Քաղաքական 10:38 18/03/2021 Տարածաշրջան

Իրանի հաջորդ նախագահը հնարավոր է լինի զինվորական

Իրանի նախագահական ընտրությունները կկայանան 2021թ. հունիսի 18-ին: Մինչև հիմա շրջանառվում են մի քանի բարձրաստիճան զինվորականների անուններ, որոնցից ամենակարևորը և աչքի ընկնողը Իրանի նախկին պաշտպանության նախարար և Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի ներկայիս ռազմական խորհրդականի՝ գեներալ Հոսսեին Դեհղանի անունն է, հաջորդը՝ գեներալ Սաիդ Մոհհամադի: Այս մասին գրում է «Հայաստան-Իրան» ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Փույա Հոսսեյնին։

«Մոտակա տարիների աշխարհագրական, տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին դիմադրելու համար, Իրանի դեմ արտաքին ռազմական միջամտություններին և տնտեսական պատժամիջոցներին դիմակայելու համար՝ Իրանի ժողովուրդը հնարավոր է ընտրի Իրանի Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի գեներալներից մեկին, որն ունի ռազմական փորձառություն և միջազգային պատժամիջոցների դեմ տնտեսական - դիմադրողական կառավարման մեծ փորձ:

Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի 52-ամյա գեներալ Սաիդ Մոհամմադը, ով 2018թ.-ից մինչև 2021թ-ի մարտի 7-ը հանդիսանում էր «Խաթամ ալ-Անբիյա» ինժեներական-շինարարական շտաբ-կաբինետի հրամանատարը, և ս.թ. մարտի 7-ին զբաղեցրած պաշտոնից իր հրաժարակաից հետո՝ ԻԻՀ նախագահական ընտրությունների թեկնածուների շարքում է:

Գեներալ Սաիդ Մոհամմադը ծնվել է 1968 թ.-ին, Թեհրանում, ԻՀՊԿ -ին անդամագրվել է տասնինը տարեկան հասակում, 1988 թ.-ին՝ Իրան - Իրաքյան պատերազմի ավարտից մեկ տարի առաջ: Գեներալ Սաիդ Մոհամմադը, բացի ռազմական փորձառությունը, աչքի է ընկնում ակադեմիական ձեռքբերումների ու մեգա-պրոեկտների կառավարման մեծ հմտությամբ: Նա Քաղաքաշինության գիտությունների դոկտորի թեկնածություն է ստացել Թարբիաթ Մոդարեսի համալսարանում՝ 2009 թ.-ին:

2007-ից մինչև 2014 թթ.-ը նա զբաղեցրել է « Սեպասադ Գրուպ» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը. ԻՀՊԿ -ի ենթակառույց հանդիսացող կարևոր ինժեներական կառույց, որը հայտնի է Իրանում ամբարտակների ու կարևոր պետական ենթակառույցների կառուցման իր նախագծերով:
«Խաթամ ալ-Անբիյա» -ն առավել ճանաչված է նրանով, որ մեծ ներգրավվածություն ունի Իրանի տնտեսության տարբեր ոլորտներում, հատկապես՝ էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում:

Գեներալ Սաիդ Մոհամմադը ԻՀՊԿ-ի ապարատից նոր ծագող աստղ է: Այս առումով, Wall Street Journal-ի 2019 թ. հուլիսյան զեկույցը գեներալ Սաիդ Մոհամմադին անվանեց հանգուցյալ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի «նմանակը՝ տնտեսական ոլորտում»: Իսկ Թոնի Բլեյերի «Գլոբալ Փոփոխությունների Ինստիտուտ»-ը նրան անվանել է «ԻՀՊԿ-ի Սև Նժույգը (Dark Horse)»:

2014 թ. -ին International Mega-Project Award (Մեգա - նախագծերի Միջազգային Մրցույթ -մրցանակաբաշխություն) մրցույթում նրան շնորհվել է բրոնզե մրցանակ՝ Նախագծերի Կառավարման Միջազգային Ասոցիացիայի (IPMA) լավագույն նախագծի համար:

Իրան-Իրաքյան պատերազմից հետո, Իրանի Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսը իր ենթակայության ներքո ստեղծեց «Խաթամ ալ-Անբիյա» ինժեներական-շինարարական շտաբ-կաբինետը՝ պատերազմի ավերածության հետևանքները վերացնելու, երկրի ենթակառուցվածքները վերականգնելու և վերակառուցելու նպատակով, հիմք ունենալով Իրանի Սահմանադրության 147-րդ հոդվածը, որը թույլ է տալիս ռազմական կառույցներին իրենց ներուժով և փորձառությամբ օգնել և մասնակցել խաղաղ ժամանակներում երկրի կառուցման գործընթացներին:

«Խաթամ ալ-Անբիյա» -ն, որն ունի առնվազն 812 կախյալ տնտեսական ընկերություններ, 650.000 հաստիքային և պայմանագրային աշխատողներ, մոտ 10.000 իրականացված նախագծեր, շուրջ 5000 կայացած համագործակցություն տեղական կապալառուների հետ՝ վճռորոշ դեր ունեցավ Իրանի պետական և տնտեսական կյանքում։

«Խաթամ ալ-Անբիյա»-ի աշխատանքի արդյունքում Իրանը որոշ չափով կարողացել է չեզոքացնել տնտեսական պատերազմը Իրանի դեմ, աշխարհի ամենաաննախադեպ ու ամենածանր պատժամիջոցները, շատ տնտեսական ոլորտներում ապահովել Իրանի իրական անկախությունը արտաքին աշխարհից ու նվազեցրել պատժամիջոցների վնասը՝ Իրանի տնտեսության վրա:

Արցախի պատերազմից հետո, Բաքվում տեղի ունեցած զինվորական շքերթի ժամանակ, երբ Էրդողանը բանաստեղծություն կարդաց Արաքսի մասին և Իրանում համապատասխան բուռն քննադատություններ բռնկվեցին Էրդողանի դեմ, նաև Սաիդ Մոհհամադը՝ «թշնամի գործիչ և գայլ» անվանելով Էրդողանին, իր թվիթերյան էջում նրա մասին գրել է հետևյալը. «Թշնամու սցենարը արդեն հրթիռակոծումը չէ, այլ Իրանի մասնատումը: Ուշադրություն դարձրեք Էրդողանի խոսքերին: Նրանք գայլերի պես դարանակալել են Իրանի շուրջը՝ Իրանը մասնատելու համար»»,-գրել է Հոսսեյնին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:51
Սաֆրաստյան. Էրդողանը վախ ունի Սփյուռքից, դա պայմանավորված է շատ կոնկրետ փաստերով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ ասել էր, որ «տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, ժամանակն է հրաժարվել անհիմն...
Աղբյուր` Panorama.am
13:43
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Նիկոլ Փաշինյանը կինը՝ Աննա Հակոբյանը, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Քաղաքացիները նրան տեսնելով՝ սկսել են վանկարկել՝ «Նիկոլ,...
Աղբյուր` Panorama.am
13:23
Նոր սկանդալ հայ-ռուսական հարաբերություններում. Հայտարարության հեղինակն Ալեն Սիմոնյանն է
ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն առաջարկել է Հայաստանի խորհրդարանին հարցում անել՝  Ռուսաստանի մասին Ալեն Սիմոնյանի ելույթի...
Աղբյուր` Panorama.am
12:50
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը, դրանում պնդելով, որ Հայաստանի կառավարության կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:27
Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը երեկ արագ արձագանքման խմբեր է ուղարկել հիվանդանոց ու ոստիկանական ստորաբաժանումներ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի...
Աղբյուր` Panorama.am
12:27
Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին պարզապես զրկել է ազատությունից. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է, որ Ձերբակալվածների պահման վայրում, գործընկեր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։ Այս անգամ ուղերձն առաջինը հրապարակվել է...
Աղբյուր` Panorama.am
12:00
Միհրան Մախսուդյան. Հիմա ավելի լավ եմ զգում
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որ վերջին օրերին ակտիվորեն մասնակցում է Տավուշից Ադրբեջանին տարածքների հանձնման դեմ, այժմ գտնվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Արամ Ա-ն՝ Էրդողանին.Որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները, Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը
«Պարոն նախագահ, որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները. Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը։...
Աղբյուր` Panorama.am
11:35
Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
«Ցեղասապանությունն այսօր միայն պատմական արարք չէ, անպայման պետք է ճանաչվի»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
11:32
Ռուբեն Վարդանյանի որդու ահազանգը. Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
Համլետ Վիրաբյանի ընտանիքը սեփական մաշկի վրա է զգացել Ցեղասպանության հետևանքները, առաջին ձեռքից՝ ականատես տատից լսել Օսմանյան Թուրքիայի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Երեկ, երբ Գյումրիից շարժվեցի Երևան Հայաստանի քարտեզն այլ էր, հասա Երևան փոխվեց, ավելի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
11:09
Արիությանը վախկոտություն մի խառնեք. Գարեգին Երկրորդ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
11:35 24/04/2024

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}