Ձախի Հակոբը ազատության մեջ է, իսկ Աջի Հակոբը՝ անազատության մեջ․ Ռ․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Ձախից Հակոբն է։ Աջից էլ է Հակոբը։
Ձախի Հակոբը պատերազմի ժամանակ ո՛չ մի արժեքավոր բան չի արել, թեև պարտավոր էր, իսկ Աջի Հակոբը որպես կամավոր անցել է ողջ պատերազմի դժոխքը, թեև պարտավոր չէր։
Կապիտուլյացիայի լուրն առնելուն պես՝ Ձախի Հակոբը ենթադրաբար մտել է մկան ծակը, որ շանսատակ չանեն, իսկ Աջի Հակոբը ենթադրաբար գնացել է Կառավարության շենք՝ երկիրը կործանողներին հարցեր ուղղելու։
Օրերից մի օր Ձախի Հակոբը հարվածել է լրագրողի դեմքին, վնասել է նրա գույքը, իսկ Աջի Հակոբը ոչ ոքի չի հարվածել, ոչ մի գույք էլ չի վնասել։
Ձախի Հակոբը ազատության մեջ է, իսկ Աջի Հակոբը՝ անազատության մեջ։
Ինչ-որ բան սխալ չէ՞...
Ազատությու՛ն Հակոբ Բերբերյանին»։
Հարակից հրապարակումներ`
- Հակոբը քաղաքական ու ազգային բանտարկյալ է․ Ռուբեն Մելիքյանը՝ Հակոբ Պէրպէրյանի մասին
- Հակոբ Պէրպէրյանը կալանավորվել է՝ կառավարության շենքում զանգվածային անկարգություններ կատարելու մեղադրանքով
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին