Կրթություն, գիտություն 11:51 23/03/2021 Հայաստան

«Գիտուժ»-ի անդամ. 2.7 մլրդ դրամ ֆինանսավորման մասին հայտարարությունը մեզ չի գոհացրել

«Գիտուժ» նախաձեռնությունը բավարարված չէ գործադիրի կողմից գիտության ֆինանսավորման չափը 2.7 մլրդ դրամիով ավելացնելու հայտարարությամբ։

«Գումարի չափը, որի մասին հայտարարեց նախարարը, մեզ չի բավարարել, քանի որ մենք պահանջում ենք, որ այս տարի առնվազն 50%-ով ավելացնել գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական բյուջեով նախատեսված հատկացումները։ Այս շարժման ողջ իմաստն ավելի շատ գիտություն զրագացնելու երկարաժամկետ հանձնառություն վերցնելն է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է Earlyone և Limetech ընկերությունների հիմնադիր Գևորգ Սաֆարյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և  սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանը տեղեկացրել էր. «Կառավարությունը ծրագրում է հենց հիմա գիտության գումարը ավելացնել մոտ 2.7 մլրդ դրամով։ Հենց հիմա, ոչ թե մյուս տարի»։

Նիստը վարող հանձնաժողովի նախագահ Մ. Հայրապետյանն էլ ավելացրել էր, որ սա ցույց է տալիս իրենց կամքը, որ դրսևորում են գիտության նկատմամբ։
«Սա շարունակական պրոցես է լինելու»,-ասել էր նա։

Գևորգ Սաֆարյանը հիշեցնում է նախաձեռնության նաև երկրորդ պահանջի մասին՝ ՀՀ գիտության ոլորտը կարգավորող օրենքում ամրագրել, որ գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական հատկացումները պետք է աստիճանաբար աճեցնել հետեւյալ ժամանակացույցով՝ 2022թ. - բյուջեի առնվազն 2%, 2023թ. - բյուջեի առնվազն 3%, 2024 թվականից սկսած - բյուջեի առնվազն 4% (մոտավորապես ՀՆԱ-ի 1%):

Նախաձեռնության անդամը կարծում է, որ օրենքում նման ամրագրումը հարցի համակարգային լուծում է, կապահովի ապագայում գիտության բավարար ֆինանսավորում, որպեսզի Հայաստանում գիտությունը զարգանա, ոչ թե գոյատևի։

«Այն, ինչ հիմա առաջարկվում է, հերթական իրավիճակային լուծումն է։ Մինչդեռ մենք պահանջում ենք  ռազմավարական լուծում։ Այո, դրական է, ցանկացած փոփոխություն ուրախացնող է, բայց բավարար չէ։ Հիմա մենք փորձում ենք ավելի երկարաժամկետ մոդելի հասնել, սակայն իշխող ուժը հակված չէ դրան»,-իր գնահատականն այսպես է հիմնավորում Սաֆարյանը։

Թե ինչո՞ւ հակված չեն նման մոդելի, նախաձեռնության անդամը դժվարանում է պատասխանել, գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումներում հստակ հիմնավորումներ չեն ներկայացվել։

«Բարձրացված խնդիրների շուրջ բանավեճ չկա։ Մեզ ասում են՝ ձեր բարձրաձայնած խնդիրների հետ համակարծիք ենք,  միակ հարցը ֆինանսների բաշխման հարցն է։ Մենք էլ պնդում ենք, եթե կա ցանկություն, ապա խնդրի լուծման եղանակներ ու ուղիներ միշտ էլ կգտնվեն»,-նշում է ընկերությունների հիմնադիրը։

«Գիտուժ» նախաձեռնությունը շարունակելու է հետամուտ լինել պահանջների իրականացմանը,  կառավարության հետ աշխատելու է կառուցողական մթնոլորտում, աջակցելու է  խնդիրների լուծումներ գտնելու հարցում։

«Մենք շարունակելու ենք մեր գործողությունները տարբեր եղանակներով՝ ի նպաստ գիտության նկատմամբ ուշադրության բարձրացմանը, որի հիմնական գործիքը ֆինանսավորման բարձրացումն է։ Բայց դա միակը չէ»,-նշում է նախաձեռնության անդամը։

«Հզոր գիտություն՝ ուժեղ պետություն» կարգախոսով «Գիտուժ» նախաձեռնությունն ակտիվ գործունեությունը սկսեց այս տարվա սկզբին։ Դեռ մեկ ու կես տարի առաջ HiTech ոլորտի 70 կազմակերպություններ նամակ էին հղել Նիկոլ Փաշինյանին, բայց պատասխան չէին ստացել։ Սա էլ խթան հանդիսացավ, որ նախաձեռնությունը մեծ թափ հավաքի։ Այսօր արդեն նախաձեռնությանը միացել են ավելի քան 700 ընկերություններ։

«Պահանջում ենք Գիտությանը հատկացումների ավելացում» ստորագրահավաքին մոտ 5700 մարդ է միացել։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:30
«Հրապարակ». Քարվաճառը հանձնվում է այն ազատագրած Մոնթեի ծննդյան օրը, իսկ Բերձորը՝ Ադրբեջանի առաջին տիկնոջ ծննդյան օրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանը թիմին ասել է, թե ամեն ինչ անելու է, որ Մոսկվայում եռակողմ հանդիպման ժամանակ Աղավնոյի,...
Աղբյուր` Panorama.am
09:17
Սևան-Մարտունի ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա զոհ
Օգոստոսի 17-ին, ժամը 23։12-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 37-րդ...
Աղբյուր` Panorama.am
09:10
Դդմաշենում գազ չի լինի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 18-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը...
Աղբյուր` Panorama.am
09:00
Մի քանի ժամ լույս չի լինելու Երևանի և գրեթե բոլոր մարզերի բազմաթիվ հասցեներում
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
Աղբյուր` Panorama.am
21:01
Աղավնոյի բնկիչները լողում են գետում՝ ասես հրաժեշտ տալիս․․․
«Ես գտնվում եմ Աղավնո գյուղում։ Շատերն են ինձ աջակցել  և սատարել, որպեսզի կարողանամ փոքրիկ ներդրումն ունենալ գյուղի կյանքում»,-...
Աղբյուր` Panorama.am
20:40
Ծանրամարտիկ Էմմա Պողոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն
Լեհաստանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի պատանիների և մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը...
Աղբյուր` Panorama.am
20:33
«Ապառաժ» ՍՊԸ-ն որևէ պահեստ չի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում․ հերքում
«Ապառաժ» ՍՊԸ-ն պաշտոնապես հերքում է տարածել, որում նշված է․ «Հաշվի առնելով սոցիալական ցանցերում որոշ օգտատերի անհիմն...
Աղբյուր` Panorama.am
20:27
Երևանի ԲԿ-ներ դիմած 62 քաղաքացուց 4-ը շարունակում է բուժում ստանալ, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են․ ԱԻՆ
Օգոստոսի 17-ին, ժամը 19։30-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ «Հրդեհը...
Աղբյուր` Panorama.am
20:18
Օգոստոսի 17-ը նշվում է Արցախի Մարտունի քաղաքի Վերածննդի օր
2007 թվականից օգոստոսի 17-ը  Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի ավագանու որոշմամբ նշվում է Մարտունու Վերածննդի օր։ Այս մասին նշված է ԱՀ...
Աղբյուր` Panorama.am
20:08
Միխայիլ Միշուստինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
 Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել  Նիկոլ Փաշինյանի հետ։Այս մասին հայտնում են ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Մինչև հիմա Քաշաթաղում է՝ շրջադարձի ակնկալիքով․․․
Հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը տեսանյութ է հրապարակել ՝ գրելով․ «Արցախյան առաջին պատերազմից հետո Մհեր Մազմանյանը որոշել է ապրել...
Աղբյուր` Panorama.am
19:47
Հրդեհ Եղվարդ քաղաքում
Օգոստոսի 17-ին, ժամը 12։55-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Գ. Նժդեհի փողոցում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
19:36
Կապանցին աշխատավայրում կանեփ է աճեցրել
Ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Կապան քաղաքի Շահումյան փողոցի 39-ամյա մի բնակիչ Քաջարանի փակ բաժնետիրական...
Աղբյուր` Panorama.am
19:27
Կարո Փայլանը հաղորդում է ներկայացրել դատախազություն իր դեմ ծրագրված սպանության մասին
Թուրքիայում գործող ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը...
Աղբյուր` Panorama.am
19:18
Ներկայումս աշխատանքներ են տարվում բուն պայթյունի հատվածում․ Հայկ Կոստանյան
 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնում է․ «Շարունակվում են որոնողական աշխատանքները։ Այս պահի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Օգոստոսի 18-ին սպասվում է Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը․ Էրիկ Ալեքսանյան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրում է․ «18.08.2022 թվականին ժամը՝ 15:00-ին տեղի է ունենալու Խորհրդային Հայաստանի վերջին և երրորդ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:01
Հայ բռնցքամարտիկը նոկաուտով հաղթել է թուրք մարզիկին
Էրզրումում ընթացող Եվրոպայի պատանեկան  առաջնության 1/4 եզրափակիչում 75 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը տպավորիչ հաղթանակ է տոնել թուրք Բատու...
Աղբյուր` Panorama.am
18:50
«Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրինությունն ու անձնակազմը ցավակցություն են հայտնել
«Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրինությունն ու անձնակազմը ցավակցական ուղերձ են հրապարակել օգոստոսի 14-ին տեղի ունեցած ողբերգական...
Աղբյուր` Panorama.am
18:39
Բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ` անմեղ զոհերի հոգիների համար
Օգոստոսի 18-ին` ժամը 12-ին,  Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Հետո՝ չփորձեք ուշացած արդարադատության մեղքը բարդել այլոց վրա․ Րաֆֆի Ասլանյան
Փաստաբան, նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած առերևույթ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Վրաստանում ալկոհոլի սպառումը հասել է պատմական նվազագույնի
2021 թվականին Վրաստանում ալկոհոլի սպառումը հասել է պատմական նվազագույնի և 2011 թվականի համեմատ նվազել 40%-ով։ 2011 թվականին երկրում տարեկան...
Աղբյուր` Panorama.am
18:10
«Հայաստան» դաշինք. Պատկան մարմինները պարտավոր են բոլոր ջանքերը գործադրել բացահայտելու այս աղետի բոլոր պատճառները
«Հայաստան» դաշինքն իր ցավակցությունն է հայտնում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ահարկու հրդեհի եւ պայթյունի...
Աղբյուր` Panorama.am
18:04
Անբարոյականության հաղթարշավը․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Պատկերացնու՞մ եք, որ 2001թ․ սեպտեմբերի 10-ի  Նյու Յորքի ահաբեկչությունից հետո, որևէ...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սուրմալուի պայթյունի հետևանքները մթնոլորտային օդում
«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի ազդեցության գնահատման համար օգոստոսի 15-16-ին լրացուցիչ նմուշառումներ են իրականացվել մոտակա...
Աղբյուր` Panorama.am
17:51
Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ու Իսրայելը փոխադարձաբար դեսպաններ կնշանակեն
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ղրղստանի պաշտոնակից Ջեենբեկ Կուլուբաևի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
17:42
Դիրքերում այրվածքներ ստացած զինվորը 5 ժամ օգնություն չի ստացել
Պալյանի ծնողները սարսափելի մանրամասներ են ներկայացնում։
Աղբյուր` Panorama.am
17:32
ՔԿ-ն հորդորում է չօգտագործել «Սուրմալու»-ից գնված հրավառության նյութերը և ներկայացնել ոստիկանություն
ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, որոնք «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք են բերել, սակայն դեռևս չեն...
Աղբյուր` Panorama.am
17:25
Թոռնիկն առաջխաղացում է ունեցել
Yerkir.am-ը գրում է. «Վերջերս Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորը Ավետիք Չալաբյանի գործով ոչ անհայտ Թոռնիկին նշանակել է...
Աղբյուր` Panorama.am
17:18
Բեռլինում հրկիզել են սեռափոխության մասին օրենքը պաշտպանող նախարարի գրասենյակը
Գերմանիայի ընտանիքի հարցերով նախարար Լիզա Պաուսի գրասենյակը Բեռլինում հրկիզվել է անհայտ անձանց կողմից, գրում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
17:07
Հայաստանում ՄԹ դեսպան. Իմ մտքերը զոհերի և նրանց սիրելիների հետ են
Երևանում բրիտանական դեսպանատան առջև կիսով չափ իջեցվել է Միացյալ Թագավորության դրոշը՝ ի հիշատակ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պայթյուն՝ Սուրմալու առևտրի կենտրոնում
21:02 14/08/2022

Պայթյուն՝ Սուրմալու առևտրի կենտրոնում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}