Քաղաքական 18:25 18/03/2021 Հայաստան

ՀԱԿ-ի հայտարարությունը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

 Հայ ազգային կոնգրեսը հայտարարության է տարածել, որում մասնավորապես, ասվում է․ 

«Այսօր՝ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ՝ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։ Իշխանության և խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների կողմից հնչած հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ նշյալ քաղաքական ուժերն եկել են համաձայնության՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները անցկացնելու գործող Ընտրական օրենսգրքով՝ «ռեյտինգային» ընտրակարգի պահպանմամբ։

Այդպիսի ահազանգ մարտի 15-ին համատեղ հայտարարությամբ հնչեցրել էին նաև շուրջ երեք տասնյակ հասարակական կազմակերպություններ։

Մինչդեռ, 2021 թ. մարտի 9-ին Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության կողմից պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը։ Որոշակի թերություններով հանդերձ, օրինագիծը լուծում է ընտրությունները գաղափարական, քաղաքական հիմքով անցկացնելու խնդիրը, քաղաքական համակարգը առավելապես զերծ պահելով գործող Ընտրական օրենսգրքի ընձեռած՝ ընտրակեղծարարության եւ ընտրակաշառքի բաժանման, վարչական ռեսուրսի օգտագործման համակարգային հնարավորություններից։

Առանցքային նշանակություն ունի, հատկապես, անցումը պարզ համամասնական ընտրակարգի և այսպես կոչված «ռեյտինգային» համակարգի ապամոնտաժումը, որը ծրագրային հենքի վրա պայքարն ընտրություններում ըստ էության փոխարինում էր փողատերերի և կրիմինալ հեղինակությունների մրցակցության։ Հայաստանի քաղաքական ուժերը հետևողականորեն հետապնդել են այդ նպատակը շուրջ 15 տարի, և դրա շուրջ ձևավորվել էր լայն հասարակական կոնսենսուս՝ բացառությամբ Հանրապետական կուսակցության։

Վերահաստատելով մեր մշտական դիրքորոշումն առ այն, որ նախկին իշխանությունների կողմից զանգվածային ընտրակեղծարարության գործադրմամբ մեր հասարակությանը պարտադրված «մեծամասնական-ռեյտինգային» ընտրակարգը եղել է քաղաքական կոռուպցիայի եւ պետական ու քաղաքական համակարգերում ճգնաժամերի առաջացման հիմնական պատճառներից մեկը՝ ծառայելով որպես իշխանության վերարտադրության ապահովման կարևորագույն գործիք, կտրականապես մերժում ենք այդ օրենքով ընտրություններ անցկացնելու որոշումը։

Համոզված ենք, որ առկա քաղաքական ճգնաժամի առաջարկվող լուծումն առանց Ընտրական օրենսգրքի փոփոխության, ընդամենը ծառայելու է խորհրդարանական կուսակցությունների կոնյունկտուրային շահերին եւ հրահրելու նոր քաղաքական ճգնաժամեր։ Հետևաբար, իրադարձությունների այդօրինակ զարգացումը կլինի ոչ այլ ինչ, քան հասարակության թիկունքում հյուսված դավադիր գործարք։ «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան»  և  «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները ուղղակի պատասխանատվություն են կրելու Հայաստանի քաղաքական համակարգի առողջացմանն ուղղված ծրագրի ձախողման համար։

Ուստի, հույս ենք հայտնում, որ խորհրդարանական քաղաքական ուժերը կառաջնորդվեն ոչ թե իրավիճակային նկատառումներով, այլ հավատարիմ մնալով նախկինում հայտնած սեփական դիրքորոշումներին, կդրսևորեն այս պահին Հայաստանին այդքան անհրաժեշտ հետևողականություն և սկզբունքայնություն, արագ կընդունեն Ընտրական նոր օրենսգիրքը, ինչը թույլ կտա երկրում առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարել արդար ընտրությունների միջոցով»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:20
«Փաստ». Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրինագիծը իշխանություններն օգտագործում են տոտալ PR-ի համար
«Փաստ» թերթը գրում է. «Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրինագիծը օրվա իշխանություններն օգտագործում են տոտալ PR-ի համար,...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Իշխանությունը «կուլտուրական» ձևով «ցրում» է ընդդիմությանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը «կուլտուրական» ձևով «ցրում» է ընդդիմությանը,...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Փաստ». Փաշինյանը Բաթումում մոտ 3-4 ժամ անակնկալ «անհետացել» է
«Փաստ» թերթը գրում է. «Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այց էր կատարել Վրաստանի Հանրապետություն, որն ավարտվել էր Բաթում...
Աղբյուր` Panorama.am
09:08
Ուկրաինան պատժամիջոցներ կկիրառի Դոնբասում և Ղրիմում Դումայի ընտրություններ կազմակերպողների նկատմամբ
Կիևը պատժամիջոցներ կկիրառի Դոնեցկի և Լուգանսկի շրջանների անվերահսկելի տարածքներում, ինչպես նաև Ղրիմում Ռուսաստանի Դաշնության Պետդումայի...
Աղբյուր` Panorama.am
09:00
Արման Թաթոյան. Որոտանում ադրբեջանցիների պահվածքը երեխաներին բացահայտ ահաբեկելու նպատակ ունի
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով Որոտանում ադրբեջանցի զինվորների պահվածքին, գրում է. «Մենք ինքներս պետք է...
Աղբյուր` Panorama.am
20:39
Ինչպե՞ս անցավ այս նստաշրջանը․ «Հայաստան» դաշինք
ԱԺ 8-րդ գումարման երկրորդ նստաշրջանը համընկավ Սյունիքում ստեղծված խայտառակ իրավիճակի հետ։ Այս մասին նշված է «Հայաստան» դաշինքի...
Աղբյուր` Panorama.am
20:30
Սեպտեմբերի 21-ին «դռոն շոու» է լինելու․ Արմեն Գրիգորյան
 Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ սեպտեմբերի 21-ին «դռոն շոու» է լինելու։ Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված...
Աղբյուր` Panorama.am
20:24
Ստեփանակերտի Կոբրա բարձունքում հրդեհ է բռնկվել
Այսօր` ժամը 13։41-ին, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել Ուլուբաբյան 76 հասցեի...
Աղբյուր` Panorama.am
20:17
Պատերազմի ընթացքում 55 դաշնակցական է զոհվել․ Իշխան Սաղաթելյան
2020թ-ի սեպտեմբերի 27-ին, պատերազմը հայտարարելուց երկու ժամ հետո ՀՅԴ ԳՄ հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, որ մենք պետության և բանակի կողքին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Մոսկվայում բացվել է COVID-19-ի դեմ պայքարած բուժաշխատողներին նվիրված հուշարձանը
Մոսկվայում բացվել է «COVID-19-ի դեմ պայքարում բուժաշխատողների սխրանքի հուշարձանը»: Մոսկվայի քաղաքապետարանից հայտնում են, որ այն...
Աղբյուր` Panorama.am
20:02
Շերոն Սթոունի մահացած 11 ամսական զարմիկը դարձել է օրգանների դոնոր
Դերասանուհի Շերոն Սթոունը People-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ իր մահացած 11 ամսական զարմիկ Ռիվերը դարձել է երեք մարդու օրգանների...
Աղբյուր` Panorama.am
19:55
Հրդեհ «Արևիկ» ազգային պարկի տարածքում
Սեպտեմբերի 17-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով «Արևիկ» ազգային պարկի տարածք են մեկնել 32 փրկարար ծառայող,...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ձմեռային օլիմպիական խաղերի ջահը վառելու արարողությունը՝ հոկտեմբերի 18-ին
Պեկինում 2022թ. անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերի ջահը վառելու արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին՝ Հին Օլիմպիայում: ՀԱՕԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
19:40
Թուրքիան ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու համար փախստականներին է օգտագործում․Կարոլին Էդթստադլեր
Ավստրիայի Եվրոպական Միության (ԵՄ) նախարար Կարոլին Էդթստադլերը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Հրիստոդուլիդեսին։ Ինչպես գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:33
Պարտադրված ենք չեղարկել Ռոբերտ Քոչարյանի այցը Մոսկվա. «Հայաստան» դաշինք
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ինչպես հայտնի է, ՌԴ իշխող կուսակցությունը՝ «Եդինայա...
Աղբյուր` Panorama.am
19:27
Փորձելու ենք չեզոքացնել մեր երկրի առջև կանգնած սպառնալիքները․ Իշխան Սաղաթելյան
«Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ընթացքում ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն անդրադառնալով պատգամավորների պարգևավճարներին վերաբերող հարցին և...
Աղբյուր` Panorama.am
19:20
Զորավարժությունների ընթացքում հետախուզական խմբերը հարձակողական մարտ են վարել. ՊՆ
ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների մեծամասշտաբ զորավարժությունների շրջանակում սեպտեմբերի 17-ին անցկացվել են հետախուզական խմբերի...
Աղբյուր` Panorama.am
19:13
Պետդուման ԱՄՆ-ին մեղադրել է Ռուսաստանում ընտրությունների վարկաբեկումը ֆինանսավորելու մեջ
Պետդումայի պատգամավոր Վասիլի Պիսկարյովը խոսել է Ռուսաստանում ընտրությունները վարկաբեկելու ԱՄՆ-ի հատուկ գործողության մասին: Նրա խոսքերը մեջբերում...
Աղբյուր` Panorama.am
19:05
ԱՄՆ կոնգրեսում Թուրքիային և Ադրբեջանին պատժելու առաջարկներ են ներկայացվել
ԱՄՆ կոնգրեսի անդամները 2022 թվականի ԱՄՆ ՊՆ բյուջեի վերաբերյալ առաջարկներ պարունակող ութ նախագիծ են ներկայացրել, որոնք նաև Թուրքիայի և Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
18:58
Ինչո՞ւ համար եք հրահրում, էս ձեր քեֆերը, հարսանիքները խի՞ եք անում․ որդեկորույս ծնողը՝ Նաիրի Սարգսյանին
44-օրյա պատերազմում զոհված հերոս տղաների ծնողներին, հարազատներին, որոնք հավաքվել են Հանրապետության հրապարակում՝ պահանջելով կառավարությանը...
Աղբյուր` Panorama.am
18:52
Ֆիննախ. Պաշտոնյաները, այդ թվում պատգամավորները պարգևավճար սկսել են ստանալ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո
Այսօր հերթական անգամ ԱԺ պատգամավորների հաշվին կլորիկ գումար է նստել՝ յուրաքանչյուրին ավելի քան 380 հազար դրամ։ Ասում են՝ Անկախության հռչակման...
Աղբյուր` Panorama.am
18:45
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի նախագահի հետ
Արկտիկան, Աֆղանստանը և եվրոպական անվտանգությունը քննարկվել են ուրբաթ օրը Ֆինլանդիայի և Ռուսաստանի առաջնորդներ Սաուլի Նիինիստոյի և Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Հասարակական պալատը հերքել Է Պետերբուրգի ընտրատեղամասերից մեկում լցոնման մասին տեղեկատվությունը
Ռուսաստանի Դաշնության քվեարկության հանրային վերահսկողության հասարակական պալատի համակարգող խորհրդի նախագահ Մաքսիմ Գրիգորևը հերքել է...
Աղբյուր` Panorama.am
18:31
Սուրենավանի մոտ տեղի ունեցած պատահարի դեպքի առթիվ հարուցված քրգործը կարճվել է
Արարատի մարզի քննչական վարչությունում Սուրենավան գյուղի մոտ տեղի ունեցած ավտոպատահարի դեպքի առթիվ քննված քրեական գործով իրականացված անհրաժեշտ...
Աղբյուր` Panorama.am
18:24
Հայաստանը հոգեկան առողջության մանկական բաժանմունք ունի
ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է մանկական հոգեբուժական բաժանմունք, որն իր տեսակով առաջինն ու միակն է...
Աղբյուր` Panorama.am
18:18
Դժվար է բանակցություններ սկսել առանց փոխվստահության ամրապնդման․ ԵՄ դեսպան
Սեպտեմբերի 17-ին ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:12
Թող գնա Որոտանում, որ տվել է թուրքին, այնտեղ գունավոր հրավառություն անի. Զոհված զինծառայողի ծնող
«Կառավարությունում նստած այդ անձնավորությունը բոլորիս կյանքը սարքել է անգույն, սև, ինքն ուզում է գունագեղ հրավառություն անել: Դա չի...
Աղբյուր` Panorama.am
18:06
«Հարսնաքար»-ի գործով ավարտվել է ևս մեկ մեղադրյալի վերաբերյալ անջատված մասի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների...
Աղբյուր` Panorama.am
17:58
Քանյե Ուեսթը նոր տեսահոլովակում թռել է դեպի իր հանգուցյալ մայրիկը
Ռեփեր Քանյե Ուեսթը թողարկել է «Donda» վերջին ալբոմի «24» երգի տեսահոլովակը: Տեսանյութը ստեղծվել է ձայնասկավառակի վերջին...
Աղբյուր` Panorama.am
17:50
Պուտինը Պետդումայի ընտրություններին քվեարկել է օնլայն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դումայի ընտրություններում քվեարկել է առցանց: Այս մասին հայտարարել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Գրում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}