Քաղաքական 14:18 01/04/2021 Հայաստան

Գեղամ Նազարյան. Լելե Թեփեում դիտավորյալ ցեղասպանություն է եղել, Շուշիում՝ հրեշավորություն

«Անմեղսունակությո՞ւն էր Լելե Թեփեի օպերացիան այդ ձևով իրականացնելը, թե՞  դավաճանությունը, դեռ պետք է պարզել։ Բայց այն, ինչ մենք հասցրել ենք ճշտել լավատեղյակ աղբյուրներից, փաստում է՝ սարսափելի մի բան է եղել»,-«Հայելի» ակումբում հայտարարեց «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմադիր Գեղամ Նազարյանը, ում կրտսեր որդին՝ Աբգարը զոհվել է Արցախի պատերազմում։

Հիշեցնենք, որ երեկ նախաձեռնությունը տարածել էր հայտարարություն՝ պահանջելով հայտնաբերել Լելե Թեփեի գործողության քաղաքական որոշման պատասխանատուին։ Հայտարարության ներքո ստորագրել էին մի քանի տասնյակ զոհված զինծառայողների ծնողներ։

Գեղամ Նազարյանի համոզմամբ, 44 օր տևած պատերազմի ելքը վճռվել է հենց Լելե Թեփեի օպերացիայի ժամանակ, երբ քաղաքական որոշում է կայացվել առանց տեղանքը հետախուզելու, առանց գնահատելու մեր ուժերը, առանց նախապատրաստության։

«Ավելին, տեղի է ունեցել մեկ այլ հանցագործություն։ Մեր գրոհող զորքը բուն օպերացիայի մասին իմացել է ընթացքի ժամանակ, երբ տանկերով ընթացքի մեջ են եղել։ Սա ոչ թե ռազմական գործողություն է հիշեցնում, այլ դիտավորյալ ցեղասպանություն։ Ամենամեղմ գնահատականով, այդ գործողության ընթացքում 650 զոհ ենք ունեցել, 44 տանկից 42-ը թողել ենք մարտի դաշտում»,-ասաց Գեղամ Նազարյանը՝ ավելացնելով, որ 42 տանկով կարելի էր վճռել ցանկացած պատերազմի ելք, սակայն այդ  գործողության հետևանքով մի քանի ժամում այդ տանկերը  նվիրվել են թշնամուն։

Քաղաքագետը հրեշավոր է որակում փաստը, երբ գործողության ընթացքում պետության ղեկավարը միջազգային լրատվամիջոցին հարցազրույց է տալիս ու մանրամասնում, որ հարավային ուղղությամբ կարևոր գործողություն է ընթանում։

«Մեր արցախյան աղբյուրները հայտնում են, որ երբ տանկերը Ա կետից Բ կետն էին շարժվում, ամբողջ Ստեփանակերտը խոսում էր, թե մեր զորքերն ուր են գնում։ Բնականաբար, եթե Ստեփանկաերտում խոսում էին, եթե Նիկոլ Փաշինյանը RBC-ին պատմում է, ապա դրա մասին իմանում են նաև Ադրբեջանում, Թուրքիայում։ Սրանք հարցեր են, որոնք պետք է պատասխան ստանան»,-նշեց բանախոսը՝ հիշեցնելով, որ զոհված զինծառայողների ծնողները խորհրդարանական խմբակցություններից պահանջում են Լելե Թեփեի օպերացիայի վերաբերյալ լսումներ անցկացնել։

Քաղաքագետ Գեղամ Նազարյանը խոստովանում է՝ գնալով համոզվում է, որ Լելե Թեփեի օպերացիայի նպատակը եղել է ոչ թե քարոզչությունը, այլ հենց բանակի ողնաշարը ջարդելը։

«Զինվորականների, զինվորների, սպայական կոչում ունեցողների հետ երբ մենք խոսում ենք, պարզվում է, որ մի քանի հակահարվածի անհաջող փորձեր են իրականացվել նույն ուղղությամբ էլի մեծ կորուստներով։ Տեղի է ունեցել ցեղասպանություն, մեր երեխաներին տարել են, դիտավորությամբ դրել հարվածի տակ։ Եվ եթե ինչ-որ մեկի մտքով անցնում է, որ որոշ ժամանակ հետո մենք մոռանալու ենք տեղի ունեցածը, սխալվում են։ Մենք բոլորս՝ առողջ ուժերը, որոնք այս երկորւմ մեծամասնություն են կազմում, պետք է ավելի ակտիվ լինեն, ստեղծեն այնպիսի մթոնոլորտ, որ գերագույն գլխավոր կապիտուլյանտը հասկանա, որ ինքը Հայաստանում տեղ չունի, որ ինքը Հայաստանի քաղաքական կյանքում տեղ չունի և իր միակ տեղը բանտախուցն է»,- ընդգծեց Նազարյանը։

Նա ընդգծեց, մեկ օրում տարածած հայտարարությանը միացել է 150 մարդ, սակայն իրականում իրենց շարքերն ավելի ստվար են։

«Նահատակված զինծառայողների ծնողների 99 տոկոսը հասկանում է, թե ինչ է եղել, մինչև վերջ հետամուտ են լինելու, որ մեղավորները կրեն ամենախիստ պատիժը։ Մենք մեր ձեռքերը ծալած չենք նստելու։ Հիմա ուսումնասիրում ենք, թե ինչ հրեշավարություն է տեղի ունեցել Շուշիում։ Դրան հետո կանդրադառնանք»,-ասաց պատերազմում զոհված Աբգարի հայրը։

Նա հույս ունի որ խորհրդարանական երկու ուժեր՝ «Բարգավաճ Հայաստան»-ն ու «Լուսավոր Հայաստան»-ը կարձագանքեն, վստահ չէ, որ «Իմ քայլ»-ից  կարձագանքնեն հայտարարությանը։
Մինչ «Հայելի» ակումբը գալը՝  Նազարյանը  անհատական էլեկտրոնային փոտով նամակներ է ուղարկել այդ խմբակցության անդամներին, հորդորել է մարդ մնալ։

«Գնալ-կանգնել մի մարդու կողքին, որ թշնամուն հանձնել է Շուշին, ով առնվազն հինգ հազար լույս տղերքի զոհվելու թիվ մեկ մեղավորն է, առնվազն անմեղսունակություն է։ Ես հուսով եմ, որ իրենք կանգ կառնեն, կհասկանան։ Ի վերջո, անկախ այն բանից, թե Նիկոլն ինչքան է խոսում, հայտարարություններ անում, լայվեր անում, պատուհանից ինչ է նկարում ու ցուցադրում, նրա ապագան կանխորոշված է։ Ուղղակի դա օրերի հարց է, թե երբ է նա վռնդվելու ու կանգնելու դատարանի առաջ»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Նազարյանի հիմնադրած նախաձեռնության կազմում են պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, պատերազմի մասնակիցները, պատերազմի ընթացքում վիրավորված տղաներն ու նրանց ընտանիքի անդամները։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:41
Եթե սա չէ քաղաքական հետապնդումը, բա էլ ո՞րն է. Չարչյանի պաշտպան
«Սպասելի էր դատարանի որոշումը դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, նախադրյալներ կային փորձաքննություն նշանակելու և հասկանալու,...
Աղբյուր` Panorama.am
20:20
Սեպտեմբերի 27-ին կկատարվի հոգեհանգիստ զոհված հայրենյաց պաշտպանների համար
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա Սուրբ Գայանե վանքում։
Աղբյուր` Panorama.am
20:01
Արմեն Չարչյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն։
Աղբյուր` Panorama.am
20:00
Կամերային երաժշտության կենտրոնը համերգով կնշի Կոմիտաս վարդապետի ծննդյան օրը
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը համերգ կնվիրի Կոմիտաս Վարդապետի ծննդյան 152-ամյակին: Կամերային երաժշտության ազգային կենտրոնից...
Աղբյուր` Panorama.am
19:51
Սերգեյ Սարկիսովը գրող Մաքսիմ Գորկու սիրուհու մասին պատմող սերիալ կնկարահանի
Ռուսաստանաբնակ միլիարդատեր, ռեժիսոր Սերգեյ Սարկիսովը և «БЛИЦ ФИЛЬМ» կինոստուդիան ֆիլմն են նկարահանում գրող Մաքսիմ Գորկու սիրուհու...
Աղբյուր` Panorama.am
19:42
ԱՄՆ-ում աֆղանստանցի փախստականները հարձակվել են ամերիկացի զինվորի վրա
Ամերիկացի զինվորը պնդում է, որ հարձակման է ենթարկվել մի խումբ աֆղան փախստականների կողմից, որոնք ժամանակավորապես պահվում են Նյու Մեքսիկոյում...
Աղբյուր` Panorama.am
19:33
Ժողովրդական արվեստների թանգարանն Եվրոպական ժառանգության օրերին կմիանա միջոցառումների հատուկ ծրագրով
Այցելուները հնարավորություն կունենան դիտելունաև թանգարանի ժամանակավոր ցուցասրահում օրերս բացված պրիմիտիվիստ գեղանկարիչների նկարների «Հայաստան. լույսն իմ մեջ» խորագրով ցուցահանդեսը:
Աղբյուր` Panorama.am
19:22
Ախալցխայի հայկական 15 գյուղերը շրջանային խորհրդում կունենան երկու պատգամավոր, ինչից դժգոհ է շրջանի հայ հասարակությունը
Հոկտեմբերի 2-ին Վրաստանում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ akhaltskha.net-ը գրում է, որ Ախալցխայի քաղաքային...
Աղբյուր` Panorama.am
19:14
Վարագա Սուրբ Խաչի տոնը՝ սեպտեմբերի 26-ին
Ի տարբերություն մյուս եկեղեցիների, Հայ Եկեղեցին ունի նաև Խաչին նվիրված զուտ ազգային մի տոն, որը հայտնի է Վարագա Սուրբ Խաչ անունով: Այն միշտ տոնում են Խաչվերացից երկու շաբաթ հետո։
Աղբյուր` Panorama.am
19:04
COVID-19 պանդեմիան կավարտվի մեկ տարի անց. «Moderna»-ի ղեկավար
Կորոնավիրուսի պանդեմիան կարող է ավարտվել հաջորդ տարվա աշնանը՝ հաշվի առնելով պատվաստանյութերի աճող արտադրությունը, հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
18:58
Երրորդ աշխարհի երկիրը. Թրամփը պատմել է, թե ինչ ապագա է սպասվում ԱՄՆ-ին
Մեքսիկայի հետ սահմանին միգրացիոն ճգնաժամի սրման պատճառով ԱՄՆ-ն  կարող է վերածվել «երրորդ աշխարհի երկրի», հայտարարել է Սպիտակ...
Աղբյուր` Panorama.am
18:55
Դատավոր Դանիբեկյանը կրկին բացառիկ աջակցություն տրամադրեց Ադրբեջանի իշխանություններին. Խամոյան. news.am
Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության անդամ, նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն...
Աղբյուր` Panorama.am
18:47
ԱՄՆ-ն թույլատրել է սահմանափակ ֆինանսական գործարքներ իրականացնել թալիբների հետ
ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը հրապարակել է երկու գլխավոր լիցենզիաներ, որոնք թույլ են տալիս գործողություններ իրականացնել «Թալիբան»...
Աղբյուր` Panorama.am
18:39
Սևանա լիճը հնարավոր է մաքրել «ծաղկած» նյութերից․ գիտնականներն առաջարկում են մատչելի և անվնաս տարբերակ
Օրերս Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան հաղորդագրություն տարածեց, որ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական...
Աղբյուր` Panorama.am
18:33
Մերկելի դիմանկարով ոսկե դրամներ են հայտնվել Գերմանիայում
Գերմանիայում սկսել են վաճառել կանցլեր Անգելա Մերկելի դիմանկարով մետաղադրամներ: Լուրը հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն: Նման հուշանվեր...
Աղբյուր` Panorama.am
18:27
Երիտասարդ չինացին մահացել է 10 րոպեում 1,5 լիտր գազավարված ըմպելիք խմելուց հետո
Պեկինի 22-ամյա բնակիչը մահացել է 10 րոպեում մեկուկես լիտր բարձր գազավորված ըմպելիք խմելուց հետո: «Գազետա ռու»-ն հաղորդում է, որ այդ...
Աղբյուր` Panorama.am
18:21
«Ադրբեջանը՝ հաղթելով պայմանավորված պատերազմում, ջախջախիչ պարտություն է կրում դիվանագիտական ճակատում. Ղազինյան
«Երեկ նստելով բանակցությունների սեղանին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջավայրում Ալիևը խելոք ընդունեց, որ Արցախի հարցը լուծված չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն անելիք ունի»։
Աղբյուր` Panorama.am
18:18
Պատերազմի զոհերին նվիրված հուշաքարերի բացում՝ զորամասում
ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում տեղի են ունեցել 2020 թվականի հուլիսյան մարտական...
Աղբյուր` Panorama.am
18:16
ԱԱԾ. Բացահայտվել է ռազմամթերքի մատակարարման գործընթացում ԶՈւ բարձրաստիճան պաշտոնյայի լիազորությունները չարաշահելու դեպքեր
Բացահայտվել են ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից...
Աղբյուր` Panorama.am
18:14
«Թալիբան»-ը միջազգային հանրությանը կոչ է անում իրենց ուժի մասին դատելու համար 20 ամիս ժամանակ տալ
Միջազգային հանրությունը Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժմանը պետք է տա 20 ամիս ժամանակ: ՏԱՍՍ-ի փոխանցմաբ,...
Աղբյուր` Panorama.am
18:07
Պուտինը հայտարարել է երկրի բնության պահպանման կարևորության մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է երկրի բազմազան բնությունը՝ որպես  ազգային հարստություն, պահպանելու կարևորության մասին: Այս...
Աղբյուր` Panorama.am
18:02
Տավուշի բերդի պեղումները կշարունակվեն նաև հաջորդ տարի
Պեղումների արդյունքում հայտնաբերված հնագիտական գտածոները ուսումնասիրությունից և վերականգնումից հետո կհանձնվեն Բերդի երկրագիտական թանգարանին՝ ցուցադրությունը համալրելու նպատակով։
Աղբյուր` Panorama.am
17:54
Սննդաբանները թվարկել են նախաճաշի 4 վտանգավոր մթերքները
Սննդաբանները նշել են նախաճաշի հայտնի մթերքները, որոնք կարող են առաջացնել վաղաժամ ծերացում: Այդ մասին գրում է Rosbalt-ը: Ըստ Eat This-ի՝...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ջուբգա բնակավայրի վրա հսկայական պտտահողմ է հայտնվել
Տուապսեի շրջանի Ջուբգա բնակավայրի վրա հսկայական պտտահողմ է հայտնվել, որը նկարահանել են ականատեսները: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ...
Աղբյուր` Panorama.am
17:42
25.09.2021. Արցախում կորոնավիրուսի 4 դեպք է գրանցվել
Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 24-ին կատարվել է 45 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։...
Աղբյուր` Panorama.am
17:35
84 մեղադրյալ, 8 դատապարտյալ՝ պատերազմի հետ կապված Արցախից ՀՀ ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու և շրջանառելու վերաբերյալ քրգործերով
2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ին Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ռազմագործողություններով...
Աղբյուր` Panorama.am
17:26
Վրաստանի լեռնային շրջանից ուղղաթիռով են զբոսաշրջիկներին տարհանել սողանքներից ճանապարհի փակվելու պատճառով
Վրաստանում Տուշեթիի բարձր լեռնային շրջանում արգելափակված տեղացի բնակիչներն ու զբոսաշրջիկները տարհանվում են ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
17:18
Եթե խախտվում է պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտը, ապա ավելի լավ է այն առհասարակ չլինի. Արամ Վարդևանյան
«Խնդիրներից մեկը վերաբերում էր ԱԺ նախագահի ընտրությանը, երբ բացի Ալեն Սիմոնյանից առաջադրված մյուս երկու թեկնածուները հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
17:17
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսով վարակվել է ընտանի կզաքիսը
ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են Ֆլորիդայում ընտանի կզաքիսի մոտ COVID-19-ի հայտնաբերման առաջին դեպքի մասին: Ըստ «Գազետա ռու»-ի՝...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ցավակցողն է, որ ցավակցվելու է, հատկապես նրանք, որոնք ճանապարհի կեսից որոշեցին իրենց մարմիններն ավելի գնահատել, քան մեր ազգի հոգին. Բագրատ Սրբազան
«Միևնույն ժամանակ ես խնդրում եմ, շատ եմ խնդրում ձեզ, որ թույլ չտաք խեղճության, տկարության զգացումով պատված լինի ձեր կյանքը, և մարդիկ էլ այդպես փորձեն ձեզ սփոփել»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}