Մասկը ռուս ինժեներներին խորհուրդ է տվել մտածել տիեզերական հրթիռներ ստեղծելու ուղղությամբ
SpaceX ամերիկյան ընկերության հիմնադիր Իլոն Մասկը մեկնաբանել է բազմակի օգտագործման համար նախատեսված ռուսական Amur-LNG արձակիչ մեքենայի ստեղծման նախագիծը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Դա լավ ուղի է, բայց ես խորհուրդ եմ տալիս նպատակ ունենալ ստեղծել լիարժեք համակարգ՝ նախատեսված բազմակի օգտագործման համար»,- գրել է Մասկը թվիթերյան իր բլոգում։
Amur-LNG- ի նախագիծը սկսվել է 2020-ի հոկտեմբերին և նախատեսվում է ավարտել 2022-ի սեպտեմբերին: Այն պետք է լինի բազմակի օգտագործման համակարգ, որում առաջին անգամ մեթանը կօգտագործվի որպես վառելիք: Թռիչքների փորձերը նշանակված են 2026 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ