Դուք ոչ միայն Ձեզ ծափահարող խորհրդարանի զանգվածի նախագահն եք, այլև այն զանգվածի ովքեր Ձեզ չեն ծափահարում. Գոռ Գևորգյանը՝ Արարատ Միրզոյանին
«Դուք խորհրդարանական պետության խորհրդարանի նախագահն եք և ես ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ դուք ոչ միայն Ձեզ ծափահարող խորհրդարանի զանգվածի նախագահն եք, այլև այն զանգվածի ովքեր Ձեզ չեն ծափահարում»,-Դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ այսօր հայտարարեց «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Գոռ Գևորգյանը:
Նա հիշեցրեց, որ նախորդ օրը Բարձրացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին վերաբերող կարևոր հարց, մասնավորապես՝ այնպիսի մի բաղադրիչի մասին, որը ապահովում է գրասենյակի անկախ գործունեությունը, սակայն կառավարությունը քմահաճ վերաբերմունք է դրսևորել և չի պատասխանել իր հարցին:
«Խորհրդարանը Ձեր գլխավորությամբ կրավորական դերակատարություն է ունեցել վերջին մի քանի ամիսներին և դրա վառ ապացույցն էր նախորդ օրը կառավարության հեգնական վերաբերմունքը խորհրդարանական պետության խորհրդարանի պատգամավոր հանդիսացող անձանց հնչեցրած հարցերին»,- հիշեցնելով իր և «Իմ քայլը» խմբակցությունը լքած ևս երկու պատգամավորի հարցերին կառավարության կողմից չպատասխանելու փաստը՝ հայտարարեց Գևորգյանը:
Պատգամավորը պնդեց, որ նման իրավիճակում Արարատ Միրզոյանը պետք է միջնորդեր, ինչը չի արել և հնորդորեց, որպեսզի խորհրդարանի վերջին ամիսների աշխատանքն ընթանա փոխադրաձ հարգանքով և որևէ քմարտահայտման դրսևորում չլինի դահլիճում:
«Քանի դեռ ես խորհրդարանի պատգամավոր եմ, դուք նախագահը՝ պարտավոր եք հաշվի առնել բոլոր պատգամավորների շահերը»,- հայտարարեց Գոռ Գևորգյանը և ԱԺ նախագահին խորհուրդ տվեց մտածել սեփական հետագծի մասին:
«Հարգելի բարեկամ, պարոն Գևորգյան, ես իմ պարտականություններն ու իրավունքներն էլ շատ լավ գիտեմ, լսեցի ձեր հորդորները և մի մասը համարում եմ կառուցողական, մյուս մասն էլ թույլ տվեք ես որոշեմ, թող ամեն մարդ իր հետագծի մասին մտածի, հետո նոր՝ մյուսների»,- արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Կառավարությունը քմահաճ ձևով չպատասխանեց «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորներին, բայց պարտավոր էր պատասխանել»
- Փաշինյանը նախարարներին թույլ չտվեց ԱԺ-ում պատասխանել «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավորների հարցերին
- Կառավարությունը չպատասխանեց Հրանտ Մաթևոսյանի անվան հիմնադրամին պետության կողմից չֆինանսավորելու մասին Թագուհի Թովմասյանի հարցին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին