Քաղաքական 12:45 31/03/2021 Տարածաշրջան

Washington Post․ Հայ գերիների հարցը լրացուցիչ հուզական նշանակություն կստանա ապրիլին

Վերլուծաբան Դեյվիդ Իգնատիուսը Washington Post-ում հրապարակված հոդվածում անդրադառնում է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Լեռնային Ղարաբաղի պատերազմին ու Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիներին։

Իգնատիուսը գրում է, որ Ադրբեջանը մինչ այժմ հրաժարվել է վերադարձնել ավելի քան չորս տասնյակ հայ գերիներին, որոնք գերեվարվել են Լեռնային Ղարաբաղի արյունալի պատերազմից հետո։

«Գերիների հարցն անցած աշնանը տեղի ունեցած պատերազմի դառը ժառանգությունն է, որի ընթացքում Ադրբեջանի ուժերը, որոնց աջակցում էին թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերը, վերականգնեցին վերահսկողությունը լեռնային տարածաշրջանի մեծ մասի վրա, որը պաշտոնապես Ադրբեջանի մաս է կազմում, բայց կառավարվում էր նրա մեծամասնությամբ հայ բնակչության կողմից 1994-ի անկախության պատերազմից հետո: Հայաստանն ասում է, որ կորցրել է ավելի քան 4000 զինվոր, ինչը ահռելի թիվ է փոքր ժողովրդի համար»,- գրում է Իգնատիուսը:

Անցյալ տարվա նոյեմբերին Ռուսաստանը միջնորդեց և կնքվեց հրադադարի համաձայնագիրը, խաղաղապահ զորքեր ուղարկեց՝ ամրապնդելով իր գերակայությունը Կովկասի տարածաշրջանում: Բայց հակամարտության հետցնցումները շարունակվում են, հատկապես Հայաստանում, որտեղ սպասվում են խորհրդարանական ընտրություններ:

«ԱՄՆ պաշտոնյաները ասում են, որ 52 հայեր դեռ գտնվում են Ադրբեջանում՝ չնայած ավելի վաղ գերիների փոխանակմանը: Բաքվի կառավարությունը պնդում է, որ այդ ձերբակալվածները պատերազմի զինվորներ չեն եղել, բայց հրադադարից հետո վիճելի տարածք են մտել նոյեմբերի վերջին ու ահաբեկչության մեջ կասկածվողներ են․ պնդում, որը Հայաստանը հերքում է։

Եվրոպայում պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Ռիկերը փետրվարին հեռախոսազանգի ժամանակ բարձրացրեց գերեվարվածների հարցը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ և խնդրեց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն թույլ տա այցելել բանտարկյալներին: ԿԽՄԿ-ին անհապաղ մուտքի իրավունք տրվեց: Հաջորդ շաբաթներին ԱՄՆ պաշտոնյաները շարունակեցին պաշտպանել ձերբակալվածներին ազատ արձակելը:

«Մենք հույս ունենք, որ ավելի շատ ձերբակալվածներ ազատ կարձակվեն։ Մենք բանակցություններ չենք վարում, բայց նրանց հորդորում ենք բարի կամք դրսևորել», - ասաց Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։

Դիտորդները հույս ունեին, որ Ադրբեջանը կարող է ազատ արձակել հայ գերիներին որպես բարի կամքի նշան մարտի 20-ին Նովրուզի առիթով: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաներում է շնորհել 148 գերիների, այդ թվում լրագրողների, ընդդիմադիր քաղաքական գործիչների և իրավապաշտպանների: Բայց հայ կալանավորվածները մնացին անազատության մեջ»,-բասվում է հոդվածում։

«Ադրբեջանցիներն առաջ են տանում իրենց կեղծ պատմությունն այն մասին, որ այդ մարդիկ ռազմագերիներ չեն, այլ հանցագործներ, քանի որ նրանք պատերազմից հետո են գերեվարվել», - հարցազրույցի ժամանակ ասել է Վաշինգտոնում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը:

Դեսպանն ասել է, որ նոյեմբերի 10-ին պատերազմի ավարտվելուց ի վեր Ադրբեջանի կողմից «կարգավորման կամ հաշտեցման իրական փորձ չի եղել»:

Նշվում է, որ Կոնգրեսի անդամները սկսել են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա այդ հարցի շուրջ: Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ  Շիֆի գլխավորած մի խումբ մարտի 16-ին օրինագիծ ներկայացրեց, որով Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված բնակիչներին:

Հիշեցվում է Human Rights Watch-ի մարտի 19-ի զեկույցն այն մասին, որ ադրբեջանական ուժերը պատերազմից հետո խոշտանգել են հայ ռազմագերիներին՝ հիմնվելով չորս նախկին գերիների հետ հարցազրույցների վրա: ՀՀ դեսպան Ներսեսյանը պնդում է, որ ադրբեջանական ուժերը ոչնչացնում կամ վնասում են նաև եկեղեցիները և կրոնական հուշարձանները պատերազմի ընթացքում իրենց գրաված տարածքներում:

Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը հարցազրույցի ժամանակ ասել է, որ Ադրբեջանը մերժում է Human Rights Watch-ի եզրակացությունները, բայց բանտարկյալների նկատմամբ վատ վերաբերմունքի վերաբերյալ ցանկացած լուրջ մեղադրանք կքննվի: Նա նաև վիճարկել է հայկական կրոնական վայրերին հասցված վնասի մասին լուրերը և մեջբերել անցյալում ադրբեջանական մզկիթներին հասցված վնասների հակադարձ հայցերը: «Երկու կողմից էլ շատ ցավ կա, և մենք պետք է դա ընդունենք», - ասել է նա:

«Գերիների հարցը լրացուցիչ հուզական նշանակություն կստանա ապրիլին, ամիս, երբ հայերն ամեն տարի հիշատակում են 1915-ին տեղի ունեցած զանգվածային սպանությունները: Յան Բրեմերը, միջազգային հայտնի մեկնաբան, վերջերս թվիթերում գրել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «կկատաղի Բայդենի վարչակազմի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու քայլից»:

Երկուշաբթի օրը վարչակազմի մի պաշտոնյա պատասխանեց. «Որպես Նախագահի թեկնածու՝ նախագահ Բայդենը ոգեկոչեց Օսմանյան կայսրության վերջին տարիներին իրենց կյանքը կորցրած 1.5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների: Նա այն ժամանակ ասաց, որ մենք երբեք չպետք է մոռանանք կամ լռենք այս սարսափելի իրադարձության մասին: Մենք հավերժ կհարգենք հայ ժողովրդի տոկունությունը՝ նման մեծ ողբերգության ֆոնին»:

Վարչակազմի մեկ այլ պաշտոնյա ասաց, որ կոտորածների պաշտոնական ճանաչման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել:

Այս տարվա ոգեկոչումը հատկապես դառն է լինելու՝ անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի պատերազմում Հայաստանի պարտության և դրան հաջորդած տառապանքի պատճառով»,-ասվում է հոդվածում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am
15:10
Պետությունն ինքն իրեն գցում է զավեշտալի, կատակերգական վիճակի մեջ. Գրողների միության նախագահ
«Մեր գրականությունն ունի կոմեդիական ժանրի պակաս և այս դատավարություններն իրենք հենց այդ կոմեդիաների ժանրը կլրացնեն»,- ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am
15:05
Երաշխավորում եմ, որ եթե այդ քայլերը չանենք, նոր պայթյուն է լինելու տարածաշրջանում. Փաշինյան
«Մեր նպատակը էն ա, որ ոչ թե դուք ասեք՝ վայ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, այլ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, մենք...
Աղբյուր` Panorama.am
14:54
Միությունների շենքերը պետականացնելուց հետո կարող են պայման դնել՝ Արարատ լեռը չնկարեք կամ բանաստեղծություններում չգրեք. Փաստաբան
«Խոսակցությունները, որ պետականցնենք, հետո կտանք նաև անհատույց օգտագործման, իհարկե, կարող է սկզբի համար կամ որոշ ժամանակ կրքերը չթեժացնելու...
Աղբյուր` Panorama.am
14:52
Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է
Երկու անձի մեղադրանք է ներկայացվել և նրանք կալանավորված են։
Աղբյուր` Panorama.am
14:46
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
Հավատարիմ մնալով խաղողագործների հետ չընդհատվող երկխոսության իր սկզբունքին՝ Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի...
Աղբյուր` Panorama.am
14:32
Թող Նկարիչների միության անդամներից շատ սրտացավ չլինեն մեր գույքի նկատմամբ. Սուրեն Սաֆարյան
«Սա մեր սեփականությունն է։ Ի՞նչ է նշանակում պետականացնել։ Ումի՞ց են պաշտպանում։ Թող միության անդամներից  շատ սրտացավ չլինեն։ Մենք շատ...
Աղբյուր` Panorama.am
14:31
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանը, որ գտնվում է  «Արմավիր» ՔԿՀ-ում, հոդված է գրել։...
Աղբյուր` Panorama.am
14:10
Զախարովա. Ռուսաստանը Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք է ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին վկայություններից հետո
Ռուսաստանի Դաշնությունը  Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք է ակնկալում մամուլում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական...
Աղբյուր` Panorama.am
14:06
Կառավարությունն էլ ձեզնից է աջակցություն ակնկալում.Փաշինյանը՝ Բրյուսովի նորանշանակ ռեկտոր Գյուրջինյանին
«Փակ-գաղտնի քվեարկությանը մասնկցած խորհրդի 18 անդամների կողմ քվերակության արդյունքում բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Կառավարությունը չի կարա գնա, մտնի ամեն դպրոց ասի՝ երեխանե՛ր՝ դուք այստեղ, ուսուցիչներ՝ դուք այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան
«Վերանայվել է դպրոցների տնօրենների նշանակման կարգը, այժմ գործում է նշանակման եռափուլ գործընթաց, իսկ վարչատնտեսական կառավարման մասով...
Աղբյուր` Panorama.am
13:28
ՔԿ. Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող
Քննչական կոմիտեն ստացել է հանցագործության մասին հաղորդում այն մասին, որ 2024թ․ ապրիլի 15-ին, երեկոյան, համապատասխան քննչական գործողությունը...
Աղբյուր` Panorama.am
13:22
GRECO կոչ է անում ավելի ուժեղ վերահսկողություն և հաշվետվողականություն ցուցաբերել բարձրագույն գործադիր գործառույթներում և ոստիկանությունում
Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) այսօր հրապարակված զեկույցում կոչ է անում Հայաստանին շարունակելու իր...
Աղբյուր` Panorama.am
13:09
Ինչ-որ ասում ես, լավ ես անում, ոստիկանների մասին աշխատի քիչ խոսես. Զգուշացում Չախալյանին
«Ինչ-որ ասում ես, լավ ես անում, ոստիկանների մասով  ընդհանրապեսաշխատի քիչ խոսես, ոչ լավ, ոչ վատ»,-կառավարության շենքի դիմաց...
Աղբյուր` Panorama.am
12:58
Գիշերամիզություն ունեցող զինծառայողները չեն խուսափի զինծառայությունից.Սուրեն Պապիկյան
«Առանց կլինիկական դրսևորումների և ախտաբանական փոփոխությունների կիստաներ ունեցող կամ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի...
Աղբյուր` Panorama.am
12:34
Վահագն Չախալյան. Մեր պայքարը լինելու է շարունակական, մինչև կանգնեցնենք Նիկոլին
«Stop Նիկոլ», «Բավ է», «Ոչ միջանցքին» գրություններով ցուցապաստառներով, «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սամվել Վարդանյանին տնային կալանքի տակ թողնելու իշխանության որոշումը շատ խորամանկ է. Փաստաբան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը, արձագանքելով Սամվել Վարդանյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշմանը, գրում է. «Փաստորեն էս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան
14:55 18/04/2024

Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}