ՍՈւ -30 ՍՄ և ՍՈւ -35 կործանիչներն ընդլայնել են թռիչքային հնարավորությունները
ՍՈւ-30 ՍՄ և ՍՈւ-35 կործանիչների հեղինակները հնարավորություն են ընձեռել նոր մարտավարությամբ գրոհ իրականացնել կրիտիկական անկյուններով, ինչը թույլ կտա ընդլայնել թռիչքի հնարավորությունները։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում հայտարարել է «Ռուս ասպետների» հրամանատար Սերգեյ Շչեգլովը:
«Այն, ինչ նախկինում համարվում էր օդանավի համար կրիտիկական ռեժիմ, այսինքն՝ չկառավարվող էր, այժմ ամբողջովին կառավարելի է։ Նախկինում օդանավի «պտտվելը» թույլատրելիի սահմաններից վեր ինչ-որ բան էր, բայց հիմա դա միանգամայն հնարավոր է: Օդանավերը շատ լավն են, հնարավորությունները՝ մեծ, և, իրոք, մեր տեխնոլոգիան աշխարհում լավագույններից մեկն է»,- ասել է նա:
Շչեգլովը բացատրել է, որ ՍՈւ-30 ՍՄ և ՍՈւ-35 օդանավերը պահպանում են ՍՈւ-27 կործանիչի աերոդինամիկան, բայց, դրա հետ մեկտեղ, ձեռք են բերել ավելի հզոր շարժիչներ։
«Սա ինքնաթիռների բացարձակ նոր սերունդ է։ Երկու կործանիչներն էլ ունեն առավել ճիշտ տեղորոշման համակարգ։ Նրանք ունեն մարտական օգտագործման առաջադեմ հնարավորություններ»,- ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ