Քաղաքական 16:45 27/03/2021 Հայաստան

Լիա Իվանյան. Ապօրինությունների երկու տարի 7 ամիս

Մարտի 26-ի հայաստանյան լրատվական դաշտը ողողված էր մեկ լուրով՝ Սահմանադրական Դատարանը ՔՕ 300.1 հոդվածը ճանաչեց հակասահմանադրական և անվավեր։ Այսինքն հաստատվեց այն, ինչը 2018-ի հուլիսից՝ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալման պահից,  անդադար պնդում էին վերջինիս փաստաբաննները։ Երկու տարի յոթ ամիս Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և նրանց պաշտպանների կյանքը ամենօրյա պայքար էր արդարությանը հասնելու համար։

Ի վերջո, հասան առաջին հաջողությանը՝ ապացուցվեց գործի սարքովի լինելը գոյություն չունեցող հոդվածով։ Սակայն քանի դեռ աթոռից պոկված չէ վարչապետ կոչվածը, չի իմացվի, թե օրինակ երեքշաբթի օրը նշանակված  դատական նիստին ինչ ֆանտաստիկ մտահանգումներով հանդես կգան դատախազներն ու դատավորը, ովքեր արդեն շատ են խորացել անարդարության ճահճում։  Առաջին իսկ օրվանից էին լուրջ իրավաբանները նրանց զգուշացնում, որ  ինքնամոռաց ծառայամտությամբ կատարելով օրենքի խախտումներ՝ հարցականի տակ են դնում իրենց մասնագիտական ապագան, ավելին՝ իրենց ազատությունը։

Երկար վերլուծության նյութ է, թե ինչ արժեցավ այս խայտառակ դատավարությունը երկրի հեղինակության, այսօրվա աղետալի վիճակի և անձնապես յուրաքանչյուր հետապնդման ենթարկվածի վրա։ Այսօր առանձնացնենք մի կարևոր իրողություն․ այն, որ այս բաց դատավարությունը բացեց շատերի աչքերը։ Եթե սկզբնական շրջանում քչերն էին համարձակվում  բացեիբաց հայտարարել, որ գործը քաղաքական հետապնդում է և ուղղված է կարևոր անձանց ու ինստիտուտները վարկաբեկելուն, ապա ժամանակի ընթացքում  շատ շատերը եկան այդ կարծիքին։

Դրանում մեծ դեր խաղաց դատական նիստերի հեռարձակումները, որտեղ իրենց պահվածքով   պատկառանք էին ներշնչում մեղադրյալների կողմում նստածները, իսկ դատախազներն ու տուժողների ներկայացուցիչները (նաև տուժողները) մեղմ ասած՝ նյարդայնացնում էին։ Իրենց անմեղության գիտակցությամբ Քոչարյանն ու մյուսները ապացուցեցին, որ ոչ մի զիջման չեն գնալու իրենց ոտնահարված իրավունքների վերականգման հարցում։ Այդ կամքն ու վստահությունը փոխանցվելով աջակիցներին՝ ավելի ու ավելի ստվարացրեց  նրանց շարքերը։

ՍԴ որոշման կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն ու որդին շնորհակալություն հայտնեցին աջակիցներին՝ իրենց կողքին լինելու և չընկրկելու համար։ Իսկ իրականում երևի մենք պետք է շնորհակալություն հայտնենք ՀՀ երկրորդ նախագահին՝ իր տոկունությամբ և հավասարակշռվածությամբ  մեզ  օրինակ ծառայելու համար, իրեն մեղսագրված արարքների անհեռանկարությունը մինչև վերջ ապացուցելու պատրաստակամության  համար, զրկանքներին տղամարդավարի դիմանալու համար։ Շնորհակալություն հայտնենք, որ 537 օր ինքը լինելով լինելով նեղ տեղում՝ մեզ թույլ չտվեց կոտրվել ու հուսալքվել, կես ճամփից հեռանալ։ 

Քանի քանի անգամ համատարած ստից ու հայրենադավությունից զայրացած ու հուսահատված՝ ցանկացել ես թողնել դիրքերդ, բայց տեսնելով Ռոբերտ Քոչարյանի աննկուն ու սառնասիրտ  կեցվածքը, նորից ուղղել ես մեջքդ ու շարունակել ես գործդ․ ամեն մեկը իր գործը՝  փաստաբանը, լրագրողը, քաղաքական ու մշակությանի գործիչը, ձյան ու անձրևի տակ հավաքին մասնակցող աջակիցը։ 

Փաստորեն, հայկական գունավոր հեղաշրջման օտար սցենարիստները շատ լավ գիտեին ՀՀ Երկրորդ նախագահի ազդեցության ուժը, ինչի համար էլ հենց սկզբից մեկուսացրեցին նրան՝ օրենք ու բարոյականություն տրորելով։ Բայց կյանքը ցույց տվեց, որ անգամ նրանք էին թերագնահատել Ռոբերտ Քոչարյանի բացառիկությունն ու խարիզման, ինչի վկայությունը նրա օր օրի աճող վարկանիշն է, և տարբեր կողմերից հնչող այն միտքը, որ միայն Քոչարյանը կարող է երկիրն անդունդից հանել։

Սպասենք Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ 301․1 հոդվածով գործի դադարեցմանը՝ լիարժեք հաղթանակ զգալու համար։

Լիա Իվանյան


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

01:41
Քվեարկության արդյունքները՝ առցանց ռեժիմով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առցանց ռեժիմով ամփոփում է քվեարկության արդյունքները։
Աղբյուր` Panorama.am
01:30
Աշխարհը տեսավ, որ սա աննորմալների մի երկիր է. Արա Սաղաթելյան
«Մենք ունենք այն, ինչ ունեինք մինչև ընտրություն։ Գործող իշխանությունը  հավաքեց իր մեջ նախկինում եղած ամբողջ խնդիրները, կեղծիքները,...
Աղբյուր` Panorama.am
00:25
Արդյունքներ՝ Երևանի 3 տեղամասերից. «Հայաստան» 68,22 տոկոս, ՔՊ՝ 19.38 տոկոս
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հայտնեց, որ Երևանում մշակվել է ընդհանոր առամամբ երեք փոքր տեղամասի քվեարկության արդյունքները։ Ըստ այդ՝ 1....
Աղբյուր` Panorama.am
00:21
Հաշվարկը դեռ ընթանում է, իրական ընդդիմությունն իր ձայները պահելու/պաշտպանելու խնդիր ունի․ Տիգրան Աբրահամյան
ԱՀ նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն անդրադառնալով այս պահի դրությամբ ԿԸՀ ներկայացրած ընտրությունների նախնական արդյունքներին , գրում...
Աղբյուր` Panorama.am
00:16
ԿԸՀ-ն ներկայացնում է ժամը ՝ 00,00-ի դրությամբ ՀՀ-ում 168 տեղամասի արդյունքները
ԿԸՀ-ն ներկայացնում է ժամը ՝ 00,00-ի դրությամբ, ՀՀ-ում 168 տեղամասի արդյունքները։ Ըստ այդմ՝ «ՀԱԿ»-ը ստացել  է 251 ձայն կամ...
Աղբյուր` Panorama.am
00:13
Ամփոփվել են 156 տեղամասերի արդյունքներ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է 156 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքներ։ Պատկերն այսպիսին է.
Աղբյուր` Panorama.am
00:02
Պարզ է, որ Շուռնուխում նման «արդյունք» առանց կեղծիքի լինել չէր կարող. Վարդան Ոսկանյան
Իրանագետ, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Վարդան Ոսկանյանը գրում է.  «Շուռնուխի «արդյունքները» ստի և կեղծիքի...
Աղբյուր` Panorama.am
23:50
6 դեպքով հարուցվել է քրեկան գործ,որոնք վերաբերում են ընտրակաշառք տալուն,ստանալլուն և միջնորդելուն․Էդգար Արսենյան
Քվեարկության օրվա ընթացքում ստացված դիմումների, հաղորդումների, ԶԼՄ հրապարակումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն...
Աղբյուր` Panorama.am
23:41
ՔՊ-ի օգտին քվեարկած՝ ամբողջությամբ քրքրված քվեաթերթիկը հանձնաժողովը հրաժարվել է անվավեր համարել
Վայոց ձորի 36/1 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկած՝ ամբողջությամբ քրքրված քվեաթերթիկը...
Աղբյուր` Panorama.am
23:34
ԿԸՀ–ն ամփոփում է քվեարկության նախնական արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օնլայն ռեժիմով ամփոփում է քվեարկության արդյունքները։ Ժամը 23.17-ի դրությամբ պատկերը հետևյալն է։...
Աղբյուր` Panorama.am
23:28
Ինքը բոլորին վիրավորելով, մատ թափ տալով արեց դա.հանձնաժողովի նախագահը՝ Իոննիսյանի արարքի մասին
«Ինքը բոլորին վիրավորելով, մատ թափ տալով արեց դա»,-այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց Թիվ 9/21 ընտրական տեղամասի հանձնաժողովի...
Աղբյուր` Panorama.am
23:26
Աբգար, չներես ինձ,ես քեզ խաբել եմ, հայ ժողովրդի մասին հեքիաթներ պատմել, Գեղամ Նազարյան
«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության անդամ Գեղամ Նազարյանը, ում որդին զոհվել է պատերազմի ընթացքում, գրում է․...
Աղբյուր` Panorama.am
23:21
Սուրեն Սահակյանին և ՔՈ ՍԴԿ մեկ այլ վստահված անձի բերման են ենթարկել ոստիկանության բաժին
ՔՈ ՍԴԿ նախընտրական շտաբից հայտնում են․ «Քիչ առաջ Երևան քաղաքի 6/18 տեղամասում խոչընդոտել են ՔՈ ՍԴԿ Գործադիր Մարմնի անդամ, նախընտրական...
Աղբյուր` Panorama.am
23:14
ՀԵՑ-ը հայտնել է հոսանքազրկման պատճառը
 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պարզաբանում է ներկայացրել Հայաստանի տարբեր բնակավայրերում արձանագրված...
Աղբյուր` Panorama.am
23:02
6/18 տեղամասում ՔՈ ԳՄ անդամ Սուրեն Սահակյանն աթոռով խփել է վստահված անձի գլխին
6/18 տեղամասում ՔՈ ԳՄ անդամ Սուրեն Սահակյանն աթոռով խփել է վստահված անձի գլխին։ Այս մասին հայտնում է 168․am-ը։   
Աղբյուր` Panorama.am
22:37
Հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել և նախապատրաստվել է 66 նյութ, 2 քրեական գործ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում և կենտրոնական մարմնում 2021թ. հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների...
Աղբյուր` Panorama.am
22:36
Երկու պատգամավորի թեկնածու և երկու շտաբային աշխատակից այս պահին Արթիկից առևանգված են․ Հայկ Մամիջանյան
Դեռևս վաղ է ընտրությունների արդյունքների մասին խոսելը, բայց կներկայացնենք մի  քանի աղաղակող փաստեր։ Այս մասին ամփոփիչ ասուլիսին ասաց ...
Աղբյուր` Panorama.am
22:26
էլեկտրոնային քվեարկության արդյունքները
ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց էլեկտրոնային քվեարկության արդյունքները։ Ընտրողների ընդհանուր թիվը 650 է, քվեարկությանը մասնակցել...
Աղբյուր` Panorama.am
22:16
ՀԱՊԿ դիտորդները հրապարակել են Հայաստանում անցկացված ընտրությունների վերաբերյալ եզրակացությունը
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ասված է ՀԱՊԿ Խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
22:07
Տեղամասերում ընթանում է քվեաթերթիկների հաշվարկ
Ընտրատեղամասերում ընթանում է քվեաթերթիկների հաշվարկը։ 9/22 և 9/23 ընտրատեղամասերում փակ դռների հետևում է նաև Panorama.am-ի լուսանկարիչը։...
Աղբյուր` Panorama.am
21:59
Մի քանի քաղաքներ հոսանքազրկվել են
Հայաստանի տարբեր քաղաքների բնակիչներ ահազանգում են հոսանքազրկումների մասին։ Մասնավորապես, Panorama.am-ի խնբագրությանը Արմավիրի բնակիչները...
Աղբյուր` Panorama.am
21:50
Կրակոցներ՝ թիվ 11/11 ընտրատեղամասում
Հունիսի 20-ին՝ ժամը 08:30-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Ազատաշեն համայնքի 11/11 ընտրատեղամասում կրակոցներ են: Նույն օրը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
21:40
Հակաքարոզչական թերթիկներ տարածած անձը ներկայացել է ոստիկանություն
ՀՀ ոստիկանությունից հայտնում են. «Այսօր սոցցանցում տեղեկություն էր տարածվել ու տեսանյութ հրապարակվել, որ անհայտ անձը...
Աղբյուր` Panorama.am
21:27
Քվեարկությանը մասնակցել է ՔԿՀ-ներում ընտրության իրավունք ունեցող 812 անձ
2021 թվականի հունիսի 20-ի դրությամբ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվում են 2.019 կալանավորված անձ և...
Աղբյուր` Panorama.am
21:19
Քվեարկության մասնակցությունը 49.4 տոկոս է, ամենացածր մասնակացությունը Շիրակում է, ամենաբարձրը՝ Սյունիքում
Մայրաքաղաք Երևանում քվեարկելու իրավունք ունեցող 859 հազար քաղաքացիներից ժամը 20։00-ի դրությամբ ընտրություն կատարել է 442 հազար 8846-ը կամ...
Աղբյուր` Panorama.am
21:17
Հանձնաժողովի անդամն ուղղորդում է քաղաքացիներին ընտրելու ՔՊ-ի օգտին. Հաղորդում հանցագործության մասին
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի դիտորդը՝ մուտք գործելով տեղամասային կենտրոն ականատես էր եղել, թե ինչպես է Հանձնաժողովի անդամն...
Աղբյուր` Panorama.am
21:03
20։30-ի դրությամբ ոստիկանության «Թեժ գիծ» ստացվել է 87 ահազանգ
2021թ. հունիսի 20-ին ժամը 08:00-20:30 ընթացքում ՀՀ ոստիկանությունում «Թեժ գիծ» ստացվել է 87 ահազանգ, իսկ ԱՊՀ և միջազգային...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ընտրություններին մեծ խանդավառությամբ մասնակցեցին նաև հայրենադարձները. Արևելք
Հայաստան հաստատուած սփիւռքահայեր այսօր նոյնպէս կատարեցին իրենց քաղաքացիական պարտականութիւնը և մասնակցեցան Հայաստանի մէջ ընթացող արտահերթ...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոստիկանները 9/21 տեղամասից դուրս հանեցին Դանիել Իոաննիսյանին
9/21 ընտրատեղամասում լարված իրավիճակ է և հանձնաժողովը չի սկսել քվեաթերթիկների հաշվարկը: Այդ ընտրատեղամասում է գտնվում գտնվում ՔՊ...
Աղբյուր` Panorama.am
20:51
Ադրբեջանի դրոշի հետ մեկտեղ Շուշիում կծածանվի նաև Թուրքիայի դրոշը․ Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ ընտրություններին հաջորդած Հայաստանի նոր կառավարությունը դաս կքաղի անցյալում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}