Սեպտեմբերի 27-ից հետո զոհված ևս 158 հերոսների ընտանիքների հատուցում է տրվել․ԶԱՀ
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը տեղեկացնում է․ «Հատուցում կատարեցինք սեպտեմբերի 27-ից հետո զոհված ևս 158 հերոսների ընտանիքների:
Ապրիլի 5-ի դրությամբ հատուցումների ընդհանուր թիվը` 2237, որից 1827-ը` այս պատերազմի արդյունքում»:
Ավելի վաղ հիմնադրամը նաև հայտնել է․ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում ներկա պահին առկա է վերջին պատերազմի արդյունքում զոհված 1,112 զինծառայողների փաստաթղթային փաթեթ, որոնք համապատասխան գերատեսչություններից փոխանցվել են Հիմնադրամին մարտի 31-ի դրությամբ և դեռևս չեն դարձել մեր հիմնադրամի շահառու։ Մենք ձևավորվել ենք հատուցումների կուռ թիմ, որը խոստանում է ուժերի գերլարումով կատարել 1,112 զոհված զինծառայողների ընտանիքների հատուցումները մինչև ապրիլ ամսվա վերջ»։