (Unidas Podemos) կուսակցության պատգամավոր Անտոն Գոմես-Ռեինոն...
Աղբյուր` Panorama.am
10:42
Քարաթափում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին
Մայիսի 6-ին, ժամը 23:29-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին տեղի...
Աղբյուր` Panorama.am
10:31
ԼԺՀ- ի ղեկավարը հայտնել է Դոնբասում ընթացող «իսկական քաղաքացիական պատերազմի» մասին
Դոնբասում հակամարտությունը «իսկական քաղաքացիական պատերազմ է»,-«ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ինքնահռչակ...
Աղբյուր` Panorama.am
10:29
«Չարի վերջը» ԱԺ-ում սեփական ըմբռնմամբ ներկայացնում է Գ. Պապոյանը
70 պատգամավորով սկսելով ԱԺ այսօրվա նիստը պատգամավորները մեկնարկեցին «Հայաստանի Հանրապետության դատախազության 2020 թվականի գործունեության...
Աղբյուր` Panorama.am
10:26
Լիա Իվանյան. Մի՛ հաբրգի
Ժամանակին մի պատմվածքում գրել էի՝  «․․․հայտնում եմ հստակ համոզմունքս այն կապակցությամբ, որ ավելի ու ավելի օրախնդիր է դառնում...
Աղբյուր` Panorama.am
10:22
Լևոն Արոնյանը մայիսի 8-ին հանդես կգա դասախոսությամբ
Մայիսի 8-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի կունենա հանդիպում  գրոսմայստեր Լևոն Արոնյանի հետ: Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով
16:35 06/05/2021

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}