Հասարակություն 09:00 01/04/2021 Հայաստան

Ավագ հինգշաբթի

Փետրվարի 15-ից մեկնարկել է Մեծ պահքը, որը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Ծաղկազարդի կիրակիով (այս տարի՝ մարտի 28) սկսվում են մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա իրադարձությունների հիշատակության օրերը: Շաբաթվա յուրաքանչյուր ունի իր խորհուրդը։

Qahana.am-ից տեղեկանում ենք, Ավագ շաբաթը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի իրադարձությունների հիշատակության՝ չարչարանքների, խաչելության, թաղման, ինչպես նաև դժոխքի ավերման, հոգիների ազատման և հրաշափառ Հարության շաբաթն է: Ավագ շաբաթվա ընթացքում Քրիստոս հաստատել է  Եկեղեցու գլխավոր խորհուրդներից մեկը՝ Ս. Հաղորդության խորհուրդը՝ որպես Տիրոջ հետ հաղորդակցվելու բացառիկ հնարավորություն:

Այս շաբաթը կոչվում է Ավագ, քանի որ խորհրդանշում է չորս մեծ ժամանակաշրջաններ. նախ՝ աշխարհի արարման շաբաթը, ապա՝ այս կյանքի յոթ փուլերը (ըստ Եկեղեցու հայրերի՝ արարչությունից մինչև Տիրոջ երկրորդ գալուստը յոթ շրջան է), այնուհետև՝ Քրիստոսի չարչարանքների շաբաթը և վերջապես՝ աշխարհի վախճանը:

Ավագ հինգշաբթի

Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին: Այս օրը հինգերորդ ժամանակաշրջանի խորհուրդն ունի, երբ Իսրայելի զավակները կերան զատկական գառը, մկրտվեցին ամպի ու ծովի մեջ, անապատում կերան երկնքից իջած մանանան և ըմպեցին վիմաբուխ աղբյուրից (Ելք 12, 14, 16, 17):

Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ ուտում զատկական գառը, լվանում է Իր աշակերտների ոտքերը, նրանց հաղորդ դարձնում Իր Մարմնին ու Արյանը՝ այսպիսով հաստատելով Ս. Հաղորդության խորհուրդը, իսկ գիշերը ելնում է Ձիթենյաց լեռ, Իր աստվածային գլուխը գետին խոնարհելով՝ աղոթում Հորը և ապա ձերբակալվում (Մատթ. 26:17-46): Տերը նախ լվաց աշակերտների ոտքերը, ապա տվեց Իր Մարմինն ու Արյունը՝ կամենալով նախ սրբել նրանց ադամական մեղքից և հետո տալ Ս. Հաղորդության խորհուրդը:

Առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: Կատարվում է Ոտնլվայի արարողություն: Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է Իր աշակերտների ոտքերը: Այդպես էլ Հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը և օծում օրհնված յուղով: Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա անարգվելը, Պետրոսի ուրանալը:

Ավագ հինգշաբթի օրը, երբ Տերը Վերնատանը նստեց Իր աշակերտների հետ, խորհրդանշում է Քրիստոսի՝ Իր փառքի աթոռին նստելն Իր տասներկու աշակերտների հետ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:06
Արցախի ՄԻՊ-ը առցանց հանդիպում է ունեցել Քաշաթաղի շրջանի ներկայացուցիչների հետ
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը առցանց հանդիպում է ունեցել «Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
19:55
Հիմա նորից ժամանակն է տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները․ Արշավիր Ղարամյան
Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը գրում է․ «Գիշերվան միշտ էլ հաջորդում է ցերեկը, ասել է թե խավարին՝ լույսը, հուսալքությանը՝ ...
Աղբյուր` Panorama.am
19:45
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների շեմն անցել է 10 հազարը
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` մայիսի 7-ի դրությամբ, կատարվել է 10281 պատվաստում` թե՛...
Աղբյուր` Panorama.am
19:36
ԱԺ անցնելու շեմը կուսակցությունների համար նվազում է, իսկ դաշինքների համար՝ բարձրանում
 81 «կողմ» ձայնով ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք»...
Աղբյուր` Panorama.am
19:30
Վանդալիզմ Յարոսլավի շրջանում. վնասվել են 50 հայկական գերեզմանաքարեր
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել ՝ դատապարտելով Յարոսլավլի մարզում  հայկական գերեզմանատան...
Աղբյուր` Panorama.am
19:23
Խաղաղապահ զորախումբը վերադարձել է Հայաստան
Վերջին ամիսներին Լիբանանում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ զինծառայողները, զորախմբի հրամանատար, մայոր Կարեն Վարդանյանի գլխավորությամբ,...
Աղբյուր` Panorama.am
19:16
«Փաստինֆո»․ Քննչական կոմիտեն քննություն է սկսել Աննա Հակոբյանի՝ հրամանատարական կետում գտնվելու դեպքի առթիվ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հրամանատարական կետում հայտնվելու հանգամանքները պարզելու համար քննություն է...
Աղբյուր` Panorama.am
19:10
Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստը Սերժ Սարգսյանը տեսնում է առաջին անգամ․ գրասենյակ
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հայտնում են, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստը Սերժ Սարգսյանը տեսնում է առաջին անգամ։...
Աղբյուր` Panorama.am
19:04
ԱԺ-ն ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքի նախագիծը. ցեմենտի համար կասահմանվի 14 000 դրամ տուրք
ԱԺ նիստի ավարտին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտնեց, որ կառավարության հետ համաձայնության են եկել, որ...
Աղբյուր` Panorama.am
18:58
3 ամսում Վրաստանում ընտանեկան բռնության զոհ է դարձել 1875 կին
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ընթացքում ընտանեկան բռնության ահազանգերի վիճակագրութունը:...
Աղբյուր` Panorama.am
18:50
Հունգարիայի Ցեգետ քաղաքում կանցկացվի թիավարության միջազգային մրցաշար
Մայիսի 12-13-ին Հունգարիայի Ցեգետ քաղաքում կանցկացվի թիավարության բայդարկա և կանոէ  մրցաձևերի օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշար:...
Աղբյուր` Panorama.am
18:42
Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը. կա մեկ զոհ
Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
18:35
Եթե պետությունը ձեռք չի մեկնում կինոյին, ապա այն չի ունենում 830 ոչխար. Արթուր Մանուկյան
«Հիշում եք ֆիլմի հայտնի դրվագը՝ «Պավլե,՛ 830 ոչխարը 70 կիլոմետր տանում ենք Երևան, ճանապարհին յուրաքանչյուր ոչխար կորցնում է երկու...
Աղբյուր` Panorama.am
18:27
Անձնական միջոցների հաշվին Արմեն Սարգսյանը կաևճատև արձակուրդը կանցկացնի Մոսկվայում
Արմեն Սարգսյանը մայիսի 8-ից կգտնվի կարճատև արձակուրդում, որը կանցկացնի Մոսկվայում`անձնական միջոցների հաշվին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Մայիսի 8-ը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրն է
Մայիսի 8-ը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրն է։ Այս մասին հայտնում է ԿԽՄԿ-ն։ ԿԽՄԿ-ի փոխանցմամբ ՝ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի...
Աղբյուր` Panorama.am
18:13
Պաշտպանության նախարարությունը չի զբաղվում գերիների հարցով. «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է. «Անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը հարցում է արել պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով ՊՆ...
Աղբյուր` Panorama.am
18:02
ԱԳՆ խոսնակ. Ձևավորվում է միջազգային հանրության կոնսենսուս հայ ռազմագերիների շուտափույթ հայրենադարձման վերաբերյալ
ԱԳՆ պաշտոնական էջում հրապարակվել է նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը լրատվականների հարցերին. Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք...
Աղբյուր` Panorama.am
17:56
Լուրջ սպառնալիքներ՝ Արցախի ջրային անվտանգության համար
Դավիթ Բաբայանը նամակներ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչին Արցախի ջրային անվտանգության վերաբերյալ։
Աղբյուր` Panorama.am
17:46
Հայփոստն արձագանքել է Թագուհի Թովմասյանին
«Հայփոստ» ընկերությունն արձագանքում է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ հնչեցրած հայտարարություններին։ Ընկերության տարածած...
Աղբյուր` Panorama.am
17:40
Վահագն Վերմիշյանը հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
«Կոչ ենք անում Փաշինյանին, ազնվորեն հայտարարել, թե ինչի համար է Վահագն Վերմիշյանը կալանքի տակ»
Աղբյուր` Panorama.am
17:33
Բոլիվուդյան մի ընկերություն հետաքրքրված է Հայաստանում ֆիլմ նկարելով. Հովհաննիսյան
Խորհրդարանը քննարկում է «Կինեմատորգրաֆիայի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ ԱԺ «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
17:21
Սոֆիա Հովսեփյանը հրապարակեց Արցախից բռնագաղթվածների նամակն՝ առաջիկա ընտրությունների մասնակիցներին
«Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն ԱԺ այսօրվա նիստի ավարտին ունեցած ելույթի ժամանակ հայտնեց, որ վերջին...
Աղբյուր` Panorama.am
17:16
Կոնվերս Բանկ. Ապահով գնումներ համացանցում. Մի քանի խորհուրդ
Կոնվերս Բանկի Վիզա վիրտուալ քարտն անվտանգ է, քանի որ դրա միջոցով հնարավոր չէ հասանելիություն ստանալ Ձեր ֆինանսական միջոցներին և անձնական տվյալներին:
Աղբյուր` Panorama.am
17:10
Տասնութ անձ մեղադրվում է խուլիգանության համար
Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում կատարված բազմակողմանի  քննությամբ պարզվել է, որ 2020թ հուլիսի 27-ին Զարթոնք...
Աղբյուր` Panorama.am
17:03
Նունե Հովսեփյան. Պաշտպանը որևէ առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրաժարականի մասին այսօրվա հրապարակված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Մամուլում...
Աղբյուր` Panorama.am
16:57
Լևոն Տեր-Պետրոսյան. Սերժ Սարգսյանին առաջարկել եմ ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով
iLur.am-ը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը, որը վերնագրված է «Լևոն Տեր-Պետրոսյան. Այսքանը, որ ասել եմ, մի բան էլ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Կառլոս Պետրոսյանը շատ վատ բարքեր է բերել համակարգ. Վանեցյան
«Չէի ուզի նման մարդու՝ պատվերով տրված հարցազրույցը դարձնենք օրակարգի հարց»,- «Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի...
Աղբյուր` Panorama.am
16:47
ԿԲ. Մայիսի 3-7-ը ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է ավելի քան 94 մլն ԱՄՆ դոլար
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը հրապարակել է ամփոփ տվյալներ մայիսի 3-7-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների...
Աղբյուր` Panorama.am
16:40
Մեղմացվել են նախադպրոցական և հանրակրթական հաստատություններին ներկայացվող պահանջները
Փոփոխվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական և նախադպրոցական ծրագրեր իրականացնող ուսումնական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով
16:35 06/05/2021

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}