Քաղաքական 11:17 01/04/2021 Հայաստան

Տոտալ կեղծիքներ ընտրություններից առաջ. Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է  խմբի փորձագետ Էլինար Վարդանյանի հոդվածը, որը հրապարկում ենք ամբողջությամբ.

«Թեև արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունը դեռևս ֆեյսբուքյան գրառման մակարդակում է, իշխանություններն արդեն իսկ գործի են դրել ընտրական կեղծիքների ողջ մեխանիզմը, որ երբևէ եղել է Հայաստանում։

1. Իշխանությունն արդեն հայտարարում է նախընտրական շտաբի ձևավորման մասին, հայտարարում է, որ արտահերթ ընտրություններին «Իմ Քայլի» նախընտրական շտաբը համակարգելու են Սուրեն Պապիկյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Արայիկ Հարությունյանը և Արսեն Թորոսյանը։ Պապիկյանը կլինի շտաբի պետը՝ գլխավոր համակարգողը:

Ստացվում է, որ դեռևս չի իրացվել ընտրություններ նշանակելու սահմանադրական ընթացակարգը, չի նշանակվել ընտրություն, չկա ընտրության օր, բայց իշխանությունն արդեն շտաբ է ձևավորում։ Ընդ որում շտաբի աշխատանքները համակարգողներից երկուսը գործող նախարար են, մեկը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար, չորրորդը՝ վարչապետի գլխավոր խորհրդական, որոնք պարզապես իրավունք չունեն այս պահին ընդգրկվել  շտաբային աշխատանքների մեջ։ Չորսն էլ պետական պաշտոնյա են, և նրանց աշխատանքը երկրի համար այս ճգնաժամային պահին պետք է սահմանափակվի բացառապես իրենց ոլորտային գործունեությամբ։

2. Մյուս կողմից անկախ նրանից, որ դեռևս նշանակված չէ ընտրություն, չի սկսվել նախընտրական քարոզարշավը, վարչապետն արդեն սկսել է քարոզարշավ՝ անխնա օգտագործելով ամբողջ վարչական ռեսուրսը ՝ ոստիկանություն, ԱԱԾ, մարզպետարաններ, համայնքապետարաններ, դպրոցներ, պետական այլ հաստատություններ։

Ծանոթանալով վարչապետի աշխատակազմի ղեկավարի «Փաշինյանի մարզային այցերը նախընտրական քարոզարշավի մաս չեն, և որ վարչապետն ի պաշտոնե պարտավոր է լինել այնտեղ, որտեղ խնդիրներ կան, խոսել քաղաքացիների հետ» պնդմանը, չես էլ հասկանում, դրանում մեզ են փորձում համոզել, թե իրենք իրենց։ Ուզում ես հարցնել, իսկ ինչո՞ւ վարչապետը ռուպրը ձեռքին, մեքենայի թափքին կանգնած չի փորձում լսել Սյունիքի բնակիչների խնդիրները, ինչո՞ւ նա ի պաշտոնե չի հայտնվում Շուռնուխում։ Այնտեղ խնդիրներ չկա՞ն։ Թե՞ հասկանում է, որ առանց ճնշումների այդպես էլ չի կարողանալու մտնել Սյունիք, նույնիսկ նախընտրական քարոզարշավի շրջանակներում։ Բայց սա արդեն հարցի մյուս կողմն է։

3. Կեղծիքների մեկ այլ ուղղությունն էլ սոցիոլոգիական հարցումներն են։ «GALLUP International Association»-ի Հայաստանում անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի  վերջին հարցումը, համաձայն որի իշխանությունները տոկոսային հսկայական առավելություն ունեն  և զբաղեցում են առաջին տեղը, ուղղակի ծիծաղելի է։ Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, թե ինչ է կատարվում։ Բայց հարցը դրանում չէ։ Իշխանությունը անցել է բոլոր հայտնի ընտրակեղծարարության մեթոդներին։

Նախկինում էլ՝ 2017թ. ընտրություններին, մինչև իշխանափոխության վերջին օրը՝ 2018թ. ապրիլին, երբ ՀՀԿ վարկանիշը բավականին ցածր էր, և ՀՀԿ-ում դա շատ լավ գիտեին, միշտ  Գելլափի հարցումները ցույց էին տալիս, որ ՀՀԿ-ն առաջին տեղում է՝ մյուս ուժերից տոկոսային մեծ տարբերությամբ։ Ժամանակն է արդեն, որ նախկին իշխանության ներկայացուցիչները վեր կենան և ասեն, ինչպես էին իրենք ստանում Գելլափից այդ թվերը, ինչ մեխանիզմներ էին աշխատում՝ գուցե՛ համոզելու, գուցե՛ կոռուպցիոն, գուցե՛ այլ։ Բայց փաստ է, չէ, որ նախկինում էլ սոցհարցումների այս մեխանիզմը ընտրակեղծիքների երաշխավորման մեխանիզմներից մեկն էր և ակտիվ կիրառվում էր։ Հիմա երկրի մի մասը կորցնելուց հետո, և մնացյալ մասի կորստի վտանգի տակ չենք կարող հղում անել այդպիսի հարցերի կոնֆիդենցիալության վրա։ Հիմա ամեն ինչ շատ ավելի պարզ է ընթանում։

4. Եվ վերջում, պետք է վերհիշել, նախկինում, երբ իշխանության ներկայացուցիչներն ընդգրկվում էին նախընտրական շտաբերում, ղեկավարում կամ մասնակցում էին շտաբի գործունեությանը կամ նախկին նախագահներն ու վարչապետերը մասնակցում էին նախընտրական, այստեղ կարևոր է հատկապես շեշտել նշանակված ընտրությունների պաշտոնական նախընտրական քարոզարշավին, ինչ աղմուկ- աղաղակ, ինչ վայնասուն էր բարձրացնում Նիկոլ Փաշինյանը և իր թերթը։ Բացեք արխիվը և կտեսնեք՝ անդադար, անվերջ հոդվածաշարեր՝ որ օրենքն է խախտվում, որ հոդվածը։

Փաստորեն այս մարդկանց ամեն խոսքի, ամեն քայլի, ամեն որոշման հիմքում սուտն է։ Այս մարդիկ սկսել են ավելի անխնա աշխատացնել ընտրակեղծարարության ողջ համակարգը։ Եվ ես կարծում եմ, որ երկրի նախագահը, քաղաքական ուժերը, ԿԸՀ-ն պետք է շատ արագ արձագանքեն։ Պետք է արձագանքի ԱԱԾ-ն, պետք է գեթ մեկ անգամ ԱԱԾ-ն լինի պետության թիկունքին և ոչ թե մեկ անձի։ Արձանագրենք՝ երկրում տոտալ միացված է ընտրակեղծիքների մեխանիզմը։ Եթե հիմա չկանխենք, ապա քվեատուփերը բացելուց հետո լինելու է երեսուն տարվա ընթացքում ձևավորված բոլոր ընտրական այլանդակություններից շատ ավելի վատ պատկեր»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները,...
Աղբյուր` Panorama.am
09:02
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով
Աղբյուր` Panorama.am
08:59
Սասունյան. Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա նույնքան ապաշնորհ ստորադասներն ամիսներ շարունակ հակահայկական հայտարարություններ էին անում։ Սկզբում նա նսեմացրեց...
Աղբյուր` Panorama.am
08:47
Քաղաքագետ. Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին
«Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին»,-կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
08:34
Առնո Բաբաջանյանի անվան քոլեջի կամերային նվագախումբը կկատարի Կոմիտաս վարդապետի Պատարագը
Պատարագի փոխադրումը կամերային նվագախմբի համար Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի ցանկությամբ իրագործել է Զարեհ Սահակյանցը շուրջ կես դար առաջ։
Աղբյուր` Panorama.am
08:18
Ձեռագրերի փրկությունը
Մատենադարանում այժմ պահվում է Մեծ եղեռնի ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր։
Աղբյուր` Panorama.am
08:00
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: Շուրջ 1,5 միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:
Աղբյուր` Panorama.am
23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
23:13
Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները սառեցվե՞լ են
Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ գործող իշխանությունների հակասական հայտարարություններն ու քայլերը շարունակվում են: Մինչ իշխանության...
Աղբյուր` Panorama.am
22:10
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Նոյեմբերյանի ոստիկանությունում է՝ տեսակցելու ազատությունից զրկվածներին
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին...
Աղբյուր` Panorama.am
21:56
Կիրանցի հատվածում այս պահին ճանապարհը փակ է, այնտեղ ջահերով երթ է անցկացվում
Տավուշի Կիրանց գյուղում էլ են ջահերով երթ անցկացնում։ Տեղացիները ջահերով հավաքվել են տեղի եկեղեցու բակում։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}