Տնտեսություն 17:33 30/03/2021 Հայաստան

Հայաստանը ձու արտահանող երկրից դարձել է ձու ներկրող. Սուրեն Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը հերթական հրապարկմամբ անդրադարձել է ձվի շուկային.

«Հայաստանում «հավի ձվի» ապրանքային շուկայում առավել խոշոր ծավալներ ունեն 4 ընկերություններ՝ «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն, «Աշտարակ ձու» ՍՊԸ-ն, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ն և «Լուսակերտ» ՍՊԸ-ն:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականին սպառվել է 726.8 մլն ձու, 2019 թվականին՝ 720.6 մլն ձու, իսկ 2020 թվականին՝ 754.6 մլն ձու: Ձվի սպառումը կտրուկ տատանվում է Սուրբ Զատիկի և Ամանորի նախօրեին, երբ սպառման ծավալներն ավելանում են 5-10 անգամ։ Այդ ժամանակահատվածում հավի ձու արտադրող ընկերությունները նաև ձու են ներկրում, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունից և Բելառուսից։

Նկատի ունենալով տարվա ընթացքում սպառման ծավալների այդպիսի կտրուկ տատանումները և արտահանման բացակայությունը՝ ձու արտադրող ընկերություններն իրենց արտադրական հզորությունները հաշվարկում են ոչ թե նախատոնական օրերի պահանջարկով, այլ միջին օրականով։ Հակառակ դեպքում՝ տարվա մյուս օրերին ձվի գերարտադրություն կլինի։

Ձվի արտադրությունը նախնական փուլը ճտի արտադրությունը կամ ձեռքբերումն է, որը պահվում է մինչև 20 շաբաթ: Ստորև ներկայացված են Հայաստանի Հանրապետություն ճտի ներկրման վիճակագրական տվյալները:

Ներկայացված աղյուսակից պարզ է դառնում, որ ճտի ներկրման աշխարհագրության մեջ տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Մասնավորապես, եթե 2018 թվականին ճուտ ավելի շատ ներկրվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից, ապա արդեն 2019 թվականին ճտի ներկրման գերակշիռ մասը տեղի է ունեցել Վրաստանից: Հատկանշական է, որ 2000-ականներին Հայաստանն ինքն էր ձու և ճուտ արտահանում դեպի Վրաստան, իսկ այժմ արտահանող երկրից դարձել է ներկրող երկիր։

Հաջորդ կարևոր գործոնը ձվի արտադրության մեջ հավին տրվող կերի բաղադրիչներն են: Հարկ է նշել, որ հավի կերը բաղկացած է ցորենից, եգիպտացորենից, սոյայի և արևածաղկի քուսպից: Հավի կերը հիմնականում ներմուծվում է Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից և Ուկրաինայից: Ընդ որում, ձու արտադրող խոշոր ընկերությունները ինքնուրույն են ներմուծում հավի կեր, մինչդեռ փոքրերը ձեռք են բերում այն այլ ներմուծողներից: Հետևաբար, կերի համադրությունը տարբեր ընկերությունների մոտ տարբեր է, ինչն էական ազդեցություն է ունենում ձվի ինքնարժեքի վրա:

Անդրադառնալով ձվի շուկայում տիրող վերջին զարգացումներին՝ հարկ է նշել, որ 2021 թվականի մարտի վերջին տասնօրյակում նկատվում է ձվի դեֆիցիտ և գների բարձրացում, մասնավորապես՝ փոքր չափի մեկ ձուն վաճառվում է 75 դրամով, միջինը՝ 86, իսկ մեծ չափի ձուն՝ 100 դրամով:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվար ամսին ձվի գինն աճել է 26.4%-ով՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

Եթե 2018 թվականին ձվի արժեքը կազմում էր 40 դրամ, 2021 թվականին վերջինիս գինը հասել է միջինում 80 դրամի: Հարկ է նշել, որ ամենացածր գինը ձուն ունեցել է 2019 թվականի հունվար ամսին՝ 30 դրամ: Բացի այդ, պետք է նշել, որ առաջին տեսակի ձուն (փոքր), որը կազմում է ձվի շուկայի մոտ 65%-ը, սովորաբար մտնում է խանութ 58–60 դրամով և վերավաճառվում 68–75 դրամով:

Ձվի արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները ձվի շուկայում առաջացող պակասուրդը և գների շեշտակի բարձրացումը բացատրում են մի քանի գործոններով։

Դրանցից առաջինը, խոշոր տնտեսվարողների անցումն է կենտրոնացված մատակարարման, որի արդյունքում միջնորդ օղակները դուրս են մնացել մատակարարման շղթայից: Վերջիններս մեծ քանակությամբ ձու ձեռք են բերում սուպերմարկետներից, այնուհետև վերավաճառում փոքր խանութներում: Փոքր խանութները, իրենց հերթին, օգտվում են սպառողների շրջանում առաջացած խուճապից և վերահսկողության բացակայությունից: Արդյունքում՝ ձվի շուկայում ստեղծվել է իրավիճակ, երբ սուպերմարկետներն արտադրանքը վաճառում են մեկ գնով, իսկ փոքր խանութները՝ այլ գնով, ինչին էլ գումարվում է սպառողների խուճապը և լրացուցիչ գնումները:

Որպես երկրորդ պատճառ նշվում է հավի կերի և էներգակիրների գների բարձրացմամբ պայմանավորված ձվի թանկացումը, որի պարագայում 2020 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2021 թվականի փետրվար ամիս ընկած ժամանակահատվածում ձվի գինը թանկացել է 20%-ով: Հիշեցնենք նաև, որ հիմնականում բիզնեսի համար 2020 թվականի հուլիս 19-ից 6 տոկոսով թանկացավ բնական գազի սակագինը, իսկ 2021 թվականի փետրվարի 1-ից 8 տոկոսով բարձրացավ նաև էլեկտրաէներգիայի սակագինը։ Անշուշտ, դրամի շուրջ 10 տոկոս արժեզրկումը ևս իր ազդեցությունը թողեց ներկրվող կերերի և ճտերի գների վրա։

Պատճառներից երրորդը կորոնավիրուսային համավարակով և 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրության հետևանքով սահմանների փակ լինելն է, որի արդյունքում ճտերի ներկրումը սեպտեմբեր ամսից հետաձգվել և իրականացվել է միայն նոյեմբեր ամսին։ Նաև դրանով է պայմանավորված, որ 2021 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետությունում արտադրվել է ընտանի թռչունների թարմ կամ պաղեցված միս 714.7 տոննայի չափով, որը նվազել է 2020 թվականի հունվար ամսվա համեմատ 19.9%-ով (2020թ.-ի հունվարին՝ 891.9 տոննա)։

Այնուամենայնիվ, ձվի թանկացման հիմնական պատճառն այն է, որ յուրաքանչյուր տարի գարնանը՝ Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ խանութներում և սուպերմարկետներում ստեղծվում է արհեստական իրարանցում ձվի շուրջ, որի շրջանակներում կտրուկ բարձրանում է վերոնշյալ արտադրանքի գինը՝ ապահովելով գերշահույթ տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար»:


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}