04.04.2021. Կորոնավիրուսի 590 նոր դեպք է գրանցվել, 20 մարդ մահացել է
Հայաստանում կատարվել է 3387 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 590 նոր դեպք: Առողջացել է 608 մարդ։ Մեկ օրում մահացել է 20 մարդ։ Նրանցից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, ապրիլի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 196634 դեպք, որոնցից 176009-ն` առողջացած, 3592-ը` մահվան ելքով: Մահվան ևս 921 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4513 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16112 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 873239 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 03.04.2021. Կորոնավիրուսի 1192 նոր դեպք է գրանցվել, 37 մարդ մահացել է
- 02.04.2021. Կորոնավիրուսի 1116 նոր դեպք է գրանցվել, 23 մարդ մահացել է
- 01.04.2021. Կորոնավիրուսի 1097 նոր դեպք է գրանցվել, 26 մարդ մահացել է
- 31.03.2021. Կորոնավիրուսի 1148 նոր դեպք է գրանցվել, 20 մարդ մահացել է
- 30.03.2021. Կորոնավիրուսի 750 նոր դեպք է գրանցվել, 29 մարդ մահացել է
- 29.03.2021. Կորոնավիրուսի 424 նոր դեպք է գրանցվել, 13 մարդ մահացել է