Իրավունք 14:26 05/04/2021 Հայաստան

Մեզ թվաց՝ դատախազությունը հասկացել է այս գործի աբսուրդը. Արա Սաղաթելյանի պաշտպան

ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանքը վերացնելու մասին Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը։

Արա Սաղաթելյանի փաստաբան Միհրան Պողոսյանը պնդում է՝ Արա Սաղաթելյանի ազատ արձակվելուց հետո գործող իշխանություններին ակտիվ քննադատելն է պատճառ հանդիսացել, որ դատախազությունը բողոք է ներկայացրել։

«Մեր համար տարօրինակ էր, որովհետև ես ձեզ հավատացնում եմ, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտի նման պատճառաբանված շատ քիչ դատական ակտեր կան ու, ընդհանրապես, այս գործի հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան ու մեզ թվում էր, թե դատախազությունը հասկացել է Առաջին ատյանի որոշումը, երբ Կարեն Բեքարյանի կալանավորումը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով մերժվել էր, չէր բողոքարկվել, ազատության մեջ գտնվող այլ անձի հետ կապված էլ էլի բողոք չէր ներկայացվել, մեզ թվաց, թե հասկացել են այս գործի աբսուրդը, սակայն Արա Սաղաթելյանի ազատ արձակվելուց հետո միակ փոփոխությունը, որ տեղի է ունեցել, պարոն Սաղաթելյանի անձնապես գործող իշխանությանը և նրա համակիրների քննդատությունն է եղել ու հենց դա էլ բերեց, մեր գնահատմամբ, դատախազության կողմից բողոքի ներկայացմանը», - Aysor.am-ի հետ զրույցում ասել է Միհրան Պողոսյանը։

Փաստաբանը նշել է, թե այս գործն այնքանով է աբսուրդ, որ կոնկրետ VPN-ից օգտվել է հարյուրից ավելի մարդ, ընդ որում, միայն Հայաստանի տարածքում ու այդ մարդկանց մեջ ընտրել Արա Սաղաթելյանին որպես հանցանք կատարող, ըստ Պողոսյանի, աբսուրդի գագաթնակետն է։

«Ու ես հատուկ Վերաքննիչ դատարանի նիստում «ProtonVPN» ծրագրի միջոցով IP-ին միացա և ցույց տվեցի, որ այդ IP-ին միանալը հանցագործության հետ որևէ առնչություն չունի», - ասել է Պողոսյանը։

Արա Սաղաթելյանի փաստաբանի խոսքով՝ արդեն սովոր են դատախազության այս գործելաոճին։

«Նոր փաստեր բերելու իրավասություն չունի Դատախազությունը, օրենքն է արգելում, եղած փաստերի մեկնաբանությունն է ուրիշ լինելու, դատախազության դիրքորոշումը այս առումով շատ հետաքրքիր է, Վճռաբեկ բողոքի ուսումնասիրությունից կարելի է հանգել մի հետևության, որ Արշակ Վարդանյանի դատական ակտը գերպատճառաբանված է եղել, այսինքն՝ այնպիսի հարցեր են բարձրացրել, որ դատարանը վաղաժամ եզրահանգումներ է կատարել, մեղադրանքի հետ կապված խնդիրները այս փուլում քննարկման առարակ չպետք է լինեին դատարանի կողմից, այսինքն՝ իրենք ցանկանում էին անձը զրկվի ազատությունից, բայց մեղադրանքի խնդիրները «դե լավ, հետագայում մենք կլուծենք», ընդհանուր առմամբ, այս դիրքորոշումն է վճռաբեկ բողոքից հասկանալի լինում», - նշել է Պողոսյանը՝ վստահեցնելով՝ այնպես չէ, որ նոր փաստեր գոյություն ունեն, եղած փաստերն է այլ կերպ մեկնաբանվելու։

Միհրան Պողոսյանի խոսքով՝ Արա Սաղաթելյանի նկատմամբ քրեական հետապնդումը քրեական օրենսգրքի ու քրեական դատավարության մեջ բացարձակապես ի սկզբանե չի տեղավորվել։

«Ես ցավ եմ ապրում նրա համար, որ մեզ՝ փաստաբաններից որոշներին, վերջին երկուսուկես տարում ուղղակի դրդում են մեր բուն մասնագիտական պարտականություննեը չկատարել, այսինքն՝ իրական իրավաբանությամբ զբաղվել, այլ ստիպում են, որ մենք նման կոնտեքստների շրջանակում քաղաքական հայտարարություններով հանդես գանք, օգնենք մեր պաշտպանյալներին, ովքեր քաղաքական կարծիք հայտնելու համար հետապնդվում են քրեական հոդվածներով, այդ ամենը հենց իրավունքի դեգրադացման մասին է խոսում, բայց ես ձեզ հավաստիացնում եմ, որ այդ ժամանակներն անցնելու են», - ասել է փաստաբան Միհրան Պողոսյանը։

Փետրվարի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, բավարարել էր ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը։

ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Արա Սաղաթելյանի, վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել:

Մարտի 5-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, բեկանել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորման մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ ազատ արձակելով Սաղաթելյանին։

Ազատ արձակվելուց հետո Սաղաթելյանը հայտարարել էր՝ «այս ամբողջ գործընթացը կազմակերպված, նպատակաուղղված է իշխանության կողմից, մասնավորապես՝ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:55
«Էլենեքս»-ը շրջակա միջավայրին հասցրել է 6.3 մլն դրամի վնաս
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «ԷԼԵՆԷՔՍ» ՍՊԸ-ի «Աղստև-1» ՓՀԷԿ-ում իրականացրել են պլանային...
Աղբյուր` Panorama.am
15:47
Պեսկովը Ուկրաինային՝ Թուրքիայի կողմից անօդաչուների մատակարարման մասին
Թուրքական հարվածային անօդաչուների մատակարարումն Ուկրաինային կարող է հանգեցնել Դոնբասի շփման գծում տիրող իրավիճակի ապակայունացմանը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:31
ՃՈ. Փողոցներ են փակ լինելու
Սիրողական մրցավազքի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով հոկտեմբերի 30-ին, ժամը 11-ից ժամը 16.30-ն, երկկողմանի փակ է լինելու...
Աղբյուր` Panorama.am
15:27
«Այսպես է աշխատում ԱՆ֊ն»
Ֆեյսբուքյան օգտատեր Լաուրա Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել կորոնավիրուսի դեմ պատվաստման համար գոյացած հերթից ու գրել....
Աղբյուր` Panorama.am
15:21
Ինչպե՞ս է ստացվում, որ կարգապահական վարույթ է հարուցվում միայն այն դատավորների նկատմամբ, որոնք փաստաբանների կողմից համարվում են լավագույնները. Վարդևանյան
«Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ...
Աղբյուր` Panorama.am
15:07
Հայրիկյանը մեծ եկամուտներ է խոստանում իր տունը գնողին
ԱԻմ առաջնորդ Պարույր Հայրիկյանը որոշել է վաճառել իր սեփական տունը։ Այդ մասին նա հայտարարություն է հրապարակել ֆեյսբուքյան էջում ու ապագա գնորդին...
Աղբյուր` Panorama.am
15:05
Կահիրե-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել
Կահիրեից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն օդ բարձրանալուց տագնապի ազդանշան է տվել: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը, վկայակոչելով...
Աղբյուր` Panorama.am
14:59
Որքան էլ ՀՀ իշխանությունները հերքում են, ակնհայտ է՝ Ադրբեջանն ու Թուրքիան մեծ ծավալի ճնշումներ են գործադրում. Աբրահամյան
«Էրդողանի հայտարարության մեջ հստակ արտացոլվում են նախապայմանները, առաջին հերթին դա վերաբերում է, այսպես կոչված, միջանցքին»,- Աժ-ում...
Աղբյուր` Panorama.am
14:53
Արցախի և Հայաստանի հետ կատարվողը վկայում է՝ պետք է դիտարկվի Հոկտեմբերի 27-ի օտարածին դրսևորման վարկածը. Արծվիկ Մինասյան
«Այդ հիմարություններին այլևս չեմ էլ ուզում անդրադառնալ, որովհետև բազմիցս արտահայտվել ենք և մեր պատմության մեջ շատ են եղել դեպքերը, երբ...
Աղբյուր` Panorama.am
14:47
Միրզոյան․ Մեզ համար կարևոր է Վատիկանի հետևողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում
«Հայ-վատիկանյան հարաբերություններում մեծ խորհուրդ ունեցող իրադարձություն է տեղի ունենալու․ բացվելու է Հայաստանում Սուրբ Աթոռի նստավայր...
Աղբյուր` Panorama.am
14:38
Հայաստանում կներկայացվեն ԱՊՀ վարակված տարածքները
Հոկտեմբերի 28-29-ը Երևանում կանցկացվի ԱՊՀ երկրների բույսերի կարանտինի համակարգող խորհրդի նիստը։ ՍԱՏՄ-ից հայտնում են, որ նիստին մասնակցելու...
Աղբյուր` Panorama.am
14:32
Սպանության մի քանի փորձի մեջ մեղադրվող տղամարդուն գտել են Զովունիի գերեզմանոցում
Ծավալուն օպերատիվ միջոցառումների արդյունքում ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տեղեկություն են ստացել,...
Աղբյուր` Panorama.am
14:24
«Հայտարարությամբ սահմանվում էին այն սահմանափակումները, որոնցից այն կողմ գործադիր իշխանությունը չէր կարող գործել»
«Կարծում եմ՝ առաջին հերթին սա չէր բավարարում նրանց, քանի որ այս իշխանությունը կարծես թե համարում է, որ ինքն ամեն ինչ կարող է անել, վեր է օրենքից»։
Աղբյուր` Panorama.am
14:18
«Այս առաքելական նվիրակությունը կլինի տարածաշրջանում խաղաղության համար նոր ճանապարհներ բացելու խորհրդանիշ»
Սուրբ Աթոռի ու Հայաստանի միջև միշտ առկա են եղել համագործակցային ու բարեկամական հարաբերություններ։ Այս մասին հայտարարեց այցով Հայաստանում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
14:12
Ֆրանսիան կփակի մզկիթը ահաբեկչությունն արդարացնելու համար
Ֆրանսիայի արևմուտքում մզկիթը վեց ամսով փակվելու է ահաբեկչությունն արդարացնելու համար, Twitter-ում հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար...
Աղբյուր` Panorama.am
14:04
Պուտինը բանակցություններ կվարի Ֆինլանդիայի նախագահի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 29-ին բանակցություններ է վարելու Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ, ով աշխատանքային այցով...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ծեծկռտուքի ժամանակ տղամարդը օգտագործել է կոկորդիլոսին որպես զենք
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում տղամարդը ծովափին կռվի ժամանակ օգտագործել է ձեռքի տակ հայտնված փոքրիկ կոկորդիլոսը: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ջոլին հանրությանը ներկայացել է անհաջող երկարացրած մազերով
Աստղերի համար չափազանց կարևոր է վարսահարդարների և դիմահարդարների անթերի թիմ ունենալը: Ըստ «dailymail.com»-ի, հոլիվուդյան դերասանուհի...
Աղբյուր` Panorama.am
13:42
Լուգանսկի ներկայացուցիչը բարձր է գնահատել Կիևի կողմից Դոնբասում «բայրակթար» անօդաչու թռչող սարքի օգտագործումը
Կիևը, Դոնբասում կիրառելով թուրքական Bayraktar հարվածային անօդաչուները, ստուգել է՝ որքան հեռու իրենք կարող են գնալ Մինսկի...
Աղբյուր` Panorama.am
13:36
Իլոն Մասկը կրկին դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկյան Tesla և SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը, որի կարողությունը կազմում է 272,3 մլրդ դոլար, դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը:...
Աղբյուր` Panorama.am
13:29
ԱՀԿ-ն հայտարարել է մեկ շաբաթվա ընթացքում աշխարհում COVID-19-ով հիվանդացության ու մահացության աճի մասին
Անցած շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 2,9 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 49 հազար մարդ։ Առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
13:22
ԱՄՆ-ն աջակցում է ՄԱԿ-ի համակարգում Թայվանի ընդգրկմանը․ Բլինքեն
Միացյալ Նահանգները նախօրեին աջակցել են Թայվանի ընդգրկմանը Միավորված ազգերի կազմակերպության համակարգում, մի քայլ, որը հավանաբար կառաջացնի...
Աղբյուր` Panorama.am
13:16
ԱԺ-ում իրավիճակը սրվեց, երբ ՔՊ-ական պատգամավորն ընդդիմադիրներին «ռևանշիստ» անվանեց
Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն իր ելույթում ընդդիմադիրներին անվանեց...
Աղբյուր` Panorama.am
13:12
Հասարակության մեջ կարող է լիենլ մտահոգություն, որ դուք կարող եք լինել ազդեցության գործակալ. Ագնեսա Խամոյանը՝ Արտակ Մանուկյանին
«Դուք երկար տարիներ աշխատել եք մասնավոր սեկտորում, եղել եք պետական գնումների քաղաքականության փորձագետ, և ձեր խոսքում ասում եք՝ չեք ունեցել...
Աղբյուր` Panorama.am
13:06
Էրդողանը հայտարարել է՝ օրը կգա, և մենք կկարողանանք Զանգեզուրից հասնել մինչև Ստամբուլ
Հոկտեմբերի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևի հետ մասնակցել է Վարանդայում (Ֆիզուլի) կառուցված օդանավակայանի...
Աղբյուր` Panorama.am
13:00
Կիևում մերկ ակտիվիստուհիները բողոքի ակցիա են անցկացրել կոմունալ սակագների համար
Կիևում Նախարարների կաբինետի շենքի մոտ տեղի է ունեցել «Հասարակ մարդկանց պաշտպանություն» հասարակական կազմակերպության ակցիան։...
Աղբյուր` Panorama.am
12:54
Մնում է իշխող քաղաքական ուժի վարչապետի նման ասել՝ կարտոֆիլ չկա, խառը կանաչի կերեք. Էլինար Վարդանյան
«Գնաճը սարսափելի ազդեցություն է ունենում մարդկանց կյանքի վրա, մարդիկ այսօր ավելի վատ են ապրում, քան երեկ, վաղն ավելի վատ են ապրելու, քան այսօր, քանի որ իրական միջոցներ չեն ձեռնարկվում»։
Աղբյուր` Panorama.am
12:49
Իտալիան Հայաստանից քաղաքացիների մուտքը թույլ կտա միայն հատուկ նպատակների համար
Իտալիայի իշխանությունները հայտարարել են, որ մի քանի երկրների հանել են D ցուցակից, որը ներառում է երրորդ երկրներին և, որոնց քաղաքացիներին...
Աղբյուր` Panorama.am
12:37
Սա Ավանեսյանի լկտի վարքագիծն է նախարարի կարգավիճակի և պաշտոնի նկատմամբ. Արամ Վարդևանյան
«Իրավապահ համակարգում տիրող խայտառակ իրավիճակի մեջ ուղղակիորեն պատասխանատվություն է կրում նաև առողջապահության նախարարը»,- այսօր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}