Իրավունք 18:15 03/04/2021 Հայաստան

«Լիդիան Արմենիա»-ի ջրօգտագործման հայտի մերժումը պայմանավորված է գետի էկոլոգիական վիճակով․ Ն․ Վարդանյան

Օրերս հայտնի դարձավ, որ  «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման համար Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով Արփա գետից 41,3 լ/վրկ ջրաքանակով ջրառ իրականացնելու համար շրջակա միջավայրի նախարարություն 2021թ. հունվարի 27-ի գրությամբ ներկայացված ջրօգտագործման թույլտվության ստացման հայտը մերժվել է շրջակա միջավայրի նախարարի 2021թ. մարտի 22-ի N86-Ա հրամանով։

Արփա գետից ջրօգտագործման հայտի երկրորդ մերժումն է, մեկ մերժում էլ եղել է Դարբ գետից ջրի օգտագործման համար։ Ընդանուր առմամբ ՝  «Լիդիան Արմենիա» ընկերությունը վերջին երեք տարվա ընթացքում  արդեն չորրորդ անգամ է դիմում ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար՝ երեք անգամ Արփա գետից և մեկ անգամ էլ Դարբ գետից։ Միայն մեկ անգամ՝ 2020թ-ին, ստացել է Արփա գետից 11լ/վ ծավալով ջրօգտագործման թույլտվություն: Մնացած դեպքերում ՝ մերժվել է։ Այս առիթով ընկերությունը նույնպես  հաղորդագրություն տարածեց ՝ տեղեկացնելով, որ   Ամուլսարի ծրագրի վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից հերթական անօրինական որոշումն է կայացվել։ Միևնույն ժամանակ հայտնեցին, որ  օրենքով թույլատրելի բոլոր միջոցներով բողոքարկելու է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հրամանը:

Նկատենք, որ  ընկերությունը ՀՀ վարչական դատարանի վարույթում  գտնվող ևս երեք հայց ունի ներկայացրած նախարարության դեմ ջրօգտագործման թույլտվության նախորդ հայտերի ապօրինի մերժումների հետ կապված:

Այսուհանդերձ, Panorama.am-ի հետ զրույցում   իրավաբան Նազելի Վարդանյանը, որի ձեռքի տակ կա Ամուլսարի շահագործման մասով այս պահին ընթացող  երկու դատական գործեր, ասաց, որ ՇՄ նախարարության ջրօգտագործման հայտի մերժումը պայմանավորված չէ նախարարի փոփոխությամբ։

«Մերժումը պայմանավորված է գետի էկոլոգիական վիճակով։ Արփայից թույլ չեն տվել, քանի  որ  ջրամբարի ստորին հատվածից պետք է վերցվեր, իսկ այդտեղ ջուրը սակավ է լինում։ Այսինքն՝ Արփա գետով շատ քիչ ջուր է գնում, մեծ մասը Արփա-Սևան թունելով գնում է Սևանա լիճ։  Բացի այն, որ ջրօգտագործման դեպքում կարող էին առաջանալ   էկոլոգիական խնդիրներ, հաշվի է առնվել նաև այն, որ  համայնքները ևս  օգտվում են գետի ջրից։  Հիմնք է ընդունել նաև որքան ծավալի ջուր կա գետում, հակտապես ամռան ամիսներին։ Այս ամենը հիմք ընդունելով նախարարությունը կամ թույլատրում է կամ ՝ոչ։ Հիմա այս դեպքում, մերժման պատճառը սակավաջրությունն է և այն, որ  գետից շատ համայնքներ են օգտվում։  Նույնը երկու տարի առաջ եղել է Դարբ գետի պարագայում»,-ասաց  Նազելի Վարդանյանը։

Նրա խոսքով ՝  «Լիդիան Արմենիա»  ընկերության իրավունքն է ՝  նորից դիմել դատարան և  բողոքարկել մերժումը։

«Եթե խոսքը գնում է  «Լիդիան Արմենիա»  ընկերության մասին, ապա հնարավոր չէ կանխատեսել  դատարանի գործերի ընթացքը»,- ասաց իրավաբանը։

Նազելի Վարդանյանը նաև տեղեկացրեց, որ այժմ Ամուլսարի մասով կա երկու դատական գործեր։

«Մեկը  ՀՀ Տարածքային կառավարման և ՀՀ  Շրջակա միջավայրի նախարարության դեմ է ՝ հանքարդյունահանման թույլտվությունները անվավեր ճանաչելու մասով։ Այս դատական գործը ձգվում է արդեն վեց տարի։ Մյուս դատական գործը նոր երևան եկած հանգամանքներով փորձաքաննական  եզարկացությունն ուժը կորցրած ճանաչելու մասով է։ Այս գործն ընդդեմ նախարարի է։ Գործը գնում է 2018 թվականից  սկսած։ Թեև  նախկին նախարար Էրիկ Գրիգորյանի դեմ է, բայց հիմա էլ գործը  շարունակվում է, անկախ նրանից թե ով է նախարարը։ երկու գործերի ավարտը դեռ պարզ չէ»,-ընդգծեց իրավաբանը։

Մյուս կողմից էլ հարկ է նկատել, որ  «Լիդիան Արմենիան» դատարան դիմելու բավական հարուստ փորձ ունի՝ վարչական ակտերը անվավեր ճանաչելու մասով և այլն։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Օրբելյան. Փորձում եմ ակտիվ պահել իմ կապը հայազգի իմ բոլոր ընկերների հետ, մշտապես նորանոր գաղափարներ ենք իրագործում
«Այս տարին նույնպես անչափ հագեցած է հյուրախաղերով, աշխարհի տարբեր բեմերում ելույթներով։ Ուրախ եմ, որ իմ մասնակցությամբ կարողանում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:56
Մենք ունենք այդ կարգի ինքնուրույն մարդիկ, բայց մի տեսակ զսպաշապիկի մեջ են. Աղվան Վարդանյան
«Մեր իրականությունն ու մենթալիտետն այնպիսին է, որ մենք միշտ փորձում ենք գտնել մեկին, հերոսին, սիրահարվել նրան և ասել, որ նա պետք է...
Աղբյուր` Panorama.am
10:51
1.1 մլրդ դրամ սուբսիդիա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ ջրի սակագնի բարձրացումը փոխհատուցելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին սուբսիդիա կհատկացնի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)...
Աղբյուր` Panorama.am
10:48
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց» անցակետում ծառայության անցնելու համար
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}