Տնտեսություն 13:15 31/03/2021 Հայաստան

Թադևոս Ավետիսյան. Կառավարությունը հետևողականորեն պատժում է վարկի բեռի տակ կքած գյուղացիներին

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը տարածել է գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ.

«Նախորդ տարի պոպուլիստական վառ փաթեթավորմամբ մեկնարկած «հակաճգնաժամային» երկրորդ միջոցառումը նպատակ ուներ չեզոքացնել կորոնավիրուսի տնտեսական հետևանքները գյուղատնտեսության ոլորտում։

Բնականաբար, այս դեպքում ևս իշխող քաղաքական խմբակն իր դերի մեջ էր։ Կառավարության նիստում հաստատվեց հերթական ականջահաճո և բարձրագոչ նպատակը՝ գյուղատնտեսության ոլորտում սրվող և նոր առաջացող խնդիրների ֆոնին։

Իսկ իրականում այս միջոցառմամբ նախատեսված էր՝ գյուղատնտեսությամբ զբաղվող այն անձինք, որոնք չունեն ժամկետանց վարկային և հարկային պարտավորություններ, կարող էին ստանալ արտոնյալ վարկեր 2020թ․ ապրիլից մինչև դեկտմեբերն ընկած ժամանակահատվածում։

Այս վարկերի տոկոսային ծախսերը վճարում է (սուբսիդավորում է) պետությունը։

Փաստորեն, կառավարությունը մերժեց աջակցել այն գյուղացիներին, որոնք նաև հենց այդ կառավարության ապաշնորհության և անգործության հետևանքով են հայտնվել վարկային անելանելի բեռի տակ։

Իրականում այս գյուղացիներն են հանդիսանում պետական աջակցության առաջնային շահառուներ, սակայն այդպես էլ դուրս մնացին պետական սուբսիդավորմամբ մատչելի վարկ ստացողների շրջանակից։ Այսպիսով, նրանք մնալու են աղքատության ճիրաններում՝ սոցիալական նպաստի հույսին։

Պաշտոնական տվյալների համաձայն 2020թ․ այս ծրագրով շուրջ 27 հազար տնտեսվարողներ ստացել են արտոնյալ վարկեր՝ 1 միլիոն դրամի չափով և զրո տոկոս տոկոսադրույքով, երկու տարի ժամկետով։ Ի դեպ ծրագրի շահառուներից որևէ մեկը չի ունեցել ժամկետանց վարկային պարտավորություններ։

Ավելին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ այս ծրագրի միջոցով վարկառուների 25 տոկոսի մոտ արձանագրվել են արտոնյալ վարկի նպատակային օգտագործման խնդիրներ։ Այսինքն՝ ծրագրով ծախսված պետական միջոցների առնվազն 25 տոկոսն ունի փոշիացման իրական ռիսկ։

Գյուղատնտեսության ոլորտում օր-օրի ահագնացող խնդիրների ֆոնին, սպասվող առարկայական լուծումների փոխարեն՝ օրվա քաղաքական իշխանությունն իրականում շարունակում է իր հակասոցիալական վարքագիծը։

Այս ամենի ևս մեկ օրինակ է 2021թ․ մարտի 25-ի կառավարության նիստի 38-րդ հարցը (օրակարգը հասու է https://www.e-gov.am/sessions/ հղումով):

Մասնավորապես, կառավարությունը որոշեց 2021թ․ ապրիլից մինչև հոկտեմբերի 1–ը նորից և նույն խնդրահարույց մեխանիզմով իրականացնել գյուղատնտեսության ոլորտում վերը նշված օժանդակության ծրագիրը, որն ավարտվել էր 2020թ․ դեկտեմբերին։ Պետական բյուջեից լրացուցիչ տրամադրեցին 1,6 միլիարդ դրամ՝ առանց հաշվի առնելու այս ծրագրի շահառուների շրջանակին, նպատակայնությանն ու հասցեականությանը վերաբերող և բացահայտված բազմաթիվ խնդիրները։

Բա ու՞ր մնաց ձեր նախընտրական խոստումը՝ «նպաստից դեպի աշխատանք և կայուն եկամուտ»։
Ամփոփում. իրական խնդիրներից շեղելու իրենց խմբակի նեղ քաղաքական շահին ավելացել է նորը։ Վերարտադրվելու համար ունեն կենսական անհրաժեշտություն, իսկ դրա համար էլ կարիքն ունեն իրացնելու պոպուլիստական նոր չափաքանակներ։ Բնականաբար, այս նպատակով ջանք չեն խնայում, իսկ հանրօգուտ բանի անընդունակ են ...»։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:51
Մակրոնը Զելենսկուն պարգևատրել է Պատվո լեգեոնի շքանշանով
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզ կատարած այցի ընթացքում Վլադիմիր Զելենսկիին պարգևատրել է Պատվո լեգեոնի շքանշանով, գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
12:43
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության «Կոռուպցիայի ընկալման ցուցիչ-2022»-ում ՀՀ-ն նահանջ է գրանցել. Նիկոլ Փաշինյան
«Օրեր առաջ հրապարակվեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության «Կոռուպցիայի ընկալման ցուցիչ-2022» զեկույցը,...
Աղբյուր` Panorama.am
12:35
Մասիսում այսօր 9 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
12:30
Սեքսոպաթոլոգ. Այսօր մարդիկ ավելի քիչ սեռական ակտիվություն ունեն, քան նախկինում
Սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյանը գրում է. «Այսօր մարդիկ ավելի քիչ սեռական ակտիվություն ունեն, քան նախկինում Պարադոքսալ է այն փաստը, որ...
Աղբյուր` Panorama.am
12:21
Արցախում գործող հովհարային անջատման ժամանակացույցում փոփոխություններ են մտցվում
Արցախէներգո ՓԲԸ-ն հայտնում է, որ գազամատակարարման բացակայության պատճառով, օդային գծերի վրա առկա բեռը թեթևացնելու նպատակով, փետրվարի 9-ի ժամը...
Աղբյուր` Panorama.am
12:11
«Ես ինձ հաջողակ համարեցի, երբ վերադարձա հայրենի գյուղ և հիմնեցի առաջին բիզնեսը». շեֆ խոհարար Յուրա Սարգսյան
Շեֆ խոհարար Յուրա Սարգսյանը Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքից է, որն արդեն հայտնի է գաստրոտուրիզմով։ Յուրան այստեղ հիմել է երկու...
Աղբյուր` Panorama.am
11:58
Ես էլ եմ ցավակցել Թուրքիային և ճիշտ եմ արել. Ալեն Սիմոնյան
«Ես էլ եմ ցավակցել Թուրքիային և ճիշտ եմ արել, որովհետև հասկանում եք, որ 10 000 զոհ քաղաքացիական բնակչության մեջ և այն արհավիրքը, որ մենք...
Աղբյուր` Panorama.am
11:50
Հայաստանը համաշխարհային ֆինանսատնտեսական քարտեզում. որտեղից սկսել
Ամունդի-Ակբա ընկերությունը Հայաստանում համախմբել է տարբեր ոլորտների առաջատարներին՝ քննարկելու համաշխարհային մակրոտնտեսության, ակտիվների...
Աղբյուր` Panorama.am
11:36
Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի
Ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ համաձայնություն է տվել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
11:30
Amnesty International-ն Ադրբեջանի իշխանություններից պահանջել է բացել Լաչինի միջանցքն ու վերջ դնել հումանիտար ճգնաժամին
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ծավալուն հայտարարությամբ անդրադարձել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհն...
Աղբյուր` Panorama.am
11:25
Դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը ԼՂ-ի գազամատակարարումը դադարեցրել է 7 անգամ. Նիկոլ Փաշինյան
«Երեկ Ադրբեջանը կրկին փակել է ԼՂ-ի գազամատակարարման խողովակը, մինչդեռ գազամատակարարումը վերականգնվել էր մեկ օր առաջ մինչ այդ Ադրբեջանը...
Աղբյուր` Panorama.am
11:15
Ձեզ տեղն է. Գեղամ Մանուկյանը՝ Արցախի ԱԺ պատգամավորներին
«Թուրքիայում երկրաշարժ է, Թուրքիայում աղետ է։ Նույն Թուրքիան, Կնյազ Հասանովի հայրենակիցներին երեկ չէ առաջին օրը գնդակոծում էր Հյուսիսային...
Աղբյուր` Panorama.am
11:10
Եվրոպայից Սիրիա` ոչինչ. Սիրիայում բարձրաձայնել են երկրաշարժից հետո Արևմուտքի օգնության բացակայության մասին
Արևմուտքը չի օգնում Սիրիայի կառավարությանը երկրաշարժի հետևանքների վերացման հարցում և պատրաստ է օգնություն ուղարկել միայն այն շրջաններ, որոնք...
Աղբյուր` Panorama.am
11:02
Կառավարությունն այսօր կմերժի «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում «ՅՈՒԳՈՒԱՐ» ՍՊԸ-ի ներառման հայտը
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 43 նախագիծ, որից զեկուցվող է միայն 3-ը: Մինչև կառավարության նիստի մեկնարկը e-gov.am...
Աղբյուր` Panorama.am
10:50
Արցախում մեկնարկել է տնտեսավարողներին միանվագ դրամաշնորհի տրամադրման նպատակով դիմումների ընդունման գործընթացը
ԱՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ մեկնարկել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ֆրանսիացի ժանդարմներ են գալու Հայաստան, քանի որ ՀՀ իշխանությունների խոսքերին չեն հավատում. Արթուր Խաչատրյան
Խաչատրյանի ելույթի ավարտից հետո՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց. «Ձեզ լսելով հասկացա, որ ամեն ինչ, իրոք, ճիշտ ենք անում»։
Աղբյուր` Panorama.am
10:30
«L'oreal»-ին մեղադրել են քաղցկեղ առաջացնող կոսմետիկա վաճառելու մեջ
Փետրվարի սկզբին հայտնի դարձավ, որ տասնյակ ամերիկուհիներ հայցեր են ներկայացրել երկրի դատարաններ «L'Oréal»-ի և կոսմետիկ այլ...
Աղբյուր` Panorama.am
10:17
Հրդեհ Մարալիկի կարի արտադրամասի բամբակի պահեստում
Փետրվարի 9-ին, ժամը 05։42-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի կարի արտադրամասի բամբակի...
Աղբյուր` Panorama.am
10:08
Դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները չեն դադարեցվել և չեն էլ կարող դադարեցվել. Փաստաբան
Փաստաբան Երեմ Սարգսյանը գրում է.  «Դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները չեն դադարեցվել և չեն էլ կարող դադարեցվել։ ԲԴԽ...
Աղբյուր` Panorama.am
10:00
Վահան Տերյանի ծննդյան օրն
«Այո՛, այսօր էլ մեր հոգին կարոտ է Վ. Տերյանի լուսեղեն երգին։ Այն անհրաժեշտ է մեր բարդ ու տագնապալի դարաշրջանի մարդուն։... Սա է բանաստեղծի իսկական անմահությունը»։
Աղբյուր` Panorama.am
09:52
Ի՞նչ է սա, եթե ոչ փաշինյանական հաշվարկված և պլանավորված պարտության նոր ծրագիր. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Եթե Ադրբեջանը հասել է նրան, որ ԵՄ դիտորդական...
Աղբյուր` Panorama.am
09:45
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 12391-ի
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 12391-ի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հատնել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների վարչությունը...
Աղբյուր` Panorama.am
09:38
«Ժողովուրդ». Ինչպիսի անպատասխանատվություն են ցուցաբերում պետական պաշտոնյաները պետության նկատմամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որ ամենաշատն է աղաղակում պետական ինստիտուտների կայացման...
Աղբյուր` Panorama.am
09:35
«Հրապարակ». ՄԻՊ-ը նոր ԺՊ ունի՝ Հրանտ Ջիլավյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Քրիստինե Գրիգորյանի հրաժարականից հետո մարդու իրավունքների պաշտպանի արդեն 2-րդ ժամանակավոր...
Աղբյուր` Panorama.am
09:32
«Փաստ». Միրզոյանը որոշել է «սիրտը բացել» եվրոպացիների առջև
«Փաստ» թերթը գրում է. «Նախ՝ Բրյուսել, ապա Բեռլին այցելած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան ի հանդիպումների հետ կապված...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Ժողովուրդ». Սեյրան Օհանյանի պատգամավորական լիազորությունները կհամարվեն դադարեցված, երբ ազատազրկման դատապարտելու որոշում կայացվի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ն երեկ անձեռնմխելիությունից զրկեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Հրապարակ». Փաշինյանի վախերը ժամանակի հետ աճում են
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի վախերը ժամանակի հետ աճում են։ Երեկ ԱԺ մուտքի անցակետում ՊՊԾ աշխատակիցները մեր...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Փաստ». Իշխանությունները հատկապես ծախսային մասով իրականացնում են անարդյունավետ քաղաքականություն
«Փաստ» թերթը գրում է. «Տնտեսագետները պարբերաբար նշում են, որ Հայաստանի գործող իշխանությունները հատկապես ծախսային մասով...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». Փաշինյանի ուշագրավ հայտարարությունը խորհրդարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարություններ արեց խորհրդարանում։ Պատասխանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Հրապարակ». Գագիկ Մելքոնյանին հետ է պահել Սեյրան Օհանյանի հետ երբեմնի մտերմությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու փակ-գաղտնի քվեարկությանը ՔՊ-ի 71 հոգանոց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ձեզ տեղն է. Գեղամ Մանուկյանը՝ Արցախի ԱԺ պատգամավորներին
12:54 09/02/2023

Ձեզ տեղն է. Գեղամ Մանուկյանը՝ Արցախի ԱԺ պատգամավորներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}