Քաղաքական 14:17 04/04/2021 Հայաստան

Արցախյան մեկ շաբաթը. «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոնը հրապարակել է համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

Ընդհանուր բնույթի տեղեկություններ

Փետրվարի 29-ին, Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանն տեղեկացրել էր, որ ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա և ջարդել ապակիները։ Դեպքը տեղի էր ունեցել Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի վրա։
Միջադեպը բավականին բուռն քննարկման առարկա էր դարձել մամուլում և սոցիալական ցանցերում։ Օգտատերերը հիմնականում զարյութով  նշում էին, որ նման միջադեպ առաջին անգամ չի տեղի ունեցել, ընդհամենը այս դեպքից օրեր առաջ, նմանօրինակ դեպք էր տեղի ունեցել նաև Արցախի Կարմիր շուկա բնակավայրի մոտակայքում։
Փորձագետները հիմնականում նշում էին, որ այսպիսի միջադեպերից հետո պարզ է դառնում, որ Ադրբեջանի հետ որևէ պայմանավորվածություն չի կարող անվտանգ լինել։ Նրանց նպատակը մշտապես բնակչությանը ահի մթնոլորտում պահելն է, ըստ այդմ՝ նպաստել նրանց արտագաղթին և որևէ ձևով ապագան չկապել Արցախի հետ:

Միջադեպին անդրադարձել է նաև Արցախի ՄԻՊ-ը, ոստիկանությունն ու գլխավոր դատախազությունը։

Շաբաթվա ընթացքում մամուլում բավականին ակտիվ շրջանառվում էր տեղեկություն այն մասին, որ Իլհամ Ալիևի բանագնացը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ընթացքում պահանջել է պաշտոնանկ անել ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանին, որը ըստ տեղեկության՝ անվտանգության նկատառումներից ելնելով, Արցախի վերահսկողության տակ գտնվող Կարմիր Շուկա բնակավայրի մոտ տեղակայել էր նոր անցակետեր, ինչը բնականաբար դուր չի եկել ադրբեջանական կողմին։

Կարմիր Շուկայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին անդրադրաձել էր  նաև քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ նշելով, որ Շուշին այսօր է հանձնվում Ադրբեջանին։ Եվ դա Կարմիր Շուկայում է արվում։

Բավականին մեծ աղմուկ հանած այս թեմային շաբաթվա ընթացքում անդրադարձել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Կարմիր Շուկայի շուրջ ստեղծված իրավիճակը հանրային դաշտում քննարկողներին անվանելով կեղծ հայրենասերներ, ինչին տեղեկատվական դաշտի մեծ թվով ակտիվ օգտատետեր կոշտ հակադարձումներ են արել։

Մասնավորապես Արայիկ Հարությունյանին մեղադրել են շարունակ կեղծ տեղեկատվության մատուցման, նախկինում գաղտնի պայմանավորվածությունների հիման վրա՝ տարածքներ հանձնելու և ՀՀ վարչապետի հանցակիցը լինելու մեջ։

Նշենք, որ ընդհամենը շաբաթներ առաջ Կարմիր Շուկա համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Արայիկ Հարությունյանը ինքն էր հայտարարում, որ պատերազմից հետո ադրբեջանական կողմը բանակցությունների ընթացքում, երկար ժամանակ, ամեն քայլ անում էր, որպեսզի մենք հանձնենք Կարմիր շուկան, հաստատելով, որ նման քննակումներ եղել են, ուստի թեմայի շուրջ հանրային դաշտում քննարկումներն առավել քան տրամաբանական են։
Կարմիր շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը տեղեկացրել է, որ պատերազմից հետո գյուղ է վերադարձել շուրջ 790 բնակիչ, իսկ առաջիկայում բնակարանաշինության նոր ծրագիր է սկսվելու։

ՌԴ, խաղաղապահ առաքելություն

Մարտի 29-ին ՌԴ ՊՆ հաղորդել է, որ Խնածախի և Ասկերանի բնակիչներին տրամադրվել է ավելի քան 5 տոննա հումանիտար օգնություն։

Ռուս  խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից Մարտունու շրջանի Թաղավարդ բնակավայր են հասցվել նաև մարդասիրական օգնության նոր խմբաքանակ, որը նվիրաբերել են ՌԴ բարեգործական հիմնադրամներն ու հասարակական կազմակերպությունները:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի համար կառուցվող շարժական 25 զինվորական ավան շահագործման կհանձնվի մինչև ապրիլի 5-ը:

250 խաղաղապահի համար նախատեսված հերթական բլոկ-մոդուլային ավանի բացման և բնակեցման արարողությանը ներկա է գտնվել նաև ՌԴ ՊՆ տեղակալ՝ բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովը, ով տեղեկացրել է, որ Արցախում նաև շարժական հիվանդանոց է կառուցվում:
2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների ընթացքում ականազերծվել է 1873 հա տարածք, 575 կմ ճանապարհ, 1658 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալապես նշանակալի օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 379 պայթուցիկ առարկա:

ՌԴ ՊՆ ապրիլի 1-ի  հայտարարության համաձայն,Ղարաբաղում ավելի քան 3 500 մարդ անհետ կորածների հարցով դիմել է խաղաղապահների օգնությանը:

Պաշտոնական լրահոս

ԱՀ  նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 29-ին ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:

Ապրիլի 1-ին Մարտունու շրջանի վարչակազմի և բնակիչների հետ կայացած հանդիպման ժամանակ ԱՀ նախագահն հայտարարել է, որ ԼՂԻՄ-ի տարածքը վերադարձնելու համար շարունակվելու է քաղաքական ճանապարհով պայքարը։

Ապրիլի 2-ին ԱՀ նախագահը Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել 2016թ.-ի ապրիլին Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի զոհերի հիշատակին:

Նույն օրը, ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

Ապրիլյան պատերազմի միջոցառումներ շրջանակներում եռաբլուր էր այցելել նաև ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, որը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ պատերազմի հետևանքով Արցախի կրած նյութական վնասները չափվում են միլիարդավոր դոլարներով։

Արցախի ՄԻՊ գրասենյակը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է, որ Արցախի ժողովրդի նկատմամբ 2016թ. ապրիլին իրականացված ադրբեջանական վայրագությունները պատշաճ կերպով չեն դատապարտվել միջազգային հանրության կողմից։
Մարտի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ: Քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ՀՀ կառավարության հետագա քայլերին վերաբերող հարցեր։

Նիստից հետո կառավարության պատասխանատուները հայտարարել են, որ պատերազմի օրերին և դրանից հետո, Հայաստան Համահայկական հիմնադրամի հաշվին փոխանցված 110 մլրդ դրամը կուղղվի Արցախին՝ ենթակառուցվածքային խոշոր ծրագրեր իրականացնելու համար։
ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ 860 արցախցի դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժամանակավոր զբաղվածության` «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագրին:

Արցախ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ իրենց համար գերխնդիր է, Արցախի սուբյեկտայնությունը, աշխարհաքաղաքական գործոնի, խաղացողի իրենց դերը պահպանումը։
ԱՀ ԱԳՆ-ն 2016 թվականի ապրիլյան պատերազմի 5-րդ տարվա կապակցությամբ հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշվում է, որ միջազգային հանրությունը պետք է վճռական գնահատական տա ցայսօր շարունակվող Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը, միջազգային իրավունքի հանդեպ ծայրահեղ անարգանքին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններից հրաժարվելու փորձերին:

ԱՀ անվտանգության  խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ապրիլի 2-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ կապված սահմանային գոտում առաջացող հրատապ հարցերի լուծման նպատակով գործող օպերատիվ կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքների կատարման ընթացքի հետ։

ԱՀ  ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ շուտով Հայաստան և Արցախ է այցելելու ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությունը՝ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ, Բուշ-դյու-Դոնի պատգամավոր Գի Տեսիեի գլխավորությամբ։
Մարտի 30-ին, Արցախի ՔԿ-ից տեղեկացրել են, որ Արցախի ականապատված տարածքների քարտեզը թուրքական հատուկ ծառայություններին փոխանցելու մասին քրգործը վարույթ է ընդունվել:

Հիշեցնենք, որ մամուլում տարածվել էր տեղեկատվություն, որ Արցախում ականազերծման աշխատանքներ իրականացնող «The Halo Trust» կազմակերպությունը թուրքական հատուկ ծառայություններին էր փոխանցել Արցախի ականապատված տարածքների քարտեզը։

ԱՀ  պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների ավելի քան 500 ձեռնարկատեր ազատվել է պարտավորություններից։
Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է , որ ապրիլի 1-ին Սլովակիայի Ազգային խորհուրդն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ» բանաձև։

Բանաձևում խստորեն դատապարտվում է խաղաղ բնակիչների սպանությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների, մշակութային և կրոնական ժառանգության կոթողների և հուշարձանների ոչնչացումը, մտահոգություն է հայտնվում հակամարտության ընթացքում երրորդ երկրների ռազմական ներգրավվածության վերաբերյալ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:52
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ 2024 թվականի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
18:49
«Հայաքվե». ԱԺ բոլոր պատգամավորներին և խմբակցություններին կոչ ենք անում գործող վարչախմբի ղեկավարի նկատմամբ սկսել անվստահության գործընթաց
... կանխելու սահմանների փոփոխությունը և տարածքների միակողմանի զիջումը, հակառակ դեպքում նրանք ևս պատասխանատվություն են կրելու այս իրավիճակի համար։
Աղբյուր` Panorama.am
18:37
Բախումներ Կիրանցում. ոստիկանները բացեցին ճանապարհը
Ոստիկանները բացեցին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, որն առավոտից փակել էին տավուշցիները։ Ցուցարարներից ոմանք համաձայնել են հեռացնել իրենց...
Աղբյուր` Panorama.am
18:22
«Քանի ժամ է` հարսը սպասում է». տավուշցիները ճանապարհը չբացեցին նշանդրեքի գնացողների համար
Տավուշի մարզի բնակիչները Վրաստան տանող ճանապարհը չբացեցին անգամ նշանդրեքի գնացողների համար։ Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, թե ինչպես...
Աղբյուր` Panorama.am
18:17
Ղազարյան, ինձ հետո մատով չխոսես. քաղաքացին՝ ՆԳ նախարարին
«Ոսկեպարի համար էլ պայքարելու եմ, Հայաստանի ցանկացած հողի համար էլ պայքարելու եմ»,- ասաց Տավուշի մարզի բնակիչներից մեկը՝ ՆԳ նախարար...
Աղբյուր` Panorama.am
18:03
Արգենտինան աջակցում է Հայաստանին և ճանաչում նրա տարածքային ամբողջականությունը․ ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան
«Մենք խստորեն հետևում ենք տարածքային ամբողջականության վերաբերյալ միջազգային օրենքներին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:01
Իշխանյանը դիմել է Համասյանին՝ դադարեցնել համերգը, դուրս գալ և անհամաձայնությունը հայտնել Տավուշում տեղի ունեցողի հետ
«Ձեր գլխի վրայից թռել են, ձեզ չեն հարցնում ու հանձնում են ձեր տարածքները»:
Աղբյուր` Panorama.am
17:56
Եթե 50-60 հազար մարդ հավաքվի, ուժայինների ղեկավարները վիճելու են՝ ով է առաջինը ձերբակալելու Փաշինյանին. Սուրենյանց
«Եթե մնա Նիկոլ Փաշինյանին, սահմանադրական փոփոխություն կհայտարարի  երկրում ընդամենը մեկ հարցով՝  որ իքնը հռչակվի ցմահ...
Աղբյուր` Panorama.am
17:33
Տավուշի գյուղերի հանձնումը թշնամուն ուղղակիորեն ազդելու է Հայաստանի բոլոր քաղաքացիների վրա. Հայկ Նահապետյան
«Տավուշի գյուղերը հանձնելուց հետո փակվում է  Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Շրջանցող ճանապարհ չկա։ Գազամուղն այդ հատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:24
«Զվարթնոց»-ում տնկվեցին 1540 նոր ծառաթփատեսակներ
 Այսօր  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տնկվեցին 1500  թուփ  հասմիկ և ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Փրկարարները դին դուրս են բերել ձորակից
Ապրիլի 20-ին, ժամը 09։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
17:05
Տավուշցիները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի ճանապարհը
Տավուշի մարզի բնակիչները շարունակում են փակ պահել Երևան Թբիլիսի միջպետական ճանապարհը։ Նրանք իրենց ակցիան սկսել են դեռ երեկ երեկոյան, երբ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Խաղաղության օրակարգի համատեքստում 5 ամսում 2 շատ կարևոր իրադարձություն է եղել. Փաշինյան
«Մեր պետությունը գոյաբանական լրջագույն վտանգների ու սպառնալիքների առաջ է կանգնած»,- Լոռու մարզի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
16:43
Սողոմոն Թեհլիրյանի ազգականներն արժեքավոր նյութեր են հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրընկալվել էին Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր որդու՝ Սամվելի թոռնուհիները` Արփի Օսկանյանը և...
Աղբյուր` Panorama.am
16:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի մինչև +32-ի
Հայաստանի տարածքում ապրիլի 20-ի և 23-ի  կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
16:18
Խnշտանգված Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել դեպքի վայրը, տեսագրություն պահպանված չէ. Ռուբեն Մելիքյան
 ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը...
Աղբյուր` Panorama.am
16:01
ԱԳՆ հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին. Ղազարյան
«ԱԳՆ հայտարարությունն  սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների հանդիպման ու արդյունքների մասին, ամբողջությամբ հակասում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Շատ շուտ մենք կտեսնենք արդեն Սյունիքի միջանցքի հարցն է բացահայտվելու. Արթուր Խաչիկյան
«Սա Տավուշով չի սահմանափակվելու. հարց է՝ 4 գյուղից և մյուս 4 գյուղից հետո ի՞նչ է լինելու մնացածի հետ։ Շատ շուտ մենք կտեսնենք արդեն...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
«Մի անփառունակ ստախոսի արկածների հետևանք է ստեղծվածը։ Բայց չէի կանխատեսել, որ նման սրընթաց զարգացումներ են լինելու»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ Դանիելյան
«Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»։
Աղբյուր` Panorama.am
14:53
Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել. Կիրանցին՝ ՆԳ նախարարին
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս։ Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել։  Մենք թուրքից ավել բան չենք գրավել»,-...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
«Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից»,- այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու
Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի  որդին՝ Դավիթ Վարդանյանը կոչ է արել Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
14:12
Դերասան Արամայիս Սարգսյանը «Անահիտ»-ը Երևանից տարել է Վանաձոր՝ համալրելով իր մրցանակների հավաքածուն
Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությունում  ռեժիսոր էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր քիչ առաջ ժամանեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ «Եկել եմ՝ մի հատ հասկանամ, ի՞նչնէ ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
«Տավուշը պետք է  դարձնենք ամրոց, հիմա մենք պետք է խոսենք մեր անելիքների մասին»,-Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:36
Ոստիկանները պահանջում են՝ տավուշցիները բացեն ճանապարհը
Ոստիկանները պահանջում են, որ չորս գյուղերի բնակիչները բացեն ճանապարհը, վերականագնեն երթևեկությունը։ Գյուղացիներն ասում են՝ վտանգված է մեր...
Աղբյուր` Panorama.am
13:28
Րաֆֆի Ասլանյան. Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի, հեռացնել րոպեական հաճույքների համար թշնամուն հանձնված ՀՀ ապիկար իշխանությանը
Փաստաբան, Երևանի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է հասկանա, որ խոսելու ժամանակը վաղուց անցել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
17:48 20/04/2024

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}